Ստարա Պլանինա
Բալկանյան լեռներ կամ «Ստարա Պլանինա», գտնվում են Բուլղարիայում։ Երկարությունը արևմտյանից արևելյան 555 կմ է, բարձրությունը՝ մինչև 2376 մ (Բոտև լեռ)։ Բալկանյան լեռնաշղթայում է նաև Շիպկայի լեռնանցքը։ Լեռները կտրատված են Իսկիր, Լուդա Կամչիա գետերի հովիտներով։ Զարգացած է կարստը։ Ծածկված են լայնատերև և ասեղնատերև անտառներով, մարգագետիններով։ Կան պղնձի, ցինկի, կապարի, երկաթի հանքավայրեր, հանքային աղբյուրներ, կուրորտներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 110)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստարա Պլանինա» հոդվածին։ |