Սերգեյ Գարանին
Սերգեյ Գրիգորի Գարանին (փետրվարի 11, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս գիտնական, ֆիզիկոս, Փորձարարական ֆիզիկայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, Ռուսական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Գարանինը Ռուսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է (2016) էներգետիկայի, մեքենաշինության, մեխանիկայի և «Էներգետիկա» մասնագիտացման ղեկավարման գործընթացների բաժանմունքում (մայիսի 25, 2006)[1]։ Պլազմայի ֆիզիկայի, ջերմամիջուկային ռեակցիայի, լազերային ֆիզիկայի և լազերային հատուկ համակարգերի ստեղծման ինժեներային խնդիրների բնագավառների մասնագետ է։
Սերգեյ Գարանին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1958 (66 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | պլազմայի ֆիզիկա |
Ալմա մատեր | Ազգային հետազոտական միջուկային համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Կենսագրական փուլեր
խմբագրել- 1980 թվականին ավարտել է Մոսկվայ�� ինժեներաֆիզիկական ինստիտուտը «Փորձարարական միջուկային ֆիզիկա» մասնագիտացմամբ։
- 1991 թվականին Կոչեմասովի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Փորձարարական ֆիզիկայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտում։
- 2003 թվականին նույն տեղում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը (գիտական խորհրդատու՝ Գ․Ա․Կիրիլով)[2]։
Պարգևներ
խմբագրել- Ռուսաստանի Պատվո շքանշան (2006)
- ՌԴ կառավարության մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում (2006)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ C. Г. Гаранин на сайте РАН
- ↑ Видные учёные России(չաշխատող հղում)