Ֆոբոս ծրագիր (ռուս.՝ Фобос, Fobos, հուն․՝ Φόβος), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայանների զույգ, որոնք նախատեսված էին Մարս մոլորակի և նրա արբանյակների՝ Ֆոբոսի և Դեյմոսի հետազոտությունների համար։ Ֆոբոս-1-ը արձակվել է 1988 թվականի հուլիսի 7-ին, իսկ Ֆոբոս-2-ը՝ 1988 թվականի հուլիսի 12-ին։ Կայանները արձակվել են Պրոտոն հրթիռՊրոտոն-Կ հրթիռով[1]։

Ֆոբոս կայան

Ֆոբոս-1-ի Մարսի ճանապարհին խափանվեց և կորսվեց[1]։ Ֆոբոս-2-ը դուրս եկավ Մարսի ուղեծիր, սակայն նրա հետ կապն ընդհատվեց մինչ առաքելության վերջնական փուլը, նախքան պլանավորված Ֆոբոս վրա իջեցվող սարքերի իջեցումը[1]։ Ֆոբոս-1-ը և 2-ը ստեղծվել են հիմնվելով նոր կայանների նախագծի հենքի վրա, որոնք հաջորդել են 4ՄՎ նախագծին, որն օգտագործվում էր 1975-1985 թվականների Վեներա ծրագրում։ Այս նոր նախագիծը հետագայում օգտագործվել է Վեգա-1 և Վեգա-2 առաքելությունների ժամանակ։ Կայաններն ունեին մոտ 2600 կգ զանգված (6220 կգ՝ ուղեծիր դուրս գալու սարքավորումով)։

Ֆոբոս ծրագիրը իրականցվում էր 14 երկրների համագործակցությամբ, ներառյալ՝ Խորհրդային Միություն, Շվեդիա, Շվեյցարիա, Ավստրիա, Ֆրանսիա, Արևմտյան Գերմանիա և Միացյալ Նահանգներ և այլն։

Նպատակներ

խմբագրել

Ֆոբոս առաքելությունների նպատակներն էին՝

  • կատարել միջմոլորակային միջավայրի ուսումնասիրություններ,
  • կատարել Արեգակի դիտարկումներ,
  • բնութագրել պլազմային միջավայրը Մարսի մերձակայքում,
  • Մարսի մակերեսային և մթնոլորտային ուսումնասիրություններ,
  • ուսումնասիրել Մարսի արբանյակի Ֆոբոսի մակերևութի կազմը։

Կայանիի նախագիծ

խմբագրել

Կայանի հիմքն էր հանդիսանում թորանման հերմետիկ էլեկտրոնիկայի մոդուլը, որը շրջապատում էր մոդուլային գլանաձև գիտական սարքավորումների հատվածը։ Դրանցից ներքև տեղադրված էին չորս գնդաձև հիդրազին վառելիքի բաքեր (Ֆրեգատ արագացուցիչ) և դիրքի ուղղման և ուղեծրի ուղղման շարժիչներ։ Ընդհանուր առմամբ կայանի վրա տեղադրված էին 28 շարժիչ։ Կայնի դիրքի կառավարումը ապահովվում էին երեք առանցքներով կառավարման համակարգի կիրառմամբ, որի տվիչները ուղղված էին Արեգակին և աստղերին։

Ֆոբոս 1

խմբագրել

Ֆոբոս 1-ը փաստորեն աշխատեց ընդամենը մի քանի շաբաթ իր դեպի Մարս ճանապարհորդության ընթացքում, 1988 թվականի սեպտեմբերի 2-ին սպասվող կապի սեանսը չկայացավ։ Կառավարման կենտրոնի կայանի հետ կապը վերականգնելու բոլոր փորձերը ձախողվեցին։ Հետագայում պարզվեց, որ խնդիրը կապված էր օգոստոսի 29-ին և 30-ին վերբեռնված ծրագրային ապահովման սխալի հետ, ինչը անջատել էր դիրքի տվիչները[2]։ Կայանը արդյունքում կորցրեց Արեգակի դիրքը և այլևս հնարավորություն չունեցավ ուղղել դեպի Արեգակը իր մարտկոցները՝ այդպիսով սպառելով մարտկոցների պաշարը։

Ֆոբոս 2

խմբագրել

Ֆոբոս 2-ը արձակվել է Պորտոն հրթիռով Բայկոնուր տիեզերակայանից 1988 թվականի հուլիսի 12-ին և դուրս է եկել Մարսի ուղեծիր 1989 թվականի հունվարի 29-ին։ Թռիչքի ընթացքում կայանից ստացվել են տվյալներ Արեգակի, միջմոլորակային միջավայրի, Մարսի և Ֆոբոսի մասին։ Կայանը կատարեց Մարսի մակերեսի և մթնոլորտի ուսումնասիրության ծրագիրը և կատարեց և ուղարկեց Ֆոբոսի 37 լուսանկար՝ մինչև 40 մետր լուծաչափով[3]։ Կապը կայանի հետ կորավ նախքան «Ֆոբոս» իջեցվող սարքի արձակումը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Phobos Project Information».
  2. «Soviet Mars Probe Lost in Space Because of Controller's Error». Associated Press.
  3. Nature Publishing Group, Television observations of Phobos

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոբոս ծրագիր» հոդվածին։