Ամենաառաջինը (ռուս.՝ Самый первый), խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ[1]:

Ամենաառաջինը
ռուս.՝ Самый первый
Պատկեր:Кадр из мультфильма самый первый.jpg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ, արկածային ֆիլմ և կինոկատակերգություն
Շարքի մասն էՈւրախ կարուսել և «Ուրախ կարուսել» № 2
ՌեժիսորԱնատոլի Պետրով
ՍցենարիստԱլեքսանդր Կուրլյանդսկի, Արկադի Խայտ և Ֆելիքս Կանդել
ՀնչյունավորումՕլեգ Անոֆրիև
ԵրաժշտությունՎադիմ Գամալիա
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն222 s
ՇարքՈւրախ կարուսել և «Ուրախ կարուսել» № 2
Թվական1970

«Ուրախ կարուսել» № 2 մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երկրորդն է[2]:

Մուլտֆիլմում հնչում է Վադիմ Գամալիայի «Գարնանային զբոսանք» գործիքային պիեսը` հեղինակի նվագախմբի կատարմամբ:

Սյուժե

Ծույլ պիոները չէր ցանկանում ինքնուրույն գնալ արշավի, սակայն փորձում էր տարբեր միջոցներով անցնել իր ընկերներին: Նախ նա մտնում է ընկերոջ ուսապարկի մեջ և դրանով գնում է: Բայց երբ ընկերը շեղվում է` հատապտուղ հավաքելու, արջը տանում է ուսապարկը: Ծույլ պիոները հազիվ է փրկվում արջի կողմից ջախջախվելուց, որը ցանկանում էր նստել ուսապարկի վրա: Անհաջողակ փորձից հետո արջը փորձում է ուսապարկը պիոների հետ դեն շպրտել, որն ընկնում է եղջերուի կոտոշին: Եղջերուն վախենում է և սկսում է գնացքի արագությամբ վազել և ուսապարկը ճահճի մեջ է նետում: Այնտեղ ծույլ պիոները հանդիպում է արագիլին, որի ոտքը եղեգի տեղ է դնում, որով նա ցանկանում է գորտին վախեցնել: Արագիլը երշիկ է ուտում, որով դրանից առաջ խաղում էր պիոները և վերցնելով պիոներով ուսապարկին` տանում և կախում է լեռան գագաթի մի ծառի վրա, որին պիոներներն ուզում էին հասնել: Ծույլ պիոները թռչկոտում է ուրախությունից և կոտրում է բույնը, որից հետո սարից ցած է գլորվում և վախեցնում իր ընկերներին: Դրանից հետո նա հայտնվում է իր լքված ուսապարկի կողքին` մեջքին կապտուկներով, իսկ նրա ընկերները հասնում են իրենց նպատակին:

Նկարահանող խումբ

Սցենարի հեղինակներ Ա. Կուրլյանդսկի, Ա. Հայտ, Ֆելիքս Կամով
Ռեժիսոր Ա. Պետրով
Բեմադրող նկարիչ Ա. Վոլկով
Օպերատոր Միխայիլ Դրույան
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Գալինա Բարինովա, Գենադի Սոկոլսկի
Ռեժիսորի օգնական Ե. Շիլովա

Ծանոթագրություններ

  1. «Ամենաառաջինը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  2. Հայրենական մուլտիպլիկացիայի հանրագիտարան (հեղ.` Սերգեյ Կապկով, «Ալգորիթմ», 2006)

Արտաքին հղումներ