Ադրբեջանական ընտանիք, ադրբեջանական հասարակության հիմնական բջիջներից մեկը։ Ադրբեջանցիները հատուկ վերաբերմունք ունեն իրենց ընտանեկան մոդելի նկատմամբ։ Ի տարբերություն այլ երկրների՝ երեխաները Ադրբեջանում մեծ մասամբ ապրում են ծնողների հետ այնքան ժամանակ, քանի դեռ չեն ամուսնացել։ Փոքր թվով երիտասարդներ շարունակում են ապրել իրենց ծնողների հետ ամուսնությունից հետո[1]։

Պատմություն

խմբագրել

Մինչև 20-րդ դարի սկիզբը ընտանիքի ամենատարածված տեսակը մեծ ընտանիքն էր, որը հիմնված էր արյունակցական կապի վրա։ Ընտանիքի ղեկավարը ընտանիքի հայրն էր, որը պատասխանատու էր ամբողջ ընտանիքի համար։ Երկու կամ երեք սերունդների ներկայացուցիչներ ապրում էին իրենց հոր, մոր և ամուսնացած տղաների հետ։ Կրտսեր որդին ստանում էր Ժառանգության ամենամեծ մասը, իսկ հոր մահից հետո դառնում ընտանիքի ղեկավարը։ Նման մեծ ընտանիքներում առանձնանում էին մոտ ազգականների խմբեր, որոնք կազմված էին հորից, մորից և երեխաներից[2]։

Ադրբեջանում 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը և նույնիսկ խորհրդային իշխանության առաջին տարիներին կարելի էր գտնել ընտանեկան մեծ կառույցի օրինակներ։ Նման ընտանիքներում որբ երեխաները մեծանում էին իրենց հորեղբոր ազդեցության տակ։ Ընտանեկան գույքը բաժանվել է շարիաթի օրենքների և սկզբունքների համաձայն։ Արական սեռի ներկայացուցիչ երեխաների ժառանգության մասնաբաժինն ավելի մեծ է եղել, քան իգական սեռի երեխաներինը[2]։

20-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարի սկիզբը Ադրբեջանում ի հայտ է եկել ընտանիքի երկու տեսակ․

  1. գյուղում կամ արվարձաններում ապրող ընտանիքներ
  2. մեծ քաղաքներում (օրինակ՝ Բաքվում) ապրող ընտանիքներ։

Այս դարաշրջանում ընտանիքների մեծ մասը բաղկացած էր 5-10 անդամներից։ Ավելին, ընտանիքներն ապրում էին այնպիսի բարեկամների հարևանությամբ, ինչպիսիք են մորաքույրը, հորեղբայրը, պապը, տատը և այլք։ Ըստ 20-րդ դարի 80-ական թվականների վերջի վիճակագրության՝ երեխաների թիվը նվազել է, ավելացել է երեք երեխա ունեցող ծնողների թիվը։

«Հերոսուհի մայր» պատվավոր կոչումը, որը շնորհվում էր 10 երեխաներից բաղկացած մեծ ընտանիքի խնամքի և դաստիարակության համար, չեղյալ է հայտարարվել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1990-ական թվականներին։ Անկախություն ձեռք բերելուց հետո չորս կամ հինգ երեխա ունեցող մայրերը համարվել են «հերոսուհիներ»։ Սակայն ներկայումս ադրբեջանական ընտանիքների մեծ մասը բաղկացած է 2-3 երեխայից։ Ադրբեջանում ամենաբազմազավակ ընտանիքը համարվում է 14 երեխա ունեցող ընտանիքը[3]։

Ներկայումս երկրում կա 1․831․100 ընտանիք։ Քանի որ ընտանիքը հասարակության բջիջն է, նրա կազմավորման, ընտանիքի բազմակողմանի զարգացման և տարբեր խնդիրների լուծման համար պայմանների ստեղծմանը մեծ ուշադրություն է դարձվում[4]։ Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում հարսանեկան ավանդույթները[5]։

Ամուսնական տարիք

խմբագրել

Ամուսնության ամենակարևոր գործոնը տարիքն է։ Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ 2011 թվականից աղջիկների ամուսնության տարիքը 17-ից դարձել է 18 տարեկանը, որոշ դեպքերում գյուղերում աղջիկները ամուսնանում են 16 տարեկանից։ Նոր կանոնների համաձայն` կնոջը ամուսնանալու հարկադրանքը կենթարկվի երկուսից երեք հազար մանաթի չափով տուգանքի կամ մինչև երկու տարվա ազատազրկման։ Եթե նման գործողություն է կատարվել մինչև 18 տարեկան անձի նկատմամբ, տուգանքի չափը կլինի երեքից չորս հազար մանաթ, իսկ ձերբակալման ժամկետը՝ մինչև 4 տարի[6]։

Կնոջ դերը ընտանիքում

խմբագրել

Ադրբեջանում կանանց կարգավիճակը ենթարկվել է մի քանի լուրջ փոփոխությունների։ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունում, որը ստեղծվել է 1918 թվականին, ապահովվել է երկրում բնակվող մարդկանց սեռերի հավասարության իրավունքը։ Այսպիսով, Ադրբեջանը դարձել է Արևելքում առաջին երկիրը, որը ճանաչել է կանանց քվեարկության իրավունքը[7]։ Այս իրադարձության հարյուրամյակը լայնորեն նշվել է 2018 թվականին[8][9]։

Ընտանիքի և ամուսնության վերաբերյալ պետական քաղաքականություն

խմբագրել

Ադրբեջանը միացել է ընտանիքի ամրապնդման, կանանց պաշտպանության և երեխաների իրավունքների մասին միջազգային կոնվենցիային և հանրապետությունում ընդունել է համապատասխան օրենքներ 1990-ական թվականներին[10]։ Բացի այդ, Ադրբեջանը միացել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (МОТ) «Կանանց և տղամարդկանց՝ ընտանեկան պարտականությունների հետ կապված աշխատավորների հավասար հնարավորությունների և հավասար վարմունքների մասին» № 156 հանձնարարականին[11], կանանց վերաբերյալ բոլոր տեսակի խտրականությունների ոչնչացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիային[12], «Երեխաների իրավունքների մասին», «Երեխաների պաշտպանության մասին՝ կապված միջպետական որդեգրման և համագործակցության մասին»[13], «Գյուղատնտեսության մեջ երեխաների աշխատանքի տեղավորման նվազագույն տարիքի մասին», «Երեխաների աշխատանքի արգելքի ձևերի և երեխաների աշխատանքի ոչնչացման հրատապ միջոցառումների մասին» և այլ կոնվեցիաների[14]։

Ընտանեկան օրենսգիրքը հաստատվել է 1999 թվականի դեկտեմբերի 28-ին № 781 օրենքի համաձայն[15]։ Ընտանեկան օրենսգրքում սահմանված են ընտանեկան հարաբերությունների չափանիշները, կանոնավոր սահմանումները և ամրապնդումը, հարաբերությունների խախտման սկզբունքները, ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները, այդ ոլորտի պետական մարմինների պարտականությունները, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին և ազատություններին համապատասխան քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման կանոնները[16]։

Ընտանեկան հարաբերությունների ոլորտը կարգավորվում է «Ընտանեկան գյուղատնտեսություն», «Երեխայի իրավունքներ», «Հաշմանդամ երեխաների սահմանափակումների կանխարգելում և նրանց առողջություն։ Հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնում և սոցիալական պաշտպանություն»[17], «Ծնողներին կորցրած երեխաների սոցիալական պաշտպանություն», «Նորածինների և երիտասարդ երեխաների սնունդը», «Երեխաների պարտադիր դիսպանսերը»[18][19], «ՄԱԿ-ի միջազգային կազմակերպված հանցավորությունը»[20], Մարդու, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգի կանխարգելման, ճնշման և պատժամիջոցների կանխարգելման մասին կոնվենցիա»[21], «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների ապօրինի հատման մասին արձանագրությունները հաստատելու մասին», «Ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին», «Ադրբեջանի Հանրապետությունում իրավունքների կարգավորման և մարդկային ազատությունների մասին», «Տարեցների սոցիալական ծառայությունների մասին», «Արտամուսնական ծնված երեխաների իրավական կարգավիճակի մասին», «Երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» և այլ օրենքներով[22]։

Ադրբեջանում մի շարք միջոցառումներ են անցկացվում Ընտանիքի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ամբողջ աշխարհում և ուղղված է այն բանին, որ ամեն տարի մայիսի 15-ին մարդկանց ուշադրությունը հրավիրվի ընտանեկան խնդիրների վրա[23]։ Ադրբեջանում Ընտանիքի միջազգային օրն անցկացվում է 2008 թվականից[24]։ 2017 թվականի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը մայրաքաղաք Բաքուվում անցկացվել է «Իմ ընտանիքը» երիտասարդական փառատոնը, որը կազմակերպում է Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարությունը[25]։

Ադրբեջանի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտե

խմբագրել

Ադրբեջանի նախագահի 2006 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ ստեղծվել է ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեն։ Կոմիտեի նախագահ է նշանակվել Հիջրան Հուսեյնովան[26]։ Ադրբեջանի ընտանիքի, կանանց և երեխաների պետական կոմիտեն[27] կենտրոնական գործադիր մարմինն է, որն իրականացնում է պետական քաղաքականություն ընտանեկան, կանանց և մանկական խնդիրների կարգավորման ուղղությամբ։ Կոմիտեի պարտականություններն են ընտանեկան հաստատության համակողմանի զարգացումը և ամրապնդումը՝ պաշտպանելով ընտանեկան արժեքները, նվազագույնի հասցնելով նրա խնդիրները, հասարակությունում ընտանիքի դերի բարձրացումը և նրա բարեկեցության բարելավումը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Azərbaycan xalqının unikal ailə modeli mövcuddur». www.anl.az. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  2. 2,0 2,1 «Большая семья в Азербайджане». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  3. «Семья из Азербайджана, в которой 14 детей». Mir24 (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  4. «Количество семей в Азербайджане» (ռուսերեն). ru.sputnik.az. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  5. «Свадебные традиции в Азербайджане» (ռուսերեն). www.advantour.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  6. Fərhadoğlu, Tapdıq. «Azərbaycanda qızların nikah yaşı 18 olub». VOA (ադրբեջաներեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  7. «Отношение к женщинам в Азербайджане». Trend.Az (ռուսերեն). 2011 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  8. «Вопросы семьи, женщин и детей приоритетны для Азербайджанского государства (Фото-Обновлено)». KASPIY.AZ. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  9. «Закон о равенстве в АДР». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  10. «Ailənin möhkəmləndirilməsi, qadın və uşaq problemlərinin həlli dövlət siyasətinin mühüm tərkib hissələrindən biridir» (անգլերեն). /. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  11. «Convention C156 - Workers with Family Responsibilities Convention, 1981 (No. 156)» (անգլերեն). www.ilo.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  12. «Convention on the Elimination of All Forms of Discrimination against Women». www.un.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  13. «Международные конвенции» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  14. «Конвенция о запрете детского труда» (PDF).
  15. «Семейный кодекс Азербайджанской Республики». chisinau.mfa.gov.az. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  16. «Family code of the Azerbaijan Republic» (անգլերեն). cis-legislation.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  17. «Защита детей-инвалидов» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  18. «Диспансер для детей» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  19. «Azərbaycanda ailə həkimi institutu yaradılır» (ադրբեջաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  20. «Конвенция ООН» (PDF).
  21. «Protocol to Prevent, Suppress and Punish Trafficking in Persons» (անգլերեն). www.ohchr.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  22. «Политика государства в области семейных проблем» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  23. «Azerbaijan marks International Day of Families». AzerNews.az (անգլերեն). 2013 թ․ մայիսի 15. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  24. «Государственный комитет Азербайджанской Республики по Проблемам Семьи, ЖФенщин и Детей» (անգլերեն). scfwca.gov.az. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  25. «"Моя семья"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  26. «Hijran Huseynova - 7th UNAOC Global Form | Baku, Azerbaijan». 7th UNAOC Global Form | Baku, Azerbaijan (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  27. «Государственный комитет по проблемам семьи, женщин и детей». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել