Կլոդ Հելվեցիուս
Կլոդ Հելվեցիուս Ադրիան (1715,Փարիզ-1771),ֆրանսիական մատերիալիստ փիլիսոփա,18դարի Ֆրանսիական, բուրժուական հեղափոխության գաղափարախոս, լուսավորիչ: Ծնվել է պալատական բժշկի ընտանիքում:Մինչև 1751-ը եղել է հարկերի գլխավոր կապալառու, ապա զբաղվել է միայն փիլիսոփայությամբ: 1758-ին լույս է տեսել «Մտքի մասին» նրա աշխատությունը, որը արգելվեց ու այրվեց (1759): 1773-ին Հաագայում հրատարակվեց «Մարդու, նրա մտավոր ընդունակությունների և նրա դաստիարակության մասին» մյուս կարևոր երկը: ժխտելով աստծու գոյությունը և արարչագործությունը՝ մետաֆիզիկականմեխանիստական մատերիալիզմի սահմաններում հիմնավորել է մատերիայի օբյեկտիվությունն ու սուբստանցիոնալությունը, ընդգծել աշխարհի նյութականությունը, շարժման, ժամանակի ու տարածության ատրիբուտային նշանակությունը:Մատերիալիզմի դիրքերից քննադատել է Ջոն Լոկի սենսուալիզմի անհետևողականությունը: Հակադրվել է ագնոստիցիզմին: Նրա ուշադրության կենտրոնում սոցիալքաղ., սոցիոլոգիական և բարոյագիտական պրոբլեմներն էին: Պատմության ըմբըռնմաև հարցում նա իդեալիստ էր: Սակայն, հասարակական կյանքի առաջադիմական վերափոխման իր պահանջով ու ֆեոդալիզմի քննադատությամբ, նա հանդես է գալիս որպես հասարակագիտական մտքի առաջավոր ներկայացուցիչ: Ընդունել է հասարակական միջավայրի վճռական դերը մարդու դաստիարակության գործում, հիմնավորել ֆեոդ, հարաբերությունները կապիտալիստականով փոխարինելու անհրաժեշտությունը: Հասարակության զարգացման գործում վճռական դեր է հատկացրել գիտակցությանը, դաստիարակությանը, լուսավորությանը: Անձնական և հասարակական շահերի ներդաշնակ զուգակցման, մտավոր ընդունակությունների հավասարության նրա գաղափարները կարևոր դեր խաղացին ուտոպիական սոցիալիզմի զարգացման գործում: Բնութագրելով նրա հայացքները՝ Մարքսն ու էնգելսը նշել են. «Զգայական տպավորությունները, եսասիրությունը, հաճույքը և ճիշտ հասկացված անձնական շահը ամբողջ բարոյականության հիմքն են կազմում: Մարդկային մտավոր ընդունակությունների բնածին հավասարությունը, բանականության հաջողությունների ու արդյունաբերության հաջողությունների միասնությունը, մարդու բնածին բարությունը, դաստիարակության ամենազորությունը ահա նրա սիստեմի գլխավոր մոմենտները»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |