Ադիբ Իսհակ

հայ հրապարակախոս, լրագրող, բանաստեղծ

Ադիբ Իսհակ կամ Ադիբ Զալմանյան (հունվարի 21, 1856(1856-01-21)[1][2], Դամասկոս, Օսմանյան կայսրություն[2] - հունիսի 12, 1885(1885-06-12)[1], ալ–Հադաս, Բեյրութ, Լիբանան[2]), սիրիացի հայ լրագրող, հրապարակախոս, գրող։

Ադիբ Իսհակ
أديب إسحاق
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Ադիբ Զալմանեան
Ծնվել էհունվարի 21, 1856(1856-01-21)[1][2]
ԾննդավայրԴամասկոս, Օսմանյան կայսրություն[2]
Վախճանվել էհունիսի 12, 1885(1885-06-12)[1] (29 տարեկան)
Վախճանի վայրալ–Հադաս, Բեյրութ, Լիբանան[2]
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, մտավորական, գրող և հասարակական գործիչ
Ազգությունհայ
Ուշագրավ աշխատանքներQ113028985?
 Adib Ishaq Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ադիբ Իսհակը ծնվել է 1856 թվականին Դամասկոսում։ Դեռ փոքրուց զբաղվելով գրական գործունեությամբ՝ նա շուտով հայտնվում է Բեյրութի մշակութային կյանքի կենտրոնում, դառնում է «Ալ-թակադդում» (արաբ․՝ التقدم‎‎` զարգացում) թերթի խմբագիր։ Նա գրում էր ստեղծագործություններ, գրական և հրապարակախոսական թեմաներո�� հոդվածներ, թարգմանություններ էր անում ֆրանսերենից։ Ցավոք, նրա սեփական դրամաներից ոչինչ չի պահպանվել։

 
Դամասկոս

Շուտով նա տեղափոխվում է Կահիրե, որը այդ ժամանակվա լրագրության կենտրոնն էր և այստեղ էլ հրապուրվում է Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի հայացքներով, որի դասախոսություններին միշտ հաճախում էր։ Ադիբ Իսհակի հրապարակախոսական և լրագրական գործունեության ծաղկումը համընկնում է 70-80-ական թվականների հետ։ 1877 թվականին նա դառնում է «Միսր» շաբաթաթերթի խմբագիրը։ «Միսրին» զուգահեռ Սելիմ Նակաշի հետ հրապարակում են «ալ-Թիջարա» (արաբ․՝ التجارة‎‎՝ առևտուր) օրաթերթը։ Երկու թերթերն էլ փակվում են իշխանությունների հրամանով։ Եգիպտական իշխանությունների հետապնդումների հետևանքով նա տեղափոխվում է Փարիզ։ Այստեղ նա վերականգնում է «Միսր» թերթի հրապարակումը՝ սկզբում «Կահիրե» անվանմամբ։ Արաբի փաշայի (արաբ․՝ عرابي باشا‎‎) հեղաշրջումից հետո 1881 թվականին նա կրկին Կահիրեում էր։ Նա ակտիվ մասնակցում էր երկրի քաղաքական կյանքին և կրկին աշխատում էր «Միսր» թերթի տպագրման աշխատանքների վրա։ Դեմ լինելով անգլիացիներին՝ 1882 թվականի ամռանը նա գնում է Բեյրութ և կրկին սկսում խմբագրել «Ալ-թակադդում» թերթը։ 1885 թվականին դեռ չհասած 30 տարեկան՝ նա մահանում է թոքախտից։

Ստեղծագործություններ

խմբագրել

Ադիբ Իսհակի ամենակարևոր ստեղծագործությունները բանաստեղծություններ, հոդվածներ, թարգմանություններ, նրա եղբայր Սունի Իսհակի կողմից հավաքվել են «ադ-Դուրար» (արաբ․՝ الدرر‎‎ մարգարիտներ) գրքի մեջ։

 
Ադիբ Իսհակ, Մարգարիտներ

Ադիբ Իսհակի արվեստի վրա ակնհայտ է ֆրանսիական լուսավորական հրապարակախոսների, հատկապես Ժան Ժակ Ռուսոյի ազդեցությունը՝ միահյուսված Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի ազատատենչ և լուսավորական հայացքների հետ։ Նա նույնիսկ առաջ է քաշում Ռուսոյի հայտնի կարգավիճակը. «Մարդը ծնվել է ազատ և դրա հետ մեկտեղ նա ամենուր շղթաների մեջ է», և ապացուցում է, որ «մարդը զրկվում է ազատությունից իր ծննդյան պահից»։

Իսհակը, ի տարբերություն Մուհամմադ Աբդոյի, չէր շոշափում կրոնական հարցեր։ Այդ պատճառով նրա հայացքները ավելի շատ համընկնում էին ֆրանսիական մտածելակերպի հետ, քան մուսուլմանական մոդեռնիզմին։ Նա հիանում է հեղափոխականների հայրենասիրությամբ և անձնազոհությամբ, որոնք զենքը ձեռքներին պայքարում են անարդարությունների և կեղեքումների դեմ, խոսում է բուրժուական հեղափոխության կարևորության մասին։ Բայց նա հոռետեսորեն մոտենում է հեղափոխության հաղթանակին իր երկրում։ Նրա կարծիքով սրանից առաջ եղած հեղափոխությունները ցույց են տվել, որ Արևելքը դրան պատրաստ չէ և միշտ ղեկավարի դեր են ստանում այն մարդիկ, որոնք շարժվում են իրենց անձնական շահերի և հետաքրքրությունների շրջանակներում և ազգին թողնում են շատ դժվար պայմաններում։ Նրա կարծիքով այս շրջանի կարևոր խնդիրը լուսավորությունն է, որը պետք է իրականացներ «հոգևոր հեղափոխություն»։

Ադիբ Իսհակը մերկացնում է օտարերկրյա նվաճողների իրական նպատակերը, որոնք իրենց ագրեսիվ նպատակները թաքցնում են գեղեցիկ արտահայտությունների հետևում։ Եգիպտոսի գլխավոր թշնամին Մեծ Բրիտանիան էր, և նրա դեմ էին ուղղված Ադիբ Իսհակի հիմնական մերկացումները։ Փորձելով հետ պահել Եգիպտոսը Հնդկաստանի ճակատագրից՝ նա ամենայն մանրամասնությամբ նկարագրում է անգլիական քաղաքականությունը Արևելքում։

Այդուհանդերձ, նրա կարծիքով օտարերկրյա նվաճողների հաջողություններին նպաստում է նաև արաբական երկրների ներքին կյանքը՝ արիստոկրատիայի դեսպոտիզմը, քաղաքական գործիչների դավաճանությունը, կնոջ ստորացված վիճակը և այլն։

Ադիբ Իսհակը նախ և առաջ հռետոր էր և քարոզիչ, նրա հոդվածները աչքի են ընկնում իրենց կենսունակությամբ, կրքոտությամբ՝ ազդված ոչ միայն ֆրանսիական քաղաքականության կրակով, այլ նաև արաբական հռետորական արվեստի կենդանի ավանդույթներով։ Նրա ճառերը հաճախ էին զարդարում բանաստեղծական մեջբերումները, ինչպես նաև Ղուրանից արտահայտություններ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 398  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադիբ Իսհակ» հոդվածին։