Սուրբծննդյան տիկնիկարկղ
Սուրբծննդյան տիկնիկարկղ, Հիսուս Քրիստոսի ծննդյան տեսարանների վերարտադրությունը արվեստի տարբեր բնագավառներում (քանդակագոծություն, թատրոն և այլն)[1]։
Արկղերի ձևեր
խմբագրելԿաթոլիկական երկրներում հենց այդպիսի արկղերը ստացել են մեծ տարածում։ Մեխանիկական արկղեր-արկղային կոմպոզիցիաների զարգացում, որտեղ առանձին ֆիգուրաներ շարժվում են թաքնված մեխանիզմների օգնությամբ։ Սուրբծննդյան ներկայացումներ տիկնիկային թատրոնի միջոցներով, երբեմն մարդ-դերասանների մասնակցությամբ։ Մեծ մասամբ տարածված է Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսիայի տարածքում և Ռուսաստանի մի քանի շրջաններում։ Տիկնարկղը այդ դեպքում կոչվում է հատուկ արկղ, որտեղ ցույց են տրվում տիկնիկային ներկայացումներ։
Կենդանի տիկնարկղ
խմբագրելՏիկնարկղ, որում բոլոր կամ մի քանի անձանց դերերը կատարում են կենդանի մարդիկ։ Տիկնարկղի բոլոր տեսակները կապված են սուրբծննդյան տոների հետ։ Քանդակա-զարդարանքային հավաքածուները ցուցադրվում են դիտումների համար, իսկ թատերական ներկայացումները` խաղացվում են միայն սուրբծննդյան տոների շրջանում։
Անձնավորություններ և հավաքածուի տարրեր
խմբագրելԽոսելով տիկնարկղի անձնակազմի մասին` անհրաժեշտ է հիշեցնել, որ նրա հավաքածուն ֆիքսում է որպես կանոն ոչ թե Հիսուս Քրիստոսի ծննդյան ինչ-որ պահը, այլ իրադարձությունները, առավել ևս Մոգերի երկրպագությունը և հովիվների երկրպագությունը, որոնք, ըստ քրիստոնեական ավանդության, տեղի են ունեցել տարբեր ժամանակներում։ Լայնածավալ բազմակերպար հավաքածուներում առանձին սյուժեները կարող են նաև լինել ավետարանական այլ պատմություններ՝ Փախուստ Եգիպտոս, Մանուկների կոտորած։ Տիկնարկղի անփոփոխ անձնակազմը հանդիսանում են Կույս Մարիամը, Մանուկ Հիսուսը (համարյա միշտ) և Սուրբ Հովսեփը։ Ուղղափառ եկեղեցիներում այս անձերի հետ միասին երբեմն օգտագործվում են Ծննդյան սրբապատկերներ, միաժամանակ ինչպես դերերի մյուս մասնակիցները, ներկայացվում են մեծացրած ձևերով։ Մանուկ Հիսուսը պառկած է մսուրում, ինչպես տրված է Ղուկասի Ավետարանում (Ղուկ. 2։16)։ Եթե տիկնարկղի հիմնական սյուժեն հանդիսանում է մոգերի երկրպագությունը, ապա Հիսուս Քրիստոսը, համաձայն ավանդության, պատկերված է նստած մոր՝ Մարիամի գրկում։
- Եզը և Էշը, որոնք, ըստ ավանդության, տաքացրել են մանուկին իրենց տաք շնչ��վ։ Չնայած այն բանին, որ կանոնական ավետարանական սյուժետային տարրերը բացակայում են, այդ կենդանիներին կարելի է տեսնել վաղ քրիստոնեական նկարներում, որը կապվում է Եսայի մարգարեի վկայության հետ (Եսայի. 1։3)։
- Հովիները ոչխարների հետ։ Հովիվներից մեկը հաճախ պատկերված է գառնուկը ուսերին կամ ձեռքերում կրում է գառնուկին՝ որպես խորհրդանիշ Աստծո գառան։
- Երեք մոգեր. համաձայն կաթոլիկական ավանդության՝ մոգերի երկրպագությունը տեղի է ունեցել Աստվածահայտնության օրը (հունվարի 6-ին, և մոգերի կերպարանքները երբեմն թեկուզ միայն այդ օրը ավելացվում էր հավաքածուին։
- Հրեշտակ կամ հրեշտակներ. Ուղղափառ եկեղեցու ավանդության մեջ ծննդյան ավետիսը Փրկչի հովիվներին հայտնել է Գաբրիել հրեշտակապետը։ Կախված տիկնարկղի մասշտաբից, տվյալ շրջանի ավանդույթից և հեղինակի երևակայությունից՝ տիկնարկղի հավաքածուի մեջ կարող էին մտնել և ուրիշ անձեր՝ ծառաներ, մոգեր, (երբեմն տասնյակի հասնող կերպարներ), նրանց ուղտերը, ձիերը և նույնիսկ փղերը, Հուդայի բազմաթիվ բնակիչներ, տարբեր կենդանիներ և թռչուններ։ Այսպես, ավանդական պրովանսական տիկնարկղում կան Պրովանսի տարբեր հասարակական շերտերի ներկայացուցիչների պատկերներ։ Խոսվում է միայն մսուրի մասին, որում պառկած է Մանուկը։ Հավանաբար դա բացատրվում է նրանով, որ կաթոլիկ երկրների ավանդական տիկնարկղներում քարանձավի հետ մեկտեղ պատկերվում է խրճիթ կամ այլ շինություն, որոնք կարող էին օգտագործել հովիվները։ Մեծ մասամբ այն կրում էր իր վրա այն գծերը, որ ուներ այդ շրջանի ճարտարապետությունը։ Տիկնարկղային հավաքածուի չափսերը կարող էին բոլորովին տարբեր լինել[2]։ Դեպի. բազմակերպար արտահայտիչ միջոցները ձգտելը տարավ անսովոր չափերի տիկնիկարկղների հանդես գալուն.ընկույզի կեղևի մեջ տեղավորվող կերպարներից մինչև հսկայական բազմամետր կերպարներ։ Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ ամենախոշոր չափի տիկնիկարկղում է եղել Կույս Մարիամի և Սուրբ Հովսեփի 5,3 մետրանոց կերպարը, որը գտնվում է Մեքսիկայում[3]։
Սյուժե և կերպարներ
խմբագրելՆերկայացումը սովորաբար բաղկացած է երկու մասից։ Առաջինում լուսաբանվում են աստվածաշնչյան իրադարձություններ։ Հրեշտակները փառաբանում են Քրիստոսին, Մանուկ Հիսուսին երկրպագում են հովիվները, մոգերը։ Հետո ստորին հարկում ներկայացվում է Մանուկների կոտորածի տեսարանը, Հերովդեսի մահը կամ ինքնասպանությունը։ Երբեմն սյուժեն զարգացվում է տարբեր հարկերում։ Սկզբում մոգերը գալիս են Հերովդեսի մոտ (ստորին հարկ), հետո խոնարհվում են Մանուկին (վերևի հարկ), որից հետո գործողությունները շարունակվում են ստորին հարկում։ Երկրորդ մասը իրենից ներկայացնում է ժողովրդական կատակերգական պիես՝ սովորաբար աստվածաշնչյան պատմության հետ փոքր առնչություն ունեցող։ Նրանում կարող են բացակայել շատ կերպարներ։ Մուտք գործած կերպարներն են Ձմեռ պապը, Զինվորը, Գնչուն և Գնչուհին և ուրիշներ։ Գործողության վերջում գործող անձերից մեկը հանդիսատեսներից փող է հավաքում։ Առանձին դեպքերում երկրորդ մասը ներկայացնում են ոչ թե տիկնիկները, այլ կենդանի դերասանները[4]։
Ավանդույթ և արդիականություն
խմբագրելՌուսական կայսրության տարածքում տիկնիկարկղները մեծ մասամբ տարածված էին 18-19-րդ դարերում։ 1917 թվականից հետո հալածանքների արդյունքում դադարեցվեց տիկնիկարկղների գործունեությունը։ Ականատեսների վկայությամբ վերջին անգամ տիկնիկարկղային տեքստերը իրականացվել են 1980-ական թվականներին[5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Ընտանեկան տեսարաններ Բրազիլիա
-
Տիկնիկարկղ Տոնախմբություն
-
Տիկնիկարկղ
-
Սուրբ Ծնունդ Օրորոց 2011
-
Տիկնիկային Մանկապարտեզ
-
Սուրբծննդյան տիկնիկարկղ Մոնրեալ Կանադա
-
Սուրբծննդյան տիկնիկարկղ Ֆրանսիա
-
Խճանկար Սուրբծննդյան տիկնիկարկղ Ֆրանսիա
-
Սուրբծննդյան տիկնիկարկղ Ֆրանսիա
-
Սուրբծննդյան տիկնիկարկղ Ֆրանսիա
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբծննդյան տիկնիկարկղ» հոդվածին։ |