Վարդաս Մամիկոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդաս Մամիկոնյան (նաև՝ Վարդ Կեսար[3], Վարդ Մամիկոնյան[4], 816 - ապրիլի 25, 866), հայազգի բյուզանդական ռազմական և քաղաքական գործիչ, Բյուզանդիայի փաստացի կառավարիչը իր ռեգենտության ժամանակաշրջանում (856-866)՝ անչափահաս կայսր Միքայել Գ-ի օրոք։ Մարինոս Մամիկոնյանի և Թեոկտիստե Ֆլորինայի որդին, զորավար Մանուել Մամիկոնյանի եղբորորդին, Բյուզանդիայի կայսր Թեոփիլոսի կնոջ՝ Թեոդորայի և զորավար Պետրոնաս Մամիկոնյանի եղբայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[3][5]։
Վարդաս Մամիկոնյան հուն․՝ Βάρδας Μαμικονιάν | ||
Վարդաս Կեսարի երազը մինչ նրա սպանվելը․ Նա և նրա զարմիկ Միքայել Գ-ն Սուրբ Սոֆիայի տաճարում, 866 թվական, ապրիլի 25․ Մադրիդյան Սկլիցա, fol. 79r, հատված. | ||
| ||
---|---|---|
856 - 866 | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ | |
Ծննդյան օր | 816 | |
Վախճանի օր | ապրիլի 25, 866 | |
Դինաստիա | Մամիկոնյաններ[1][2] | |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն | |
Հայր | Մարինոս Մամիկոնյան | |
Մայր | Թեոկտիստե Ֆլորինա | |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 334.
- ↑ Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 310. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 71․
- ↑ «Հայ-բյուզանդական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Երևան, 2012, հատոր Ե, էջ 9․
- ↑ «Պատմուիւն Հայոց», Միքայել Չամչյան, հատոր Բ, էջ 679, 694.