Ագնեսա Շահնազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ագնեսա Կոնստանտինի Շահնազարյան (մարտի 17, 1980, Նոյեմբերյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն (2016)։
Ագնեսա Շահնազարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Նոյեմբերյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2000) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն և Վանաձորի դրամատիկական թատրոն |
Ծնողներ | մայր՝ Նելլի Շահնազարյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Արձակագիր Նելլի Շահնազարյանի դուստրն է[1]։
Կենսագրություն
խմբագրելԱգնեսա Շահնազարյանը ծնվել է 1980 թվականին Հայաստանի Նոյեմբերյան քաղաքում։ Մինչև 16 տարեկանն ապրել է Վանաձորում, սովորել և ավարտել է Վանաձորի թիվ 22 միջնակարգ դպրոցը, 2000 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ 2000-2011 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ 2004-2009 թվականներին պայմանագրային կարգով աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես «Բարի լույս, հայեր», «Հեռուստախոհանոց» և «Բարի գիշեր» հեռուստանախագծերի կազմակերպիչ-ղեկավար։ 2009-2011 թվականներին եղել է մոսկովյան «Բերգ Սաունդ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի քասթինգի տնօրենը։ 2013 թվականից աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, 2016 թվականից զբաղեցնում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը[1]։
Դերեր
խմբագրելՆերկայացումներ
խմբագրելՀեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Ա. Վալոդին | «Սիրելիներից մի բաժանվեք» | Կատյա
Միրոնովա |
Մ. Նորման | «Բարի գիշեր մամա» | Ջեսսի |
Ս. Քեյն | «Փսիխոզ 4:48» | 003 |
Գարսիա Լորկա | «Բերնարդա Ալբան և նրա աղջիկները» | Ադելա |
Ռ. Կուն | «Գիշերային խրախճանք» | Ջեյն |
Արամաշոտ Պապայան | «Գնա մեռի, արի սիրեմ» | Անժելա |
Մուրացան | «Ռուզան» | Ողբերգակ կին |
Լևոն Շանթ | «Հին աստվածներ» | Միգանուշ |
Գաբրիել Սունդուկյան | «Պատվի համար» | Դիմակավոր կին |
Ռոլանդ Շառոյան | «Մեր բաժին ուրախությունը» | Փառանձեմ |
Գ. Սարգսյան | Ավելորդ մարդը» | Տաթև |
Տիգրան Չուխաճյան | «Կարինե» | |
Բ. Նուշիչ | «Տիկին մինիստրուհին» | Անկա |
Կարինե Խոդիկյան | «Պենելոպե» | Պենելոպե |
Նելլի Շահնազարյան | «Շատերից մեկը» | Սիրուն |
Ֆիլմեր
խմբագրելՖիլմ | Տարի |
---|---|
«Սիրում եմ քեզ, Երևան» | 2009 |
«Ջոկեր» | 2010 |
«Դե տժժա» | 2016 |
Հեռուստասերիալներ
խմբագրելՀեռուստասերիալ | Տարի |
---|---|
«Դժբախտ երջանկություն» | 2008 |
«Երե1» | |
«Որբերը» | 2010 |
«Ուր է իմ տղամարդը» | 2011 |
«Կյանքի գինը» | 2011-2012 |
«Մամա» | 2013 |
«Հարազատ թշնամի» | 2014-2015 |
«Եթե գտնեմ քեզ» | 2017 |
«Դեպի վայրէջք» | 2017 |
«Նռան հատիկ» | 2017-2019 |
«Անհասցե ծնվածները» | 2019-2020 |
«Սարի աղջիկ» | 2020-2021 |
«Սև արկղ» | 2023 |
Մասնակցություն միջազգային թատերական փառատոների
խմբագրել- Երևանի «Արմմոնո» (2012 թվական, 2015 թվական)
- Քիշնևի «Մոլդֆեստ» (2013)
- Սանկտ Պետերբուրգի «Встречи в России» (2014)
- «Թատերական Լոռի» (2014 թվական, Վարդուհի Վարդերեսյանի անվան մրցանակ)
- Երուսաղեմի «Վերտիկալ» (2015) Հաննովերի «Կամուրջ» (2015)
- Վառնայի «Към звездите» (2015)
- Գերմանիայի Քիլ քաղաքում կայացած «Թեսպիս» միջազգային հոբելյանական փառատոն (2016)
Մրցանակներ
խմբագրել- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2016
- Նելլի Շահնազարյանի «Շատերից մեկը» ներկայացման մեջ Սիրունի դերակատարման համար՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, «Տարվա լավագույն դերասանուհի»