Ստեփանոս Ներսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփանոս Հակոբի Ներսիսյան (Ներսեսյան) (1815[1], Երևան[1] - մարտի 23 (ապրիլի 4), 1884[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայազգի նկարիչ։
Ստեփանոս Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | 1815[1] |
Ծննդավայր | Երևան[1] |
Վախճանվել է | մարտի 23 (ապրիլի 4), 1884[1] |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1] և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1840)[1] |
Մասնագիտություն | նկարիչ և նկարչության ուսուցիչ |
Stepanos Nersissian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1840-1842 թվականներին ավարտել Է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան (դասատուներ՝ Ա․ Զաուերվեյդ և Ա․ Վառնեկ)` ոչ դասական» նկարչի կոչումով։ Ներսիսյանի լուսավորական գաղաֆարների ձևավորմանը նպաստել է նաև նրա մտերմությունը ժամանակի անվանի մտավորականների (Գաբրիել Սունդուկյան, Ս․ Նազարյան, Միրզա Ֆաթալի Ախունդով, Հովհաննես Այվազովսկի, Պերճ Պռոշյան, Գևորգ Ախվերդյան և ուրիշ��եր) հետ։ 1846-1965 թվականներին (ընդմիջումներով) նկարչություն Է դասավանդել Թիֆլիսի, Շուշիի դպրոցներում։ Ստեղծագործել Է պատմական ու կենցաղաղա��ին պատկերի, դիմանկարի ու բնանկարի բնագավառներում։ Ներսիսյանի «Խնջույք Քուռ գետի ափին» (1860-ական թվականներ) նկարը նոր շրջանի հայ կերպարվեստի առաջին կենցաղապատկերն է։ Նրա Մ. Զ. Արղության-Երկայնաբազուկի (1849), Անհայտ տղամարդու, Ա. Տեր-Ղուկասյանի, Գ. Ակիմյանի և այլ դիմանկարներում առկա է Հ. Հովնաթանյանի արվեստի որոշակի ազդեցությունը։ «Իշխան Բ. Հ. Բեյբութովի դիմանկարը» (1857) հանդիսային է՝ գեներալի պատվանշանների շեշտադրումով։ «Անհայտ կին», «Մելիք-Ադամյան», «Գ. Իզմիրյան» գործերում պարզորոշ է ժամանակի արվեստի գաղափարական ու գեղագիտիական ազդեցությունը, իսկ «Մեսրոպ Մաշտոց» և «Սահակ Պարթև» (երկուսն էլ՝ 1882) պատկերներն ազգային ինքնագիտակցությունից բխած տրամադրությունների գեղարվեստական արտահայտությունն են։ Ներսիսյանն իր ստեղծագործությամբ ավարտին է հասցրել XVII-XVIII դարերի հայ կերպարվեստի զարգացումը՝ այն կապելով XIX դարի 2-րդ կեսի արվեստի հետ։
Ներսիսյանի գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Սուրբ էջմիածնի Վեհարանում, ԳԱԹ-ում, Վրաստանի արվեստի (Թբիլիսի), Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարաններում[3]։
Գրականություն
խմբագրել- Ղազարյան Մ, Ստեփանս Ներսիսյան, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ, հաս, գիտ», 1962, № 1[4]
Պատկերասրահ
խմբագրել-
Մեսրոպ Մաշտոց, գտնվում է Էջմիածնի վեհարանում, 1882
-
Իշխան Վ. Հ. Բեհբութովի դիմանակարը (1857)
-
Խնջույք Քուռ գետի ափին. Թիֆլիս (1860-ական)
-
Սուրբ Սահակ Պարթև, 1882
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 260.
- ↑ Ստեփանոս Ներսիսյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Ղազարյան Մ, Ստեփանս Ներսիսյան, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ, հաս, գիտ», 1962, № 1». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանոս Ներսիսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 260)։ |