Ագաթոն
փիլիսոփա
Ագաթոն (Ագադրոն անհաղթ փիլիսոփա, Ագադրոն հայրապետ, Սուրբ Ագադրոն, Ագադորոն) (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), հայ կեղծանուն հեղինակ։
Ագաթոն | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Մեզ է հասել նրա «Վասն ժամանակին, որ հայտնելոց է․․․» («Բազմավեպ», 1913, №9-10)՝ գրված հավանաբար XIII դարի սկզբին։ Այնտեղ պատմվում է հայ Արշակունիների թագավորությունը վերականգնելու մասին միջնադարյան Հայաստանում տարածված զրույցը, ըստ որի, մի օր պիտի գա ոմն Վաղարշակ արքա և հռոմեացիների օգնությամբ երկրից վտարի «իսմայելացիներին» (թուրքերին)։
Ֆլանդրիացի ճանապարհորդ Վ․ Ռուբրուքը, 1255 թվականին լինելով Հայաստանում, վկայում է, որ «ամբողջ Հայաստանում պատմում էին այս մարգարեությունը»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1974. — հատոր 1. — էջ 49.
Գրականություն
խմբագրել- Սարգիսյան Բ․, Ուսումնասիրութիւնք Հին կտակարանի անվավէր գրոց վրայ, Վենետիկ, 1989, էջ 156-217։
- Հովհաննիսյան Ա․, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1, Երևան, 1957։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 48)։ |