Մումին Կանոատ
Մումին Կանոատ (տաջ.՝ Мӯъмин Қаноат, Կանոատով Մումինշո, մայիսի 2, 1932 կամ մայիսի 20, 1932[1], Darvoz District, Լեռնային Բադախշանի ինքնավար մարզ, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 18, 2018, Դուշանբե, Տաջիկստան), տաջիկ բանաստեղծ։ Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1961 թ.:)
Մումին Կանոատ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1932 կամ մայիսի 20, 1932[1] |
Ծննդավայր | Darvoz District, Լեռնային Բադախշանի ինքնավար մարզ, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 18, 2018 |
Վախճանի վայր | Դուշանբե, Տաջիկստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանաստեղծ և գրող |
Լեզու | տաջիկերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Տաջիկստան |
Կրթություն | Տաջիկստանի ազգային համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Կայք | cit.tj/mumin/index.php?id=asosi |
Կենսագրություն
Մումին Կանոատը ծնվել է 1932 թվականի մայիսի 20-ին դեհկանի (գյուղացու) ընտանիքում, Կուրգովադ Կալայխումբյան շրջան Լեռնա-Բադախշանյան ինքնավար մարզում։ 1956 թվականին ավարտել է Տաջիկստանի պետական համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի տաջիկական բանասիրության բաժինը։ 1968 թվականին եղել է Տաջիկստանի գրողների միության նախագահի տեղակալ, 1976 թվականից՝ Գրողների միության նախագահության առաջին քարտուղար[2]։
Ստեղծագործություններ
Առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Կայծեր»-ը, լույս է տեսել 1960 թվականին։ 1966 թվականին «Դնեպրյան ալիքներ» պոեմի համար արժանացել է Տաջիկստանի կոմերիտմիության մրցանակին, 1977 թվականին «Ստալինինգրադի ձայներ» և «Մոր պատկերը» պոեմների համար՝ ԽՍՀՄ Պետական մրցանակին[2]։
Պարգևներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- Տաջիկստանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգիր
- Բելառուսական ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգիր
- Կենտրոնական կոմիտեի (ՀամԼԿԵՄ) «Աշխատանքային արիության համար» պատվոնշան
- Տաջիկստանի կոմերիտմիության մրցանակ «Կոմերիտմիության աշխատանքի մեջ ակտիվ մասնակցություն ունենալու համար»
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր
Գրականություն
- Мумин Каноат на www.pisateli.freenet.tj (Писатели Таджикистана) // «Писатели Таджикистана», Душанбе: «Ирфон», 1986
- Шодикулов Х. Каноат Мумін // Українська радянська енциклопедія : [в 12-ти т.] / гол. ред. М. П. Бажан ; редкол.: О. К. Антонов та ін. — 2-ге вид. — Т. 4 : Електрод — Кантаридин. — К. : Голов. ред. УРЕ, 1979., стор. 557.
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118882589 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Տաջիկական գրականության անթոլոգիա։ Երևան, ՀԳՄ հրատարակություն, 2009։