Մասնակից:Nelly Nazaryan/Ավազարկղ2
Երկիր | Ռուսաստան | |
Վարչատարածքային բաժանում | Մուրսկայի և Տորոցկոյի շրջաններ | |
Ավազանի մակերեսը | 338 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 4 մ | |
Բոլոն, լիճ Ռուսաստանում, Խաբարովսկի երկրամասի Ամուրսկի և Տրոիցկոյի շրջաններում, Միջին ամուրյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում:
Ընդհանուր տեղեկություններ
Լճի մակերեսը 338 կմ քառ․ է, խորությունը՝ մինչև 4 մ։ Տեղակայված է Ամուրի գետահովտում, գետի ձախ ափից ամենաամենակարճ հեռավորությունը մոտ 10 կմ է: Ամուրսկ քաղաքից հեռու է մոտավորապես 40 կմ։ Սնուցվում է ձնով և անձրևով: Սիմմի, Հարփի և Սյումնյուր գետերը թափվում են այս լիճ: Լճից սկիզբ է առնում է Սի [1] վտակը, որը թափվում է Ամուր գետի Սերեբրյաննի վտակ։ Վերջինս իր անունը ստացել է հարևանությամբ գտնվող սոպկաում արծաթի հանքաքար գտնելու անհաջող փորձերից:
Լճում կան մի քանի կղզիներ, որոնցից երկուսը առավել ուշագրավ են՝ Յադասենը և Գյուդելգենը:
- Յադասեն կղզին, որը գտնվում է լճի կենտրոնում, հայտնի է որպես հնագույն հանգած հրաբուխ: Կղզու վրա կան չժուրչժեն ցեղերի կրոնական շենքերի մնացորդներ:
- Գյուդելգեն կղզին ունի հրաբխային ծագում և ծածկված է անտառով: Գտնվում է հյուսիսարևելյան ափի մոտ:
Յադասեն և Գյուդելգեն կղզիների մասին կան շատ նանայական լեգենդներ և ավանդույթներ։
Մնացած ցածրադիր կղզիները ավազա-տղմային եմ, կարող են հեշտությամբ ջրի տակ անցնել։
Լճի հարավային մասը հարում է Բոլոնյան պետական բնական արգելոցին, որը հիմնադրվել է 1998 թվականին:
1994 թվականին Բոլոն լիճը և Սելգոն ու Սիմմի գետաբերանները ներառվել են միջազգային նշանակության ջրա-ճահճային տարածքների ցանկում, ըստ Ռամսարի համաժողովի որոշումների [2]:
Ամռան ամիսներին լճի ջուրը կարող է տաքանալ մինչև +30 ° C:
Բնակավայրեր
Սիի վտակի ձախ ափին, լճից երեք կմ հեռավորության վրա գտնվում է Խաբարովսկի երկրամասի Ամուրի շրջանի Աչան նանայական գյուղը:
Հյուսիսային ափին Թեիսին բնակավայրն է, որտեղից սկսվում է Թեյիս կայարան տանող ճանապարհը։
Հյուսիս-արևմտյան ափին (Սամնիրի ծով) գտնվում է Ժուեն գյուղը, որտեղից սկիզբ է առնում դեպի Բոլոն գյուղ և նույնանուն կայարան տանող ճանապարհը։
Ամուր գետի աջ ափին Սերեբրյաննի վտակի դիմաց գտնվում են Տրոիցկոյի շրջանի Մալմիժ և Վերխնի Ներգեն գյուղերը:
Սերեբրյաննի վտակի ափին, ենթադրաբար, գտնվել է Երոֆեյ Խաբարովի աչանյան բերդագյուղը (1651-1652 թվականներին):
Նավարկություն
Լիճը մակերեսային է, հասանելի է միայն փոքր նավակների համար:
Մինչև 1990-ականների կեսերը ամռանը Ամուրսկից մինչև Աչան ազգային գյուղ իրականացվել են կանոնավոր ուղփոխադրումներ «Զարյա» ջերմանավի միջոցով։
Բուսական և կենդանական աշխարհ
Լճի տարածքում ապրում են երկկենցաղների և սողունների 11 տեսակներ, 179 տեսակ թռչուններ և 40 տեսակ կաթնասուներ:
Բոլոն լիճը հարուստ է ձկներով, այստեղ ապրում են 52 տեսակ ձուկ:
Լճի մակերեսային խորության և տաք ջրի պատճառով ամռանը ակտիվորեն զարգանում են ջրիմուռները:
Լճի ափիերին տեղակայված ժայռերում ապրում են օձեր, այդ թվում՝ նաև թունավոր:
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Nelly Nazaryan/Ավազարկղ2 կատեգորիայում։ |