Ադամ Ուորթոն
Ադամ Ջեյմս Ուորթոն (անգլ.՝ Adam James Wharton, փետրվարի 6, 2004, Բլաքբըրն, Լանքաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Քրիսթալ Փելաս» ակումբի և Անգլիայի հավաքականի» կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 6, 2004 (20 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Բլաքբըրն, Լանքաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր | ||||||||||||||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրել«Բլաքբըրն Ռովերս» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2022 թվականի մայիսին կնքել է իր առաջին մասնագիտական պայմանագիրը[1]։ 2022 թվականի օգոստոսի 10-ին նշել է իր նորամուտը «Ռովերսի» հիմնական կազմում «Հարթլփուլ Յունայթեդի» դեմ Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում[2]։ 2022 թվականի օգոստոսի 27-ին նշել է իր նորամուտը Չեմպիոնշիփում «Սթոք Սիթիի» դեմ խաղում[3]։ 2022 թվականի հոկտեմբերի 22-ին խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում՝ աչքի ընկնելով «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ խաղում[4]։
2024 թվականի փետրվարի 1-ին տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»՝ կնքելով պայմանագիր մինչև 2029 թվականը[5]. Сумма трансфера составила 18 млн фунтов, но может достичь 22 млн фунтов с учётом бонусов[6]։ Տրանսֆերի գումարը կազմել է 18 միլիոն ֆունտ, բայց կարող է հասնել 22 միլիոն ֆունտի՝ հաշվի առնելով բոնուսները։ 2024 թվականի փետրվարի 3-ին նշել է իր նորամուտը «արծիվների» կազմում՝ մասնակցելով «Բրայթոն Ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ Պրեմիեր լիգայի խաղին[7]։
Կարիերան հավաքականում
խմբագրելՀանդես է եկել Անգլիայի մինչև 19, մինչև 20 և մինչև 21 հավաքականներում։
2024 թվականի մայիսի 21-ին ընդգրկվել է Անգլիայի գլխավոր հավաքականի նախնական կազմում, որը կազմել է Գարեթ Սաութգեյթը՝ ընդգրկելով 33 ֆուտբոլիստների, որոնք կարող են մասնակցել Եվրո-2024-ին[8]։ 2024 թվականի հունիսի 3-ին նշել է իր նորամուտը Անգլիայի հավաքականում՝ փոխարինման դուրս գալով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ ընկերական խաղում[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Sharpe, Rich. (2022 թ․ փետրվարի 16). «Blackburn Rovers: Adam Wharton signs first professional contract». Lancashire Telegraph (անգլերեն).
- ↑ «Blackburn Rovers vs. Hartlepool United». Soccerway (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 10.
- ↑ «Blackburn Rovers vs. Stoke City». Soccerway (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 27.
- ↑ «Blackburn Rovers vs. Birmingham City». Soccerway (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 22.
- ↑ «Crystal Palace sign Adam Wharton on long-term deal». Crystal Palace F.C. (անգլերեն). 2024 թ․ փետրվարի 1.
- ↑ «Crystal Palace transfer news: Adam Wharton joins club from Blackburn Rovers for £18m». BBC Sport (անգլերեն). 2024 թ․ փետրվարի 1.
- ↑ «Brighton & Hove Albion vs. Crystal Palace». Soccerway (անգլերեն). 2024 թ․ փետրվարի 3.
- ↑ «England's Euro 2024 squad: Rashford and Henderson out, Wharton and Jones in». The Guardian (անգլերեն). 2024 թ․ մայիսի 21.
- ↑ «Cole Palmer keeps his cool for England breakthrough in victory over Bosnia». The Guardian (անգլերեն). 2024 թ․ հունիսի 3.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը «Քրիսթալ Փելաս» ակումբի պաշտոնական կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում (անգլ.)