Աբու Դաբի
Աբու Դաբի (արաբ․՝ ابوظبي, «Եղջերուի հայրը»), Միացյալ Արաբական Էմիրությունների և Աբու Դաբիի Էմիրության մայրաքաղաքը։ Նավահանգիստ Պարսից ծոցի ափին[2]։ Բնակչությունը՝ ▲1 483 000 մարդ (2020)[1]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Աբու Դաբի | |||
أبو ظبي | |||
| |||
Երկիր | ԱՄԷ | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Համայնք | Abu Dhabi | ||
Շեյխ | Խալիֆա բին Նայադ ալ Նյանի | ||
Մակերես | 67 340 կմ² | ||
ԲԾՄ | 14 մետր | ||
Պաշտոնական լեզու | արաբերեն | ||
Խոսվող լեզուներ | արաբերեն | ||
Բնակչություն | ▲1 483 000 մարդ (2020)[1] | ||
Խտություն | 9 221,9 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | (+971) 2 | ||
Պաշտոնական կայք | abudhabi.ae | ||
| |||
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1760 թվականին։ Մի գեղեցիկ լեգենդ կա ՄԱԷ-ի մայրաքաղաքի ստեղծման մասին։ Արաբ որսորդները օազիսներից մեկում եղջերուին հետապնդելիս հասնում են Պարսից ծոցի ափերը, որտեղ էլ եղջերուն ջուրն է նետվում և լողալով հասնում մի կղզու։ Որսորդները հետևում են եղջերվին, որն էլ նրանց հասցնում է քաղցրահամ աղբյուրի մոտ։ Որսորդներն, ի նշան երախտագիտության, չեն սպանում նրան։ Իսկ աղբյուրի մոտ հիմնված բնակավայրը կոչում են «Եղջերուի հայրը», ինչը արաբերեն հնչում է որպես Աբու Դաբի։
Աշխարհագրություն
խմբագրելՊարսից ծոցի կղզիներից մեկում է՝ մայրցամաքից 4 կմ հեռավորության վրա։ Կղզին մայրցամաքին կապված է 2 ավտոմոբիլային կամուրջներով։
Տրանսպորտ
խմբագրելՔաղաքում է Մինա Զաիդ նավահանգիստը և Միջազգային օդանավակայանը։
Հիմնական փոխադրամիջոցը տաքսին է։ Փողոցները լայն են, արդիական կառուցապատմամբ, երթևեկությունը եռագիծ է բոլոր կողմերից։ Որպես կանոն՝ հյուսիսից հարավ ձգվում են ճանապարհները, իսկ արևմուտքից արևելք՝ փողոցները։ Փողոցները բաժանված են կենտրոնից, բաժանման գիծը պատված է արմավենիներով։
Սպորտ
խմբագրել2009 թվականից Յաս կղզու ճանապարհին ընդունվում է Ֆորմուլա 1-ի էտապներից մեկը՝ Աբու Դաբիի գրան-պրին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ae.html
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ), Ե., «Լույս», 1987, էջ 8։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Դաբի» հոդվածին։ |