Նամ Տե Հյոն (կորեերեն՝ 남태현, չինարեն՝ 南太鉉, անգլ.՝ Nam Tae-hyun` ծնվել է 1994 թվականի մայիսի 10-ին Հանամում՝ Գյոնգի, Հարավային Կորեա)՝ հեղինակ-կատարող, դերասան և WINNER խմբի նախկին մասնակից[1]:

Կարիերա

Դեբյուտից առաջ: WIN: Who Is Next, Winner TV

Դեբյուտից առաջ որպես Winner խմբի մասնակից Նամ Տե Հյոնը, լինելով YG Entertainment լեյբլի ստաժյոր, հանդես է եկել որպես подтанцовки YG Family Concert 2011-ում[2]: 2013 թվականին մասնակցել է WIN: Who Is Next ռեալիթի շոույի Team A խմբի կազմում, որը հաղթանակ տարավ և արդյունքում առաջնելույթ կատարեց «Winner» անվանումով[3]: Նույն թվականի դեկտեմբերին Տեհյոնը հայտնվեց Winner TV կատակերգական հաղորդման մեջ, որը հեռարձակվել է Mnet ալիքով, և նկարահավել է իր կոլեգայի՝ Թեյանգի «Ringa Linga» տեսահոլովակում[4]:

2014 - 2015: Դեբյուտ և 2014 S/S

Տեհյոնը իր անմիջական մասնակցությունն ունեցավ խմբի 2014 S/S դեբյուտային ալբոմի նախապատրաստմանը՝ ալբոմի համար 3 երգ գրելով՝ «But» (사랑하지마), «Tonight» (이 밤) և սոլո թրեք «Confession»[5]: Ալբոմը թողարկվել է 2014 թվականի օգոստոսին և գլխավորել մեծ քնակությամբ չարտեր, այդ թվում նաև Gaon Music Chart-ը, ինչպես նաև՝ Billboard's World Album Chart-ը[6]: Ռելիզի շրջանակներում Տեհյոնը՝ խմբի մնացած անդամների հետ հանդես է եկել այնպիսի հանրահայտ հեռուստաշոուներում, ինչպիսիք են Inkigayo-ն, M Countdown-ն, Weekly Idol-ը և You Hee-yeol’s Sketchbook-ը[7]: Winner խումբը նոր ռեկորդ սահմանեց դեբյուտից մինչը առաջին հաղթնակը ընկած օրերի քանակով և ստացավ «հրեշ-նորեկներ» մականունը՝ հավաքելով երկրի հնարավոր բոլոր երաժշտական մրցանակները[8]: Բացի այդ, Տեհյոնը Winner-ի հետ միասին առաջնելույթ կատարեց Ճապոնիայում, որտեղ խումբը 25000 հանդիսատեսի համար անցկացրեց իր առաջին Zepp Tour շրջագայությունը, եւ երգեց Epik High խմբի «Spoiler» երգի ճապոնական տարբերակը[9]:

2015 թվականին Տեհյոնը խաղաց Midnight Girl վեբ-դորամայում, ստացավ երկրորդ պլանի դ��ր SBS ալիքի Late Night Restaurant սերիալում և ելույթ ունեցավ Worldwide Inner Circle Conference-ում՝ WWIC 2015 Կորեայում, Չինաստանում և Ճապոնիայում և աշնանային ճապոնական Winner Japan Tour 2015 շրջագայությունում[10]:

2016: EXIT: E և հեռացումը Winner-ից

2016 թվականի հունվարին՝ նոր ալբոմի թողարկման շեմին Տեհյոնը և Սոն Մինոն թողարկեցին «Pricked» (사랑가시) սինգլը, որը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Melon չարտում և գլխավորեց iTunes չարտերը 9 երկրներում՝ այդ թվում նաև Սինգապուրում, Թաիլանդում և Բրունեյում[11]:

Փետրվարի 1-ին՝ դեբյուտից 18 ամիս անց Winner-ը վերադարձավ բեմ Exit: E ալբոմով, որը առաջինն էր Exit Movement շարժամ նախատեսված չորս մինի ալբոմներից[12]: Մինի ալբոմը իր մեջ ներառում է 5 երգը, այդ թվում նաև «Pricked»-ը և «Baby Baby» և «Sentimental» երկու заглавные երգերը[13]: Տեհյոնը դարձավ ալբոմի գլխավոր կոմպոզիտորը և պրոդյուսերը, որի մեջ մտնում էր նաև նրա սոլո թրեք «I’m Young» (좋더라)-ը: «Baby Baby»-ն և «Sentimental»-ը գլխավորեցին Կորեայի 8 երաժշտական չարտերը, որոնց թվին էին պատկանում նաև Melon-ը, Naver-ը և Mnet-ը[14]: Exit: E-ն զբաղեցրեց առաջին հորիզոնականը 11 երկրների iTunes չարտերում, ներառյալ Հոնկոնգը, Սինգապուրը, Ինդոնեզիան և Ֆիլիպինները[15]: «Baby Baby»-ն քննադատների և լսողների կողմից ստացավ գովաբանական արձագանքներ քեյ փոփին ոչ բնորոշ բլյուզ երաժշտության և 6/8 («վեց ութերորդական») դժվար չափսերի օգտագործման շնորհիվ[16]: Հարցազրույցի ժամանակ Տեհյոնը խոստովանեց, որ «Baby Baby» երգը նրան հեշտ չտրվեց, բայց «ոչ նրա համար, որ դժվար էր գրելը, այլ, որովհետև երգը ծնունդ առավ ծանր ժամանակներում», դրա համար է, որ նա հատուկ կապ ունի այս երգի հետ[17]: Բրիտանական մշակույթի և արվեստի Dazed հրատարակությունը «Baby Baby» երգը բնութագրեց ինչպես գրավիչ բլյուզ երաժշտություն, որը գրվել է Motown-ի ոգով, որը հրաշալի կերպով թույլ տվեց նրան առաձնացնել քեյ փոփ թրենդներից, և տվեց իր «տարվա 20 լավագույն քեյ փոփ թրեքներ» ցուցակի 3-րդ հորիզոնականը[18]:

Նույն թվականի մարտին Տեհյոնը հայտնվեց չինական Happy Camp հայտնի շոույում, Two Yoo Project Sugar Man հաղորդման մեջ և Actor School (배우학교) նախագծում[19][20]: Actor School նախագծում մասնակցություն ունեցան 7 հայտնիություններ, ովքեր դերասանական վարպետություն են սովորել դերասան Պակ Շին Յանի մոտ[21]: Նույն ամսում Winner 2016 EXIT Tour-ի շրջանակներում խումբը համերգներ անցկացրեց Սեուլում, Դեգուում, Բուսանում և Կվանգջուում[22]: Դրան զուգահեռ Winner-ը նկարահանվեց Half-Moon Friends ծրագրում, որում մասնակիցները երկու շաբաթվա ընթացքում խնամեցին 4-ից 7 տարեկան երեխաններին[23]: Half-Moon Friends-ը մեծ ճանաչում ձեռք բերեց Չինաստանում, որտեղ հաղորդման դիտումների քանակը գերազանցեց 32 միլլիոնը, իսկ յուրաքանչյուր էպիզոդը դիտվել է մոտավորապես 6 միլլիոն անգամ[24]: Ապրիլում Girl's Day խմբի Սոն Մինոյի և Հերիի հետ Տեհյոնը հայտնվեց Running Man վարկանշային հեռուստաշոույի էպիզոդներից մեկում[25]: Ալբոմի Промоушен ավարտվեց հուլիսյան համերգներով 4 ճապոնական քաղաքներում՝ Տոկիո, Ֆուկուոկա, Նագոյա և Կոբե, որտեղ Winner-ը հանդես եկավ 36 հազար հանդիսատեսների առջև[26]:

Նույն թվականի հոկտեմբերի 12-ին YG Entertainment-ը հայտարարեց, որ Տեհյոնը ժամանակավորապես կդադարեցնի իր գործունեությունը հոգեբանական խնդիրների պատճառով և բուժում կստանա տնային պայմաններում, իսկ Winner-ի հաջորդող ռելիզները կհետաձգվեն անորոշ ժամկետով[27]:

Նոյեմբերի 25-ին հայտարարվեց, որ Տեհյոնը հեռանում է խմբից և YG Entertainment-ից[28]: Մյուս օրը նա իր անձնական Ինստագրամում հրապարակեց ձեռագիր նամակ, որի մեջ նա ներողություն խնդրեց իր երկրպագուներից, արտահայտեց իր երախտագիտությունը և խոստացավ վերադառնալ այլ երաժշտությամբ և նախագծերով[29]:

2017 - ներկա ժամանակներս: Սոլո գործունեություն

Տեհյոնը շարունակում է տեղադրել իր երաժշտությունը և каверы SoundCloud-ում իր էջում, որոնց թվին են պատկանում նաև Radiohead խմբի Creep երգի кавер, ինչպես նաև հարավկորեացի երգիչ Պակ Հյո Շինի «Beautiful Tomorrow»-ն և «Breath» (숨)-ը[30]: Որպես մենակատար, նա ոգեշնչվում է տարբեր ժանրերի արտիստների կողմից, ինչպիսիք են Nirvana-ն, Beatles-ը, Rolling Stones-ը, B.B. King-ը և Eric Clapton-ը[31]:

Հունվարի 5-ին Տեհյոնը ստեղծեց հանրային էջ Tumblr-ում, որտեղ նա կիսվում է իր երկրպագուների հետ իր երաժշտությամբ, մտքերով և արվեստով[32]:

Մայիսի 26-ին առաջնելույք կատարեց «South Club» խմբի հետ «Hug Me» թրեքով[33]:

Անձնական կյանք

Տեհյոնը խոսում է անգլերեն և ճապոներեն լեզուներով: Նա ունի կրտսեր եղբայր՝ Նամ Դոն Հյոնը, ով նույնպես երաժիշտ է: Բացի երաժշտությունից՝ Տեհյոնը հետաքրքրվում է նկարչությամբ: Նրա վրա մեծ ազդեցություն է թողնում ամերիկացի неоэкспрессионист Ժան Միշել Բասկիայի աշխատանքները:

Սկավառակագրություն

Տարի Արտիստ Երգ Դեր Ալբոմ
2013 Team A «Go Up» Բառեր (համահեղինակ), երաժշտություն (համահեղինակ) WIN: Who Is Next, «Final Battle»
«Just Another Boy»
2014 Winner «Confession» (고백하는거야) Բառեր, երաժշտություն (համահեղինակ) 2014 S/S
«But» (사랑하지마) Բառեր (համահեղինակ), երաժշտություն (համահեղինակ)
«Tonight» (이 밤)
2016 «Sentimental» (센치해) EXIT: E
«Baby Baby» Բառեր (համահեղինակ), երաժշտություն
«I’m Young» (좋더라) Բառեր, երաժշտություն (համահեղինակ)
2017 South Club «Hug Me» Բառեր, երաժշտություն 90

Ֆիլմագրություն

Հեռուստատեսություն

Սերիալներ

Տարի Ալիք Անվանում Դեր
2015 MBC Every 1 Midnight’s Girl Gong Ji-dan
SBS Late Night Restaurant Min-woo
2016 Sohu TV Under The Black Moonlight Lee Kang-woo

Հաղորդումներ

Տարի Ալիք Անվանում Ծանոթագրություններ
2013 Mnet Who Is Next: WIN Team A խմբի մասնակից
2014 WINNER TV բոլոր էպիզոդները
SBS Inkigayo հրավիրված հեռուստահաղորդավար
KBS You Hee-yeol’s Sketchbook
MBC Every 1 Weekly Idol էպիզոդ 169
2016 tvN Actor School էպիզոդ 1-10
KBS You Hee-yeol’s Sketchbook էպիզոդ 307
HBS Happy Camp
SBS Running Man էպիզոդ 294
JTBC Two Yoo Project — Sugar Man էպիզոդ 21
Half-Moon Friends բոլոր էպիզոդները

Երաժշտական տեսահոլովակներ

Անվանում Արտիստ Տևողություն Դեր
«Ringa Linga» Taeyang 3:49 ինքը իրեն (կամեո)
«Empty» Winner 4:07 ինքը իրեն
«Color Ring» Winner 4:24 ինքը իրեն
«I’m Him» Mino 3:21 ինքը իրեն
«Sentimental» Winner 3:43 ինքը իրեն
«Baby Baby» Winner 5:05 ինքը իրեն
«I’m Young» Taehyun 5:41 ինքը իրեն

Ծանոթագրություններ

  1. «About Winner». fy-winner. Վերցված է May 9, 2016-ին.
  2. «'WIN' 강승윤 속한 A팀, 최종 우승…'WINNER'로 데뷔». Nate. Վերցված է May 9, 2016-ին.
  3. «Billboard World Album Chart». Վերցված է August 30, 2014-ին.
  4. «WINNER Successfully Wrap Up "WINNER 1st JAPAN TOUR 2014," Drawing 25,000 Fans». YG LIFE. Վերցված է 2017-01-11-ին.
  5. «WINNER's Nam Taehyun confirmed to be lead in web drama 'Midnight Girl'». Soompi. Վերցված է 2017-01-11-ին.
  6. «WINNER's Nam Taehyun Cast in "Shinya Shokudo" Remake». Soompi. Վերցված է 2017-01-11-ին.
  7. «Worldwide Inner Circle Conference: WWIC 2015». ygfamily.com. Վերցված է 2017-01-11-ին.
  8. «WINNER JAPAN TOUR 2015». ygex. Վերցված է 2017-01-11-ին.
  9. «WINNER announces their 'Exit Movement' entry single and mini-album in new image». AllKpop. Վերցված է 2017-01-11-ին.
  10. «WINNER回归先行曲《PRICKED》登各大榜单No1 - 粉丝网星闻». news.ifensi.com. Վերցված է May 9, 2016-ին.
  11. «[YG Press] [KPKF] [Pann] Winner gets praised for 'Baby Baby' and Nam Taehyun's composition skills - Netizen Nation». OneHallyu. Վերցված է 2017-01-07-ին.
  12. «Interview: 160319 WINNER Discusses Creating Borderless Music Style + Activities During Hiatus in Nylon Korea!». With WINNER. 2016-05-03. Վերցված է 2017-01-07-ին.
  13. «The 20 best K-Pop tracks of the year». DAZED. Վերցված է 2017-01-11-ին.
  14. «Stars get acting lessons in new TV show». koreatimes. 2016-02-03. Վերցված է 2017-01-07-ին.
  15. «WINNER Wins Children's Hearts on Half-Moon Friends». Soompi. Վերցված է 2017-01-09-ին.
  16. «WINNER's "Half-moon Friends" fascinating China, too… Recording more than 30 million views». YG LIFE. Վերցված է 2017-01-09-ին.
  17. «Girl's Day's Hyeri and WINNER's Song Mino and Nam Tae Hyun to Appear on "Running Man"». Soompi. Վերցված է 2017-01-11-ին.
  18. «위너, 日투어 성료…3만 6천 관객과 굿바이». X Sports News. Վերցված է 2017-01-11-ին.
  19. Choi, R. «WINNER's Nam Taehyun To Halt Activities Indefinitely Due To Health Issue». Soompi. Վերցված է 28 November 2016-ին.
  20. https://twitter.com/koreanupdates/status/786103119096733696
  21. http://www.soompi.com/2016/11/24/breaking-nam-tae-hyun-officially-leaves-winner-yg/
  22. confessions of a daydreamer (2016-11-26), Nam TaeHyun apologizes to fans after leaving YG and WINNER in handwritten letter., Վերցված է 2016-11-27-ին
  23. Do, K. «Nam Tae Hyun Writes Handwritten Letter To Fans After Leaving WINNER And YG». Soompi. Վերցված է 28 November 2016-ին.
  24. «SOUTH_CLUB». SoundCloud. Վերցված է 2017-01-06-ին.
  25. «Namtaehyun». south-b-club.tumblr.com. Վերցված է 2017-01-06-ին.
  26. «Nam Taehyun Tattoos' Hidden Meaning». Pann-choa. Վերցված է 2017-01-09-ին.
  27. «VIDEO: BEHIND THE SCENES OF TAEYANG'S "RINGA LINGA" DANCE PERFORMANCE + MUSIC VIDEO». Kempire Daily. Վերցված է May 9, 2016-ին.
  28. «WINNER - 공허해(EMPTY) M/V». Youtube. Վերցված է May 9, 2016-ին.
  29. «WINNER - 컬러링(COLOR RING) M/V». Youtube. Վերցված է May 9, 2016-ին.
  30. «WINNER - 걔 세(I'm him) MINO SOLO M/V». Youtube. Վերցված է May 9, 2016-ին.
  31. «WINNER - 센치해(SENTIMENTAL) M/V». Youtube. Վերցված է May 9, 2016-ին.
  32. «WINNER - Baby Baby M/V». Youtube. Վերցված է May 9, 2016-ին.
  33. «WINNER - 좋더라(I'M YOUNG) M/V». Youtube. Վերցված է May 9, 2016-ին.