Սուրեն Առաքելյան (ԽՍՀՄ հերոս)

հայ ռազմական գործիչ ԽՍՀՄ-ում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Առաքելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Սմբատի Առաքելյան[3] (նոյեմբերի 8, 1911(1911-11-08)[1][2], Տաթև, Հայաստան[1][2] - սեպտեմբերի 18, 1943(1943-09-18)[2], Անապայի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[4], Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, ավագ սերժանտ։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Սուրեն Առաքելյան
նոյեմբերի 8, 1911(1911-11-08)[1][2] - սեպտեմբերի 18, 1943(1943-09-18)[2] (31 տարեկան)
ԾննդավայրՏաթև, Հայաստան[1][2]
Մահվան վայրԱնապայի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿուրբացկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր[1]
Կոչումավագ սերժանտ[1][2]
Զորամաս526-րդ հրաձգային դիվիզիա
89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս[1][2]
և Լենինի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Սուրեն Առաքելյանը ծնվել է 1911 թվականի նոյեմբերի 8-ին, Տաթև գյուղում, գյուղացու ընտանիքում։ Ավարտել է 5–րդ դասարանը։ 1930-1933 թվականներին աշխատել է հարազատ գյուղի կոլտնտեսությունում։

1933-1935 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1936 թվականից ՆԿՎԴ–ի մարմինների աշխատակից է եղել։ 1941 թվականին կամավորագրվել է ռազմաճակատ։ Մարտական մկրտությունը ստացել է Կովկասում 1942 թվականի մարտին։ 1942 թվականի դեկտեմբերին Առաքելյանը եղել է 526-րդ հրաձգային գնդի, 89-րդ հրաձգային դիվիզիայի հրաձգային բաժնի հրամանատար։ 1941-1943 թվականներին, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել է Կովկասի պաշտպանությանը։ 1943 թվականի սեպտեմբերի 18-ին, Նովոռոսիյսկի մոտ Կուրբացկի բնակավայրի ազատագրման ժամանակ, դասակի հրամանատար Առաքելյանն իր մարմնով ծածկել է ֆաշիստական գնդացրի հրակնատը և ապահովել ստորաբաժանման առաջխաղացումը[5]։ Ավագ սերժանտ Առաքելյանը թաղված է Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանի Կուրբացկի տնտեսությունում։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թվականի մայիսի 16-ի հրամանագրով Սուրեն Առաքելյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում նացիստական զավթիչների դեմ մղված պայքարում հրամանատարական հանձնարարականների օրինակելի կատարման համար ցուցաբերած խիզախության և հերոսության դիմաց։

 
Սուրեն Առաքելյանի հուշարձանը Տաթև գյուղում

Շքանշաններ և պարգևներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Герои Советского Союза։ Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.։ Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
  • Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.։ ISBN 99930-4-342-7
  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. — 312 с.։ ил. ISBN 5-9676-0034-5

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Առաքելյան (ԽՍՀՄ հերոս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 536