Միգել Խուան Սեբաստիան Պինյերա Էչենիկե (իսպ.՝ Miguel Juan Sebastián Piñera Echenique, դեկտեմբերի 1, 1949(1949-12-01)[1][2][3][…], Սանտյագո, Չիլի[4] - փետրվարի 6, 2024(2024-02-06)[5], Ranco Lake, Ռանկո, Լոս Ռիոս, Չիլի[6][7][13][14]), տնտեսագետ, պրոֆեսոր, գործարար, քաղաքական գործիչ, Չիլիի 36-րդ նախագահը (2010-2014)[15][16]։ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին վերընտրվել է այդ պաշտոնում[17]։

Սեբաստիան Պինյերա
Miguel Juan Sebastián Piñera Echenique
Չիլիի նախագահ
2010-2015
Նախորդող Միշել Բաչելետ
Հաջորդող Միշել Բաչելետ
Արևելյան Սանտյագոյի սենատոր
մարտի 11, 1990 - մարտի 11, 1998
Հաջորդող Կառլոս Բոմբեյ
«Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ
 2001, մայիսի 262004, մարտի 10
Նախորդող Ալբերտո Կարդեմիլ
Հաջորդող Սերխիո Դիես
 
Կուսակցություն՝ «Ազգային վերածնունդ» (մինչև 2010), անկուսակցական (2011)
Կրթություն՝ Չիլիի կաթոլիկ համալսարան
Հարվարդի համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր դեկտեմբերի 1, 1949(1949-12-01)[1][2][3][…]
Ծննդավայր Սանտյագո, Չիլի[4]
Վախճանի օր փետրվարի 6, 2024(2024-02-06)[5] (74 տարեկան)
Վախճանի վայր Ranco Lake, Ռանկո, Լոս Ռիոս, Չիլի[6][7]
Թաղված Parque del Recuerdo Cemetery[8]
Դինաստիա Familia Piñera?
Քաղաքացիություն  Չիլի
Ի ծնե անուն իսպ.՝ Miguel Juan Sebastián Piñera Echenique
Հայր Խոսե Պինյերա Կարվալլո
Մայր Magdalena Echenique?
Ամուսին Սեսիլ Մորել
Զավակներ 4
 
Կայք՝ sebastianpinera.cl
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Պինյերան Խոսե Պինյերա Կարվալյոյի և Մագդալենա Էչենիկե Ռոսասի երրորդ երեխան է։ Ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 1-ին Սանտյագոյում։ Սեբաստիան Պինյերան բասկ-կանտաբրիական ծագում ունի։ Մայրական կողմի նախնիներից են Լուիսա Պինտո Գարմենդիան՝ կրթված և ազնվական մի կին, նախագահ Անիբալ Պինտո Գարմենդիայի քույրը և նախագահ Ֆրանսիսկո Անտոնիո Պինտոյի դուստրը և մյուսը՝ Լուիսա Գարմենդիա Ալուռալդեն է, որը ինկերի վերջին կայսեր՝ Ուայնա Կապակի ժառանգն էր[18]։ Նա աշխարհի ամենաերկարակյաց կաթոլիկ եպիսկոպոսի՝ Բերնարդինո Պինյերայի զարմիկն է։

Կրթություն

խմբագրել

Երբ Պինյերան մեկ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Բելգիա, հետո՝ Նյու Յորք, որտեղ հայրը Չիլիի ներկայացուցիչն էր ՄԱԿ-ում։ Պինյերան Չիլի վերադարձավ 1955 թվականին և ընդունվեց Վերբո Դիվինո քոլեջ, որն ավարտեց 1967 թվականին[19]։

Այնուհետև Պինյերան ընդունվեց Չիլիի կաթոլիկ համալսարան, որն ավարտեց 1971 թվականին՝ ստանալով առևտրային ճարտարագետի որակավորում։ Ավարտելիս արժանացավ Ռաուլ Իվեր Օքսլի մրցանակի, որը տրվում էր յուրաքանչյուր դասարանի լավագույն ուսանողին[20]։

Պինյերան կրթությունը շարունակեց Հարվարդի համալսարանում՝ տնտեսագիտության ոլորտում։ Այս ժամանակաշրջանում համակուրսեցու հետ հեղինակեց «Ստրուկների միջշրջանային շարժման մեջ Հին Հարավի մասնաբաժինը» հոդվածը, որը տպագրվեց Տնտեսագիտության պատմություն ամսագրում[21]։ Հարվարդում 3 տարի ուսանելուց հետո Պինյերան ավարտեց՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի և տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան[22]։

Մանկավարժական կարիերա

խմբագրել

Համալսարանն ավարտելով Պինյերան սկսեց զբաղվել մանկավարժական գործունեությամբ 1971-1988 թվականներին։ Չիլիի համալսարանում, Չիլիի կաթոլիկ համալսարանում և Ադոլֆո Իբանյես համալսարանում տնտեսագիտություն էր դասավանդում։ 1971 թվականին Չիլիի համալսարանի Տնտեսագիտության դպրոցում տնտեսական քաղաքականության տեսություն էր դասավանդում, իսկ 1972 թվականին Վալպարաիսոյի բիզնես դպրոցում պրոֆեսոր էր[23]։

Հիմնադրամներ

խմբագրել

1989 թվականին Սեսիլիա Մորելի, Դանիկա Ռադիկի և Պաուլա Դելանոյի հետ ստեղծեց «Enterprising Women Foundation» հիմնադրամը, որն սկզբնապես կոչվում էր Երիտասարդների տուն։ Հիմնադրամի նպատակն էր աջակցել ցածր եկամուտ ունեցող երիտասարդ կանանց զարգացմանը[24]։

1993 թվականին Պինյերան ստեղծեց «Fundación Futuro» հիմնադրամը, որի նախագահն է հանդիսանում, տնօրեններն են Կրիստիան Բոսան, Մարիա Տերեսա Չադվիքը, Ուգո Մոնտեսը, Սեսիլիա Մորելը, Ռենատո Պոբլետեն և Ֆաբիո Վալդեսը։ Հիմնադրամի գործադիր տնօրենը Մագդալենա Պինյերան է։ Հիմնադրամի նպատակն է աջակցել Չիլիում արդարադատության զարգացմանը, ազատությանը և ժողովրդավարությանը[25]։ Պինյերայի՝ նախագահ դառնալուց հետո հիմնադրամը վերանվանվեց «Fundación Cultura y Sociedad»[26]։

Fundación Cultura y Sociedad հիմնադրամի ենթակայության ներքո ստեղծվում է Grupo Tantauco-ն՝ շրջակա միջավայրի պաշտպանության առաքելությամբ և ղեկավարվում է Խուան Կարլոս Ուրկիդին։ Այն նպատակ ուներ աջակցել Պինյերայի կողմից առաջ քաշված առաջարկներին, որը նրա նախագահության ժամանակ արդյունավետ պետք է դառնային[27]։ 2005 թվականին Պինյերան ստեղծեց Tantauco Park-ը՝ 1180 կմ² տարածք ունեցող մասնավոր արգելավայրը, որը նա գնեց Չիլոե կղզու ծայր հարավում՝ որպեսզի պաշտպանի շրջանի 118000 հա եզակի էկոհամակարգը։ Հիմնադրամը ղեկավարում է արգելավայրը, որը բաց է հասարակության համար և էկոզբոսաշրջային վայր է։

Grupo Tantauco-ն ևս մեկ նախագիծ առաջ քաշեց՝ «Մարդու իրավունքներ»-ը, որը հաշտության հույս էր չիլիացիների և այն մարդկանց միջև, որոնք Աուգուստո Պինոչետի բռնապետության ժամանակ տուժել էին մարդու իրավունքների ոտնահարումներից[28]։

Նախորդող
Միշել Բաչելետ
Չիլիի նախագահ
Սեբաստիան Պինյերա

մարտի 11, 2010 - մարտի 11, 2014
Հաջորդող
Միշել Բաչելետ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1050879333 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Murió el expresidente chileno Sebastián Piñera en un accidente de helicóptero (իսպ.) — 2024.
  6. 6,0 6,1 6,2 Expresidente Sebastián Piñera fallece en accidente de helicóptero en Lago Ranco (իսպ.) // La Tercera — 2024.
  7. 7,0 7,1 7,2 Qué se sabe del accidente en helicóptero en el que murió el expresidente chileno Sebastián Piñera // BBC Mundo — 1938.
  8. https://www.latercera.com/nacional/noticia/el-itinerario-de-la-despedida-al-expresidente-sebastian-pinera/XZO6HRJCLJEWRFVZWJRD57XUGU/
  9. https://cde.gestion2.e3.pe/doc/0/0/1/5/2/152563.pdf
  10. El presidente chileno recibe las Llaves de Oro de la Ciudad
  11. Statsbesøk til Chile — 2019.
  12. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  13. Piñera Echenique (19 de diciembre de 1949). «Certificado de Nacimiento» (PDF). Registro Civil de Chile. Վերցված է 11 de abril de 2015-ին.
  14. BuscaBiografias.com. «Miguel Juan Sebastián Piñera Echenique (tio piñi, brazos cortitos)». Վերցված է 2 de septiembre de 2012-ին.
  15. Piñera ratificado por Tricel: Llamó a “nueva transición” Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. La Nación, 29 de enero de 2010.
  16. Infolatam (8 de abril de 2009). «Biografía de Sebastián Piñera Echenique». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2 de diciembre de 2015-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |url archive= ignored (օգնություն)
  17. Allen, Julie (2017 թ․ դեկտեմբերի 17). «Former leader of Chile Sebastian Pinera returns to office after beating left-wing opponent». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  18. Retamal Favereau, Julio; Celis Atria, Carlos; y Muñoz Correa, Juan Guillermo - "Familias Fundadoras de Chile, 1540-1600", Editorial Universitaria, Santiago, 1992. pg. 789
  19. (Իսպաներեն) Universia Sebastián Piñera Perfil
  20. «Caminos cruzados», El Mercurio (իսպաներեն).
  21. Kotlikoff, Laurence J.; Piñera, Sebastián (1977), «The Old South's Stake in the Inter-Regional Movement of Slaves, 1850-1860», Journal of Economic History, 37 (2): 434–450, doi:10.1017/s002205070009700x {{citation}}: Unknown parameter |lastauthoramp= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  22. Sandoval, Roberto Castillo (2009 թ․ հուլիսի 30), «La tesis doctoral de Sebastián Piñera», Noticias secretas (իսպաներեն)
  23. «Sebastián Piñera Echeñique — Senador», Reseñas parlamentarias — Biblioteca del Congreso Nacional de Chile (իսպաներեն), Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 26-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին
  24. Fundacion Mujer Emprende Quienes Somos Արխիվացված 2010-01-15 Wayback Machine
  25. (Իսպաներեն) Fundanción Futuro Quienes Somos
  26. Terra Semana clave para fundación a la que Piñera traspasará propiedad de Chilevisión
  27. Piñera2010 Conoce las propuestas medioambientales del Grupo Tantauco Արխիվացված 2009-12-07 Wayback Machine
  28. Piñera2010 Grupo Tantauco: Derechos Humanos Արխիվացված 2009-11-16 Wayback Machine

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Պինյերա» հոդվածին։