Սերգեյ Դարոնյան
Սերգեյ Գարեգինի Դարոնյան (ապրիլի 1, 1925[1][2], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][3][2] - հունվարի 23, 1990[4], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), հայ խորհրդային գրականագետ, քննադատ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1960), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[5]։
Սերգեյ Դարոնյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1925[1][2] |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][3][2] |
Վախճանվել է | հունվարի 23, 1990[4] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
Մասնագիտություն | գրականագետ, քննադատ, գրական քննադատ և գրականագետ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ (1954)[2] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[2] (1968) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Աշխատավայր | Խուդոժեստվեննայա լիտերատուրա[2], Մոսկվայի պետական համալսարան, Գրականության ինստիտուտ[2] և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[2] |
Պարգևներ | |
Սերգեյ Դարոնյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Դարոնյանը ծնվել է 1925 թվականի ապրիլի 1-ին, Խարկով քաղաքում։ Հայրը եղել է բնիկ էրզրումցի, մայրը՝ նախիջևանցի։ 1930 թ. ընտանիքով փոխադրվել է Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկինի շրջանի Կազանսկայա ստանիցա։ 1931 թ. ընդունվել է տեղի հայկական դպրոց, ապա փոխադրվել ռուսական դպրոց, որն ավարտել է 1942 թ.։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ 1951-1954 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1956 թ. «Միրզա Իբրահիմովի արձակը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1956-1963 թվականներին հայ գրականություն է դասավանդել Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ԽՍՀՄ ժողովուրդների գրականության բաժնում։ Աշխատել է Մոսկվայի գեղարվեստական գրականության հրատարակությունում որպես ժողովուրդների գրականության բաժնի վարիչ (1956-1964 թթ.)։ 1964 թ. փոխադրվել է Երևան։ 1964-1966 թթթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1966-1974 թվականներին եղել է նույն ինստիտուտի գրական բաժնի վարիչ։ 1974 թվականից եղել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։ 1968 թվականին «Միքայել Նալբանդյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Առանձին գրքերով ռուսերեն հրատարակել է «Միրզա Իբրահիմովի արձակը» (Բաքու, 1958), «Միրզա Իբրահիմով» (Մոսկվա, 1960), «Միքայել Նալբանդյան» (Մոսկվա, 1963), «Տուգելբայ Սիդիգբեկով» (1966, Մոսկվա), «Միքայել Նալբանդյանը և ռուս հեղափոխական դեմոկրատները» (Մոսկվա, 1967, 1979)։ «Միքայել Նալբանդյան» (Երևան, 1975), «Նաիրի Զարյան» (Մոսկվա, 1978)[6]։
Մասնակցություն Երկրորդ համաշխարհային պատերազմին
խմբագրել1943-1945 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով, Արիության համար, Մարտական ծառայության համար, Կովկասի պաշտպանության համար, Վարշավայի ազատագրության համար և բազմաթիվ այլ շքանշաններով ու մեդալներով[7]։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Պարգևներ
խմբագրել- Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- Արիության համար մեդալ
- Մարտական ծառայության համար մեդալ
- Կովկասի պաշտպանության համար մեդալ
- Վարշավայի ազատագրության համար մեդալ
Երկեր
խմբագրել- Միրզա Իբրահիմով, ռուսերեն, 1960։
- Միքայել Նալբանդյան, ռուսերեն, 1963։
- Из истории армянской эстетической мысли, 1973.
- Նաիրի Զարյան, ռուսերեն, 1978։
- Միքայել Նալբանդյան, ստեղծագործության և գրական կապերի խնդիրներ, ռուսերեն (Микаэл Налбандян. Проблемы творчества и литературных связей, 1975), 1975:
- Նաիրի Զարյան, ռուսերեն, 1978։
- Միքայել Նալբանդյանը և ռուս հեղափոխական դեմոկրատները, ռուսերեն, 1979։
- Միքայել Նալբանդյան, Երևան, «Սովետական գրող», 1979, 544 էջ։
- Նաիրի Զարյան։ Կյանքն ու գործունեությունը, Երևան, 1982։
- Классика и современность, сборник, Ереван, 1985.
- Лоза и камень: Поэзия, проза, драматургия, 1985.
Մամուլ
խմբագրել- «Անտառ»։ «Գրական թերթ», 1969, № 7։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Агабабян С. Даронян // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 9.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 http://am.hayazg.info/index.php?curid=3092
- ↑ Դարոնյան, Սերգեյ Կարպի, 1925-1990
- ↑ Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 113։
- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Դարոնյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 317)։ |