Փարիզի գիտության և արդյունաբերության թանգարան
Գիտության և արդյունաբերության թանգարան (ֆր.՝ Musée de la Cité des sciences et de l'industrie), կենտրոնական թանգարան, տեղակայված Լյա Վիլետ զբոսայգում, փարիզյան գիտության և արդյունաբերության թաղամասում
Փարիզի գիտության և արդյունաբերության թանգարան | |
---|---|
Տեսակ | տեխնոլոգիայի թանգարան |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Տեղագրություն | Pont-de-Flandre?[1] |
Վայր | parc de la Villette? |
Պատկանում է | Universcience? |
Ղեկավարության նստավայր | Փարիզ |
Հասցե | 30 avenue Corentin Cariou75019 |
Հիմնադրվել է | 1980[1] |
Այցելուներ | 2 196 200 մարդ (2016)[2] |
Տնօրեն | Claudie Haigneré? |
Կայք | cite-sciences.fr(անգլ.) |
Թանգարանի պատմություն
խմբագրել1977 թվականին Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստեն հայտարարում է Փարիզում նոր գիտական թանգարան կառուցելու ծրագրի մասին։ 1980 թվականին լավագույն ծրագրի մրցույթում հաղթում է ճարտարապետ Ադրիան Ֆայնզիլբերը (ֆր.՝ Adrien Fainsilber), ովց առաջարկել էր թանգարանի համար օգտագործել Լյա Վիլետ այգում գտնվող հին փարիզյան սպանդանոցների տաղավարները։
Շինարարությունը տևել է 9 տարի, և 1986 թվականի մարտի 13-ին Ֆրանսիայի հաջորդ նախագահ՝ Ֆրանսուա Միտտերանը հանդիավոորությամբ բացեց թանգարանը։
Մշտական հավաքածու
խմբագրելԹանգարանի մշտական հավաքածուն կրում է «Էքսպլորիա» անվանումը և ընդգրկում է տպավորիչ մշտական հավաքածու, բաժանված հետևյալ բաժինների.
- Տիեզերք (տիեզերք, մոլորակներ, լույսի խաղ)
- Կենդանի աշխարհ (մարդը և գեները)
- Հաղորդակցման միջոցներ (նկարներ, ձայն)
- Արդյունաբերություն (ավտոմեքենա, էներգիա, օդանավորդություն)
- Մաթեմատիկա
- Ակվարիում
- Մանկական թաղամաս (Cité des enfants) (этаж 0)
- Պլանետքարիում (2-րդ հարկ)
Թանգարանում մշտապես իրականացնում են թեմատիկ ցուցադրություններ, տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր։
Գործնական տեղեկատվություն
խմբագրելԹանգարանը տեղակայված է Փարիզի 19-րդ շրջանում, «30, avenue Corentin-Cariou, 75019 Paris» հասցեով։
Թանգարանը բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից։ Աշխատանքային ժամեր՝ 10:00 մինչև 18:00, կիրակի օրերին՝ 10:00 մինչև 19:00։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://twitter.com/citedessciences/status/928264492445765632
- ↑ Florence ACCORSI Le deuxième souffle de la Cité des sciences et de l'industrie de la Villette // Les échos. —Paris, 2009. — № 20416 (30 апреля). — С. 27.
- ↑ :После Лувра, центра Помпиду, Версальского дворца и музея Орсе
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի գիտության և արդյունաբերության թանգարան» հոդվածին։ |