Ֆիլատելիստ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆիլատելիստ՝ նամականիշներ հավաքող է, որը իր հավաքածուն կազմելուց ղեկավարվում է ֆիլատելիայի օրենքներով։ Նա ոչ միայն հավաքում է նամականիշները, այլև ուսումնասիրում է իր ընտրած ֆիլատելիստական ուղղությունը, փոստի պատմությունը, ձևավորում է իր հավաքածուն և պատրաստում ֆիլատելիստական ցուցահանդեսին մասնակցելու համար։
Անվանումը
խմբագրել«Ֆիլատելիստ» - ծագում է «ֆիլատելիա» բառից (հունարեն φιλέω - սիրել և ἀτέλεια - վճարումներից, տուրքերից ազատող դրոշմ)։ Առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենը (Georges Herpin) 1864 թվականի նոյեմբերի 15-ին «Փոստային նամականիշների կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbres-postes) ամսագրում։ Բառացի նշանակում է նամականիշ սիրող։ Հետաքրքիր է, որ Բուլղարիայում այդպես էլ կոչվում է՝ марколюбитель (նամականիշասեր), իսկ անգլերենում կա philatelist և stamp collector տերմինները, ինչպես նաև stamp lover (նամականիշ սիրող)։
Ֆիլատելիան որպես կոլեկցիոներություն
խմբագրելՖիլատելիան որպես կոլեկցիոներական բնագավառ առաջացել է 1840- ական թվականներին, երբ որ փոստային նամականիշերը մտան շրջանառության մեջ։ Հայտնի է, որ 1840 թվականի մայիսի 6- ին Լոնդոնի «Օլիվերսոն, Դենբի և Սեվի» փաստաբանական գրասենյակը տասը չկտրատած «Սև պեննի»- ով նախավճարված նամակ է ուղարկել Շոտլանդիա։ Ծրարի վրա լավ ընթեռնելի է կնիքի դրոշմը՝ «LS.6MY6.1840»։ Այսպիսով աշխարհում առաջին ֆիլատելիստական ավարտուն իրը՝ ծրարը թողարկման առաջին օրվա մարված նամականիշով, հայտնվել է առաջին նամականիշի թողարման օրը։ Արդեն 1846 թվականին Անգլիայում հայտնի էին մեծ թվով փոստային նամականիշներ հավաքելու փաստեր։ Փոստային դրոշմաթղթերի, ըստ երկրների սիստեմատիկ հավաքումը սկսել է 1850- ական թվականների կեսերից։ Առաջին ֆիլատելիստը համարվում է Փարիզեցի փորագրիչ Մանսենը, որը 1855 թվականին վաճառել է իր հավաքածուն բուկինիստ և նամականիշ վաճառող Էդուարդ Լապլանտին։ Հավաքածուն ընդգրկում էր այդ ժամանակ արդեն թողարկված համարյա բոլոր նամականիշերը։
Ֆիլատլիստներ և հայտնի հավաքածուներ
խմբագրելԱշխարհում կան միլիոնավոր գրանցված ֆիլատելիստներ, որևէ ըն��երությունում չգրանցվածները մի քանի անգամ գերազանցում են այս թիվը։ Ֆիլատելիայով զբաղվել են Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը, ռուս գրողներ։ Ա. Չեխովը, Ա. Բլոկը, Մ. Գորկին, ԱՄՆ պրեզիդենտ Ֆ. Ռուզվելտը, երգիչ Է. Կարուզոն և շատ-շատերը։ Ռուսական ցար Ալեքսանդր III-ը հավաքում էր նամականիշները և կապոցներով պահում գրասեղանի դարակում։ Իսպանական թագավոր Ալֆոնս XIII- ը իր հավաքածուի համար խոշոր գումար էր ծախսել, 1931 թվականի հեղափոխությունից հետո երկրից փախչելով իր հետ տարավ մի քանի ճամպ��ուկ կազմող հավաքածուն։ Մեծ հավաքածու ուներ Եգիպտոսի թագավոր Ֆարուկը։ Նա արտաքսվելուց հետո՝ 1952 թվականին վաճառքի հանեց իր հավաքածուն, որի մեջ մեծ թվով կեղծ նամականիշներ կային և դրա համար դատարանի կողմից ենթարկվեց տույժի։
Ֆիլատելիստը մշակույթում
խմբագրելԿերպարվեստում հայտնի է ծագումով հայ՝ ռուս-իտալական նկարիչ Շլդյանի «Ֆիլատելիստ» նկարը։
Գեղարվեստական գրականության մեջ շատ կա ֆիլատելիստի կերպարը, որոնցից կարելի է հիշատակել՝
- Իլֆի և Պետրովի «Տասներկու աթոռ»վեպի հերոսներից Իպպոլիտ Բորոբյանինովը կրքոտ ֆիլատելիստ էր։
- Չեխ գրող Ֆրանտիշեկ Լանգերի ֆիլատելիստական պատմվածքների գիրքը՝ «Վարդագույն Մերկուրին. Ինչի մասին էին պատմում նամականիշները», որտեղ պատմվում է XX դարի խոշոր չեխական ֆիլատելիստ Իգնաց Կրալի կյանքի պատմությունը։
- Կիրա Բուլիչովի «Ալիսայի ճանապարհորդությունը» ֆանտաստիկ պատմվածքը, որտեղ կան հեռավոր ապագայի գալակտիկական ֆիլատելիստներ։
- Էստոնացի մանկական գրող Հոլգեր Պուկկի «Վիլլու- ֆիլատելիստ» պատմվածքը։
- Ռուս ֆանտաստ գրող Սերգեյ Սինյակինի «Մեր ճակատագրի նամականիշները» ստեղծագործությունը։
Կինեմատոգրաֆիայում ֆիլատելիստները շատ ֆիլմերում են հայտնվել, հիմնականում կրիմինալ սյուժետով՝
- Հունգարական «Կեղծ Իզաբելլա» կինոնկարը (1968)
- Խորհրդային «Ֆիլատելիստի մահը» (1969) և «Բեսպրեդել» (1989)
- Արգենտինյան «Ինը թագուհի» կրիմինալ դրաման
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ֆիլատելիայի աշխարհը» Արխիվացված 2012-03-18 Wayback Machine (ռուս.)
- «Հայտնի ֆիլատելիստներ» Արխիվացված 2016-08-13 Wayback Machine(ռուս.)
- «Ֆիլատելիստներ-հայտնի անձինք» Արխիվացված 2012-01-09 Wayback Machine(ռուս.)
- Ֆիլատելիստների միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը(անգլ.)
- Խորհուրդներ ֆիլատելիստներին կայքում (ԱՄՆ)(անգլ.)
- «Where to start if you're just starting out» Արխիվացված 2009-01-06 Wayback Machine - Մայքլ Բաադկեի հոդվածը (անգլ.)
- «Storing stamps. Handle and store your collection with care» Արխիվացված 2009-01-06 Wayback Machine - Մայքլ Բաադկեի հոդվածը (անգլ.)
- «New Year's resolutions that help collectors enjoy the hobby» Արխիվացված 2010-12-28 Wayback Machine - Մայքլ Բաադկեի հոդվածը (անգլ.)
- «Imposing order on chaos: processing large lots and collections» Արխիվացված 2011-10-16 Wayback Machine - Ջեննեթ Կլուգի հոդվածը (անգլ.)
- «Stamp collecting basics: stock books, albums and mounts»Արխիվացված 2012-02-20 Wayback Machine - Ջեննեթ Կլուգի հոդվածը (անգլ.)
- «Some stampy tips on how to be a good collection curator» Արխիվացված 2008-12-15 Wayback Machine - Ջեննեթ Կլուգի հոդվածը (անգլ.)