Նատալյա Խուդգարյան
Նատալյա Խուդգարյան (անգլ.՝ Natalia Khoudgarian, մարտի 11, 1973[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ազգությամբ հայ շախմատիստուհի, որն ապրում և աշխատանքային գործունեություն է ծավալում Կանադայում։ 1996 թվականից՝ Կանանց միջազգային վարպետ[3][4]։
Նատալյա Խուդգարյան | |
---|---|
Պետություն(ներ) | Կանադա |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 11, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Միություն |
Բնակության վայր | Օնտարիո, Կանադա |
Կոչում | Կանանց միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2165 (սեպտեմբեր, 2012) |
ՖԻԴԵ համար | 2602121 |
365chess | Natalia_Khoudgarian |
Chesstempo համար | 103788 |
ICCF համար | 103788 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 1996[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2006[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2] |
Կենսագրություն
Նատալյա Խուդգարյանը ծնվել է 1975 թվականին Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվայում՝ հայկական ընտանիքում[5]։ Շախմատով հետաքրքրված է եղել մանկուց և վաղ հասակից հաճախել է մասնավոր դասընթացների։ Շուտով ստիպված է լինում ընտանիքի հետ միասին տեղափոխվել Կանադա, որտեղ էլ Նատալյան կայանում է որպես պրոֆեսիոնալ շախմատիստ։
2006 թվականին տոնում է մասնագիտական առաջին խոշոր հաղթանակը՝ դառնալով Օնտարիո նահանգի կանանց առաջնության հաղթող։ 2006, 2007, 2011 և 2012 թվականներին բազմիցս հաղթանակներ է տոնում Կանադայի կանանց շախմատի բաց առաջնություններում։ Շուտով Նատալյան դառնում է Տորոնտոյի շախմատի դպրոցներից մեկի ուսուցիչ։
Նույն տարում մասնակցում է շախմատի կանանց առաջնությանը, որտեղ առաջին տուրում խաղում է ռուս շախմատիստուհի Ալեքսանդրա Կոստենյուկի դեմ։ Ունի է կանանց միջազգային վարպետի կոչում։