Կենսաբազմազանություն
Կենսաբազ��ազանություն (կենսաբանական բազմազանություն), կյանքի բազմազանությունն իր բոլոր դրսևորումներրով։ Ավելի նեղ իմաստով, կենսաբազմազանություն ասելով հասկանում ենք բազմազանություն 3 մակարդակներում ՝
- գենետիկական բազմազանություն (գեների և դրանց տեսակների բազմազանություն),
- էկոհամակարգերի մեջ տեսակների բազմազանություն
- հենց էկոհամակարգերի բազմազանություն։
Ա.Վ. Մարկովի և Ա.Վ. Կոռոտաևի կողմից ցուցադրվեց դրական հակադարձ կապի հիպերբոլիկ մոդելների կրիրառելիությունը մակրոդինամիկայի կենսաբանական բազմազանության մաթեմատիկական նկարագրության համար։
Կենսաբազմազանության կենսական նշանակությունը
Կենսաբազմազանության արժեքը ինչպես տեսակների ներսում, այնպես էլ ամբողջ կենսոլորտի շրջանակներում ճանաչվել է տեսակի և էկոհամակարգի կենսունակության գլխավոր ցուցանիշներից մեկը և ստացել է « Կենսաբանական բազմազանության սկզբունք» անվանումը։ Իսկապես, անհատների բնութագրերի միօրինակության դեպքում մեկ տեսակի ներսում (սկսած մարդուց մինչև բույսերը և միկրոբները) արտաքին պայմանների որևէ էական փոփոխություն (եղանակ, համաճարակ և այլն) ավելի քննադատաբար է անրադառնում տեսակների գոյատևման վրա, քան այն դեպքում, երբ վերջինս ունի ավելի մեծ կենսաբանական բազմազանության աստիճան։ Սա (այլ մակարդակում) վերաբերում է նաև տեսակների հարստությանը (կենսաբազմազանությանը) ամբողջ։
Մարդկության պատմությունը կուտակել է ինչ-որ կենսաբանական տեսակների, ընտանիքների և նույնիսկ միանշանակ բացասական կամ դրական էկոհամակարգի վրա կատարված փորձերի բացասական հետևանքների չափազանց կոպիտ և պարզունակ «նշանակություն» ունեցող մի շարք օրինակներ։
Կենսաբազմազանության նշանները
Տեսակների կենսաբանական բազմազանությունը բնութագրվում է 2 հատկանիշներով ՝ տեսակային հարստությամբ և հավասարակշռությամբ։ Տեսակային հարստությունը արտացոլում է տեսակների քանակը, որը հանդիպում է էկոհամակարգի շրջանակներում, միևնույն ժամանակ կենսաբազմազանությունը բնութագրում է կենդանիների թվի հավասարաչափ բաշխումը։ Այս բաղկացուցիչ տարանջատումը կապված է այն բանի հետ, որ որոշ բացառության դեպքում օրգանիզմների շրջանում էկոհամակարգերի մեջ, միևնույն տրոպիկական մակարդակին պատկանող, էկոլոգիական կամ տաքսոնոմիկական խմբի, կենսազանգվածի մեծ մասը աճում է շատ քիչ տեսակների ներդրման շնորհիվ։ Կենսաբազմազանությունը բնապահպանական տեսության մեջ հիմնական հասկացությունն է։
Որևէ օբյեկտիվ ձևով որոշել կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունը բավականին դժվար է, քանի որ դա կախված է այն տեսանկյունից, թե ով է բարձր գնահատում այդ անհրաժեշտությունը։ Այնուամենայնիվ, գոյություն ունի կենսաբազմազանության պահպանման երեք գլխավոր պատճառ։
Սպառողի տեսանկյունից կենսաբազմազանության տարրերը հանդիսանում են բնական ---------, որոնք այսօր արդեն ներկայացնում են տեսանելի օգուտ մարդու համար կամ կարող է օգտակար լինել ապագայում։ Կենսաբազմազանությունը, որպես այդպիսին բերում է ինչպես տնտեսական, այնպես էլ գիտական օգուտ (օրինակ դեղորայքների կամ բուժման միջոցների որոնման մեջ)։ Ընտրությունը հօգուտ կենսաբազմազանության պահպանմանը բարոյական ընտրություն ը։ Մարդկությունը՝ որպես ամբողջություն, մոլորակի էկոլոգիական համակարգի մի մասն է և հետևաբար այն պետք է խնամքով վերաբերվի կենսոլորտին (ըստ էության մենք բոլորս կախված ենք նրա բարեկեցությունից) ։ Կենսաբազմազանության նշանակությունը կարելի է բնորոշել էսթետիկական, հիմնային և էթիկական պլամում։ Բնությունը փառաբանվեց, գովաբանվեց նկարիչների, բանաստեղծների և երաժիշտների կողմից, մարդու համար բնությունը հանդիսանում է հավերժական և հարատև արժեք։
Բազմազանության որոշ միջոցառումները
Սիմպսոնի ինդեքսը.
Մի քանի ինդեքսների նշանակությունը մեկ նմուշի համար[փա՞ստ] | |
---|---|
Ինդեքս | Նշանակություն |
Շեննոնի | 3,22 |
Պիելի | 0,820 |
Սիմպսոնի | 0,058 |
Տեսակների քանակը - 51, ընդհանուր - 432,12 |
Մեծ նշանակություն է տալիս հասարակ տեսակներին.
- Սիմպսոնի ինդեքսի դոմինանտությունը հաշվարկվում է ` կամ , որտեղ նշանակում է տեսակի նշանակալի քանակ
Մարգալեֆի բազմազանության ինդեքսը.
- , որտեղ — տեսակների քանակ, — դրանց քանակ.
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 213)։ |