Ֆրանչեսկո Դուրանտե
Ֆրանչեսկո Դուրանտե (իտալ.՝ Francesco Durante, մարտի 31, 1684[1][2] կամ մարտի 13, 1684[3], Ֆրատամաջորե, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[2] - սեպտեմբերի 30, 1755[1][4][5][…] կամ օգոստոսի 13, 1755[2], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[2]), իտալացի կոմպոզիտոր։
Ֆրանչեսկո Դուրանտե իտալ.՝ Francesco Durante | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1684[1][2] կամ մարտի 13, 1684[3] |
Ծննդավայր | Ֆրատամաջորե, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[2] |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1755[1][4][5][…] (71 տարեկան) կամ օգոստոսի 13, 1755[2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Նեապոլ, Նեապոլի թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կայք | duranteproject.com |
Francesco Durante (composer) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1684 թվականի մարտի 31-ին, Նեապոլի մերձակայքում գտնվող Ֆրատամաջորե քաղաքում։ Երաժշտություն է սովորել իր հորեղբոր՝ Անջելո Դուրանտեի մոտ, որը եղել է Նեապոլի Սան Օնոֆրիոյի կոնսերվատորիայի ռեկտորը, ապա Ն.Ֆագոյի, Մ.Մարկետտիի և Ա.Սկարլատիի մոտ։
1710 թվականից դասավանդել է Սան Օնոֆրիոյի կոնսերվատորիայում, 1728-1738 թվականներին եղել է Դեյ պովերի դի Ջեզու Քրիստո կոնսերվատորիայի, իսկ 1728-1738 թվականներին՝ Սանտա Մարիա դի Լորետո կոնսերվատորիայի տնօրենը[6]։
Նրա աշակերտների թվում են Ջովաննի Բատիստա Պերգոլեզին, Նիկոլո Պիչինին, Անտոնիո Սակինին, Ֆեդելե Ֆենարոլին, Էջիդիո Դունին, Տոմազո Տրաետտան, Պետրո Գուլիելմին, Ջովանի Պաիզիելլոն, Պաիզիելլո, Վինչենցո Չամպին։ 1745 թվականին նա դարձել է Սան Օնոֆրիո կոնսերվատորիայի տնօրեն և ղեկավարել է այն մինչև մահ։ Ամուսնացած է եղել երեք անգամ։ Մահացել է 1755 թվականի օգոստոսի 13-ին Նեապոլում։
Աշխատություններ
խմբագրելԴյուրանտեն եղել է նեապոլիտանական դպրոցի առաջատար ներկայացուցիչներից մեկը։ Նրա ստեղծագործություններում խառնված են մեղեդային արտահայտչականությունն ու բազմաձայնությունը։ Դուրանտեն գրել է հիմնականում եկեղեցական երաժշտություն և չի կազմել բեմական ստեղծագործություններ։
Դուրանտեի ստեղծագործություններից են 50 մոտետ, 13 մեսսա, կանտատ, 16 սաղմոս, շարականներ, 3 օրատորիա, անտիֆոն։ Նրա լավագույն ստեղծագործություններն են ճանաչվել «Երեմիայի Լամենտացիաները» և «Պաղեստինի ոճով Պատարագը»։ Նրա կամերային ստեղծագործություններից են 12 մադրիգալ, 6 սոնատ կլավեսինի համար, կոնցերտներ ջութակի համար։ Գրել է նաև դուետներ ձայնի համար, (Ամբողջությամբ հրատարակվել է ԽՍՀՄ-ում 1931 թվականին), դրամատիկ կատակ «Աստվածային ողորմության հրաշքները, որոնք ուղղված են փառավոր Ս.Անտոնի Պադուացու հոտին», որը բեմադրվել է 1705 թվականին Նեապոլի հրապարակներից մեկում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #118901753 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Երաժշտություն (ֆր.)
- ↑ Соловьёв Н. Ф. (1890–1907). «Дуранте, Франческо». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Դուրանտե» հոդվածին։ |