Քեյթ Էլիոթ (անգլ.՝ Kate Elliott, դեկտեմբերի 30, 1981(1981-12-30), Օքլենդ, Նոր Զելանդիա), նորզելանդացի դերասանուհի։

Քեյթ Էլիոթ
Ծնվել էդեկտեմբերի 30, 1981(1981-12-30) (42 տարեկան)
ԾննդավայրՕքլենդ, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոռեժիսոր

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել և ներկայումս ապրում է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում։ 14 տարեկան հասակից նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպես նաև Նոր Զելանդիայի հեռուստատեսության բազմաթիվ գովազդներում։ Նրա վերջին դերերից է «ազատարարներից» մեկի դերը՝ «Պաշտամունք» հեռուստասերիալում[1]։ Նկարահանվել է նաև «Սիրո ներքին ուղեցույցը»[2], «Տեղացիները»[3], «Ճեղք»[4] և «Խաղալիք սեր» ֆիլմերում։ Նա խաղացել է նաև 1998-2000 թվականներին նկարահանված «Քսենիա․ ռազմիկների արքայադուստրը» ֆիլմի մի քանի էպիզոդներում։ «Կլեոպատրա 2525» ֆիլմում խաղացել է Լիլիի դերը։ «Գիշերվա 30 օրը» ֆիլմում վամպիրի դեր է խաղացել[5]։ 2011 թվականին «Երանություն» կենսագրական ֆիլմում մարմնավորում է նորզելանդացի գրող Քեթրին Մենսֆիլդին։ Ֆիլմը հեռուստասերիալի կարգավիճակով Նոր Զելանդիայի «Sunday Theatre» հեռուստաընկերության եթերով հեռարձակվեց 2011 թվականի օգոստոսի 28-ին[6]։ 2006 թվականի հունվարի 17-ին ամուսնացել է «Պլուտո» խմբի գլխավոր երաժիշտ-կատարող Միլան Բորիչի հետ։ Նրանք ունեն դուստր։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
Տարի Ֆիլմ Դեր
2001 «Ոչ ոք քեզ չի կարող լսել» Լիզա Բերչոլ
2002 «Խաղալիք սեր» Քլո
2003 «Տեղացիները» Քելլի
2004 «Ճեղք» Լիան Ռոսեր
2006 «Դանակի շարժում» Ռեյչլ
2007 «Գիշերվա 30 օրը» Դոուն
2012 «Թարմ միս» Գիգի
2015 «Ոչ նրա նման Նիկոլ

Հեռուստատեսություն

խմբագրել
Տարի Նախագիծ Դեր Նշումներ
1997 «Մահակների տունը» Քեմմի Անդերս սերիալ
1998 «Քսենիա․ ռազմիկների արքայադուստրը» Յակուտ «Արկածներ մաշկի առևտրում, մաս 1-ին»

«Արկածներ մաշկի առևտրում, մաս 2-րդ»

1999 «Քսենիա․ ռազմիկների արքայադուստրը» Յակուտ «Ոսկորներ նրանցից, ոսկորներ նրանցից»
2000 «Քսենիա․ ռազմիկների արքայադուստրը» Յակուտ «Կենարար արյուն»
2000 «Կլեոպատրա 2525» Լիլի 3 էպիզոդ
2002 «Միշտ ավելի կանաչ» Հեյլի «Հայելու արտացոլանք» էպիզոդում
2002 «Փողոցային հսկիչը» Մելանի Ու��յեթ «Խաղ գրանցամատյանում» էպիզոդում
2006 «Սիրո ներքին ուղեցույց» Նիկոլ «Սիրահարվել եք վերջերս» էպիզոդում
2007 «Վուպա Գուլաշի արկածները» Լալի 13 էպիզոդ
2009 «Պաշտամունք» Ջինա Դելանի 13 էպիզոդ
2011 «Երանություն» Քեթրին Մենսֆիլդ հեռուստասերիալ
2011 «Շորթլանդ փողոց» Զլատա Դոբրա հեռուստադրամա
2011 «Հզոր ռենջեր��եր․ Սամուրայներ» Դայու, ձայն տեսախաղ
2011-2012 «Հզոր ռենջերներ․ Սամուրայներ» Դայու, ձայն 32 էպիզոդ
2013 «Շորթլանդ փողոց» Զլատա Դոբրա հեռուստադրամա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hunkin, Joanna (2009 թ․ սեպտեմբերի 10). «The Cult: A TV show of faith». The New Zealand Herald. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. TVNZ page on Insider's Guide To Love
  3. The Locals
  4. «Fracture». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. 30 Days of Night on IMDb
  6. http://tvnz.co.nz/sunday-theatre/bliss-280811-video-4335362