"451 ըստ Ֆարենհայթի" (անգլ.՝ "Fahrenheit 451"), ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի ֆանտաստիկ վեպ: Գրված է 1951 թվին: Համարվում է Բրեդբերիի ամենահայտնի գործը[1]:

451 աստիճան ըստ Ֆարենհայթի
անգլ.՝ Fahrenheit 451
Պատկեր:451 Farenheit.jpg
ՀեղինակՌեյ Բրեդբերի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրանտիուտոպիա
ԹեմաԱվտորիտարիզմ, քայքայիչ գործունեություն, գրքերի այրում և Կոնֆորմիզմ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Գայ Մոնթագ և Քլարիս Մըքլելըն
Ստեղծման տարեթիվ1951
Նկարագրում էԱՄՆ
Էջեր179
ՆկարազարդողՋոզեֆ Ալբերս
ԵրկիրԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1956
Թվային տարբերակgrapaharan.org/index.php?title=%C2%AB451_%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B3%D5%A1%D5%B6_%D5%A8%D5%BD%D5%BF_%D5%96%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A9%D5%AB%C2%BB
Պարգև(ներ)
Վիքիքաղվածք451 աստիճան ըստ Ֆարենհայթի
 Fahrenheit 451 Վիքիպահեստում

Ստեղծումը

  Ես չէի փորձում գուշակել ապագան: Ես փորձում էի այն կանխել:
- Ռեյ Բրեդբերին վեպի մասին[2]
 

Վեպի գաղափարը հիմնված է Բրեդբերիի "Bright Phoenix" (1947) պատմվածքի վրա[3]: Բրեդբերին, չունենալով իր սեփական գրասենյակը, գրել է վեպի ձեռագիրը հանրային գրադարանում վարձակալած գրամեքենայով, որի համար վճարում էր ժամում 9.8 ցենտ[4]: Առաջին անգամ "Ֆարենհայթի" կրճատված տարբերակը (մոտ 25000 բառ) հրատարակվեց Galaxy Science Fiction ամսագրում 1951 թվին "Հրշեջը" անվան տակ: Վեպի լրիվ տարբերակը (երկու անգամ ավելի երկար քան "Հրշեջը") բաց թողեց Ballantine Books հրատարակչությունը 1953-ին[5]: Հաջորդ տարվա մարտին, ապրիլին ու մայիսին հրատարակվել է մաս-մաս Playboy ամսագրում[3]:

Ballantine Books հրատարակչությունը վեպը ցենզուրայի ենթարկեց: 1967 թվին գրքի կրճատված տարբերակը հրատարակվում էր միջնակարգ դպրոցների համար: Այս տարբերակում ջնջվել էին "hell", "damn" և "abort" բառերը, ինչպես նաև փոփոխվել էին մոտ 75 հատվածներ[5]: Այդ փոփոխություններն աննկատ էին մնացել, քանի որ պատանի ընթերցողները չէին տեսել վեպի բնօրինակը: 1973-ին հրատարակչությունը որոշեց վաճառել միայն կրճատված տարբերակը; այն հրատարակվում էր մինչև 1979 թիվը: Միայն այդ ժամանակ Բրեդբերին իմացավ, որ իր գիրքը կրճատված է վաճառվում[Մեկ. 1], և պահանջեց հրատարակչությունից լրիվ տարբերակը հրատարակել[5]: Հրատարակչությունը կատարեց գրողի պահանջը 1980-ին:

Սյուժե

Մոտ ապագայում աշխարհում հաստատվում է տոտալիտար ռեժիմ, որը արգելում է բոլոր գրքերը սպառողական մտածելակերպը ամրացնելու նպատակով: Արգելված գրքերը ենթակա են այրման: Այդ աշխատանքով զբաղվում են հրշեջները` մտնելով խախտողների տուն և այնտեղ այրելով ամեն ինչ[Մեկ. 2]: Գրքի գլխավոր հերոսը` Գայ Մոնթեգը, համոզված է, որ օգուտ է բերում մարդկությանը, սակայն մի օր գործից տուն վերադառնալիս` նա հանդիպում է Կլարիսսա Մակլելլան անունով աղջկա, որի հետ զրույցները մի քանի այլ գործոնների հետ միասին ստիպում են Գային վերանայել իր կարծիքը հասարակության մասին: Շուտով նա ինքն է սկսում գրքեր կարդալ և դառնում է օրենքից դուրս:

Վեպի հիմնախնդիրները

Շատերի կարծիքով վեպը քննադատում է ցենզուրան, սակայն ինքը Բրեդբերին հերքում էր դա. հարցազրույցներում նա ասում էր, որ "Ֆարենհայթը" պատմություն է նրա մասին, թե ինչպես է հեռուստատեսությունը անհետաքրքիր դարձնում գրքի ընթերցանությունը[1]: Գրողը լուրջ մտահոգություն ուներ այս հարցի հետ կապված: Հեռուստատեսության մասին նա ասում էր, որ այն "տալիս է ձեզ Նապոլեոնի տարեթվերը, բայց չի ասում, թե ով է նա եղել"[1]: Բրեդբերին համարում էր, որ հեռուստատեսությունը չափազանց շատ ավելորդ ինֆորմացիա է տալիս մարդուն: Ռիչարդ Մեթսոնին ուղղված 1951-ի նամակում հեղինակը գրում է նաև ռադիոյի վնասի մասին. այն դարձնում է մարդկանց "արագորեն կարդացող", ինչը գրեթե անհնար է դարձնում նրանց համար պարզապես նստել և խորասուզվել գրքի մեջ[6]:

Նրանում, որ հեռուստատեսությունը չնշեց գրականությանը, Բրեդբերին մեղադրում է ոչ թե կառավարությանը, այլ ժողովրդին: Ըստ վեպի գրքերի արգելմանը հանգեցնում են քաղաքական կոռեկտությունը և հասարակության բազմազանությունը[6]: Այնուամենայնիվ Բրեդբերին հայտնի դարձավ, որովհետև նրա ստեղծագործությունները հաղորդվում էին հեռուստատեսությամբ: Նրանք, ովքեր համաձայն չէին գրողի դիրքորոշման հետ,[Մեկ. 3] որպես օրինակ բերում էին Սթիվեն Քինգին, ով մեծ հաջողության հասավ հեռուստատեսությունում[7]:

Ծանոթագրություններ

Մեկնաբանություններ

  1. Փոփոխված հարտարակությունը նրան ցույց տվեցին ընկերները:
  2. Հրշեջներն այլևս չեն զբաղվում իրենց արաջվա պարտականությունները, քանի որ բոլոր կառույցներն արդեն հրադիմացկուն են:
  3. Մասնավորապես հայտնի ամերիկյան սցենարիստ և պրոդյուսեր Սքոտ Կաուֆերը:

Աղբյուրներ

Գրականություն