Սեսիլիա Նորդլունդ
Սեսիլիա Նորդլունդ (իրական անունը՝ Սեսիլիա Նորդլունդ, ամբողջական անունը՝ Մեթե Մարի Սեսիլիա Նորդլունդ շվեդ.՝ Mette Marie Cecilia Nordlund, սեպտեմբերի 13, 1973, Էստերսունդ, Շվեդիա), շվեդ կոմպոզիտոր, երգերի հեղինակ, երգիչ և կիթառահար Մալմյո քաղաքից[1]։ Երաժիշտ Souls (Սեսիլիան նրանց հետ հյուրախաղերի է մեկնել ԱՄՆ 1990-ականների կեսերից), Monkeystrikes և Sunshine Rabbits խմբերում։ 2009 թվականի սկզբին լույս է տեսնում «Not listening» սոլո ալբոմը, 2007-2008 թվականներին Քրիստափոր Լունդկվիստի հետ ձայնագրում է «Aerosol Grey Machine Studios» ՝ Շվեդիայի Սկոնե նահանգում։ Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են նաև շվեդ նշանավոր երաժիշտներ Lotta Wenglénը և Fredrik Myhrը։
Սեսիլիա Նորդլունդ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1973 (51 տարեկան) Էստերսունդ, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
2009 թվականի ամռանը Սեսիլիան՝ որպես ռեժիսոր, նկարահանում է տեսահոլովակ Հելենա Յուսեֆսոնի նոր ալբոմի առաջին սինգլի համար։
2011 թվականի մարտի 11-ին Ստոկհոլմում, Գյոտեբորգում, Մալմյոում և Շվեդիայի մի շարք մեծ քաղաքներում տեղի է ունենում «Jag är min egen Dolly Parton» վավերագրական ֆիլմի պրեմիերա, որը Մալմյոյի հայտնի երգչուհիների մասին էր, որոնց մեջ էր նաև Սեսիլիա Նորդլունդը։ Նրանից բացի, կինոյում նկարահանվել են նաև Հելենա Յուսեֆսոն, Նինա Պերսոն The Cardigans խմբից և ուրիշ հայտնի շվեդ երգիչներ։ Ֆիլմի ռեժիսորը Ջեսիկա Նետելբլատսն է (Jessica Nettelbladts)[2]:
Սկավառակագրություն
խմբագրել- «Not listening» (փետրվարի 18 2009)
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական էջ Արխիվացված 2021-05-07 Wayback Machine
- Սեսիլիա Նորդլունդ էջը Յություբ տեսահոսթինգում