Աբու Բաքր
Աբու Բաքր (մոտ հոկտեմբերի 27, 573[4][5][6][…], Մեքքա, Հիջազ[1][2] - օգոստոսի 23, 634[4][2], Մադինա, Ուղղահավատ խալիֆների պետություն[1], ամբողջական անունը՝ արաբ․՝ أبو بكر الصديق, Աբու Բաքր ալ-Սիդդիկ՝ կույսի հայր ճշմարտախոս), չորս ուղղահավատ խալիֆներից (Աբու Բաքր, Օմար, Օսման, Ալի) առաջինը, իշխել է 632-634 թվականներին։ Նա այդպես է կոչվել, որովհետև նրա դուստր Այիշան ամուսնացած էր Մուհամմադ մարգարեի հետ։
Աբու Բաքր أبو بكر الصديق | |
---|---|
Խալիֆ | |
Արաբական թերակղզի | |
Իշխանություն | 632-634 |
Լրիվ անուն | Աբու Բաքր ալ-Սիդդիկ |
Ծնվել է՝ | 573 |
Ծննդավայր | Մեքքա, Հիջազ[1][2] |
Մահացել է՝ | 634 (60–61 տարեկան) |
Վախճանի վայր | Մադինա, Ուղղահավատ խալիֆների պետություն[1] |
Ալ-Մասջիդ ալ-Նաբավի | |
Երկիր | Ուղղահավատ խալիֆների պետություն |
Ազգություն | Արաբ |
Նախորդ | Մուհամմադ մարգարե |
Հաջորդող | Օմար իբն Խատտաբ |
քաղաքական գործիչ, բանաստեղծ և վաճառական | |
Հայր | Ուսման Աբու Քուհաֆա |
Մայր | Սալմա Ումուլ Խաիր |
Երեխաներ | Աիշա բինթ Աբու Բաքր[3], Աբդուլահ իբն Աբի Բաքր, Աբդուրռահման իբն Աբու Բաքր, Ասմա բինթ Աբու Բաքր, Մուհամեդ իբն Աբու Բաքր և Ում Կուլսում բինթ Աբու Բաքր |
Հավատք | իսլամ |
Աբու Բաքրը և Մուհամմադ մարգարեն
խմբագրելՄուհամմադ մարգարեի մահվանից հետո մուսուլմանական համայնքին անհրաժեշտ նոր առաջնորդ։ Աբու Բաքրը մեքքացի հարուստ վաճառական էր, Մուհամմադ մարգարեի մտերիմ ընկերն ու զինակիցը։ Համարվում է իսլամ ընդունած առաջին տղամարդկանցից։ Մինչև Մեդինա տեղափոխվելը, բավականին մեծ ֆինանսական օգնություն էր տրամադրում մուսուլմանական համայնքին։
Մե��ինայում Աբու Բաքրը ավելի մտերմացավ Մուհամմադի հետ՝ իր դստերը՝ Այիշային, կնության տալով վերջինիս։ Աբու Բաքրը ուղեկցում էր Մուհամմադին իր բոլոր ճանապարհորդությունների և ռազմարշավների ժամանակ, սակայն անձամբ երբեք չի ղեկավարել որևէ նշանավոր քաղաքական կամ ռազմական արշավ։ Իսլամական աղբյուրները Աբու Բաքրին բնութագրում են մեղմ բնավորությամբ անձնավորություն՝ զուրկ իշխանասիրությունից և փառասիրությունից։
Մուհամմադ մարգարեի մահը մուսուլմանական համայնքին կանգնեցրեց բարդ ընտրության առջև, քանի որ մարգարեի հեղինակությունը այնքան մեծ էր, որ որևէ մեկը նույնիսկ փորձ չէր արել մտածել ապագայի մասին կամ պատկերացնել կյանքը առանց Մուհամմադի, սակայն նոր առաջնորդ ընտրելը անհրաժեշտ էր։ Մուհաջիրների և անսարների երկարատև քննարկումներից հետո որոշվեց ումմայի նոր առաջնորդ ընտրել Մարգարեի զինակիցներից Աբու Բաքրին. ավանդությունը վկայում է, որ Մուհամմադը ևս Աբու Բաքրին տեսնում էր որպես իրեն հաջորդ և պատահական չէ, որ իր՝ հիվանդ եղած ժամանակ, աղոթքի ժամանակ հենց նրան էր նշանակել՝ իրեն ներկայացնելու համար։ Աբդալլահ իբն Օսման Աբու Բաքր ալ-Սադիկը դարձավ առաջին խալիֆը և սկսվեց ուղղահավատ խալիֆների կառավարման շրջանը։
Աբու Բաքրը՝ խալիֆ
խմբագրելԳլխավորելով մուսուլմանական համայնքը՝ Աբու Բաքրը բավականին համեստ կյանք էր վարում, ընդգծելով, որ ինքը ուղղակի համարվում է մարգարեին տրված ուխտերի կատարողը։ Աբու Բաքրը կառավարեց ընդամենը երկու տարի, բայց այս երկու տարում նրան լուրջ փորձություններ էին սպասվում, քանի որ Մուհամմադի մահը առաջ էր բերել խռովություններ։Մեքքայից և Մեդինայից հեռու գտնվող շրջաններում ակտիվացել էին կեղծ-մարգարեները ՝ Տուլեյհը, Սաջահը, Մուսեյլիմը։ Այս պայմաններում Աբու Բաքրը ստիպված էր վճռականություն և նույնիսկ կոպտություն ցուցաբերել իսլամի միակությունը և ամբողջականությունը պահպանելու համար։ Արևելյան ցեղերը, որոնք հրաժարվում էին վճարել սադակը, շարժվում են դեպի Մեդինա՝ կեղծ-մարգարե Սաջահի գլխավորությամբ։ Մուսուլմանները հետապնդում և ջախջախում են ապստամբներին, իսկ ինքը Սաջահը փախչում է Իրան, որտեղ հետագայում ընդունում է իսլամ։ Այնուհետև ջախջախվեց Տուհեյլը և հպատակեցվեց արաբական հարավը՝ մինչև Օման և Հադրամաութ, և վերջապես մուսուլմանական բանակը հռչակավոր հրամանատար Խալիդ իբն Վալիդի գլխավորությամբ պարտության մատնեց Մուսեյլիմի ջոկատներին, իսկ ինքը Մուսեյլիմը սպանվեց։ Այս պայքարում ընկան երեսուն հաֆիզներ (մարդիկ, ովքեր անգիր հիշում էին Ղուրանը), որից հետո Աբու Բաքրը հրամայեց, որ հաֆիզները ոչ միայն անգիր հիշեն, այլ նաև թելադրեն Սուրբ գրության արժեքավոր հատվածները։
Ավարտելով պայքարը Մուսեյլիմի դեմ՝ Խալիդ իբն Վալիդը խալիֆի հրամանով շարժվեց դեպի Եփրատ, պարտության մատնելով Իրանի շահին շղթաների մարտում և գրավեցին Հիրան ՝ Լախմիների մայրաքաղաքը։ Պաղեստինում Խալիդը բյուզանդական բանակին պարտության մատնեց Աջնադայնի մոտ. այս հաղթանակը ճանապարհ բացեց դեպի Սիրիա։ Իր զորքերի հաջողությունների շնորհիվ Աբու Բաքրը ստացավ Սիրիայի նվաճող մականունը, սակայն Աբու Բաքրին վիճակված չէր տեսնել իսլամի տարածումը Արաբիայի սահմաններից դուրս։ Նա հիվանդացել էր մինչև Աջնադայնի ճակատամարտը և շուտով մահանում է՝ ապրելով վաթսուն երեք տարի. այնքան, որքան մարգարեն։ Նրան հուղարկավորել են Մուհամմադ մարգարեի կողքին՝ Մարգարեի մզկիթում։ Մահանալուց առաջ Աբու Բաքրը հասցրել էր իրեն հաջորդ նշանակել Օմար իբն Խատտաբին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Абу-Бекр (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 46.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Abu-Bekr // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 1. — P. 78.
- ↑ Али-заде А. Аиша бинт Абу Бакр (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Բաքր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 45)։ |
Նախորդող Մուհամմադ մարգարե 622-632 |
Խալիֆ Աբու Բաքր 632 - 634 |
Հաջորդող Օմար իբն Խատտաբ 634-644 |