Եղիշե առաքյալի վանք (նաև՝ Ջրվշտիկ), հայկական առաքելական վանական համալիր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Մատաղիս գյուղից հյուսիս, հայ-ադրբեջանական շփման գծի մոտ, անտառապատ լեռան լանջին: Մոտակայքում է գտնվում Ջրվշտիկ ջրվեժը։ Ըստ ավանդության՝ կառուցվել է 5-րդ դարում Աղվանից արքա Վաչագանի կողմից: Այստեղ են ամփոփվել Սուրբ Եղիշեի մասունքները։

Եղիշե առաքյալի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՄատաղիս
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Yeghishe Arakyal Monastery Վիքիպահեստում

Փոքրիկ եկեղեցու երկու կողմերում կառուցված են յոթ մատուռներ, որոնցից մեկը՝ կառուցված 1286 թ.-ին, հանդիսանում է Վաչագան Բարեպաշտի դամբարանը։

Վանքում է գտնվում նաև 18-րդ դարի Ջրաբերդի իշխան Մելիք Ադամի հանգստարանը։

Նախապատմություն

Նախաքրիոստոնեական շրջանում եղել է հեթանոսական սրբավայր՝ Միհր Ներսեհեա կամ Ներսմեհա անուններով[1]։ Վերանվանվել է Եղիշե առաքյալի վանք 5֊րդ դարում։ Ժողովրդական Ջրվշտիկ անվանումը ստացել է մոտակա ջրվեժից։

Պատկերներ

Արտաքին հղումներ

  1. Թամարա Մինասյան, Արցախի Ջրաբերդի գավառի ձեռագրական ժառանգությունը, «Բանբեր Մատենադարանի», Երևան 2015