Ռուսլան Կորյան

ռուս ֆուտբոլիստ

Ռուսլան Հրաչի Կորյանը (հունիսի 15, 1988(1988-06-15)[1][2], Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ԽՍՀՄ), հայազգի ռուս ֆուտբոլիստ, ով ունի նաև Ուկրաինայի քաղաքացիություն[3]։ «ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող։ Ռուսաստանի սպորտի վարպետ։

Ռուսլան Կորյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռուսլան Հրաչի Կորյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ռուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 15, 1988(1988-06-15)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ԽՍՀՄ
Հասակ 182 սմ
Քաշ 76 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան ՍԿԱ-Խաբարովսկ
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2006 Ուկրաինա Օլիմպիկ (Դոնեցկ) 2 (0)
2006-2007 Ուկրաինա Դինամո-3 16 (2)
2008 Ռուսաստան Սոչի-04 27 (4)
2009 Սլովակիա Դակ 1904 2 (0)
2010 Ռուսաստան Մորդովիա 10 (1)
2012 Ռուսաստան ՍԿԱ (Դոնի Ռոստով) 8 (3)
2012-2015 Ռուսաստան Լուչ Էներգիա 58 (17)
2015 Ուզբեկստան Լոկոմոտիվ (Տաշքենդ) 10 (2)
2016-մ.հ. Ռուսաստան ՍԿԱ-Խաբարովսկ 19 (7)
Ազգային հավաքական
2015-մ.հ. Հայաստան Հայաստան 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Եղել է Սերգեյ Բուբկի աշակերտը[3]։ 2005 թվականին պայմանագիր է կնքել Դոնեցկի «Օլիմպիկի» հետ։ 2006 թվականին խաղացել է Կիևի «Դինամոյի» երրորդ թիմի կազմում, որից հետո տեղափոխվել է «Սոչի-04»։ 2009 թվականին խաղացել է Սլովակիայի «ԴԱԿ 1904» ակումբի կազմում։ 2010 թվականին վերադարձել է Ռուսաստան և պաշտպանել է «Մորդովիայի» և Ռոստովի «ՍԿԱ» ակումբների գույները։ 2010 թվականի հուլիսի 3-ին պայմանագիր է կնքել «Լուչ-Էներգիա» ակումբի հետ[4]։ Նորամուտը տեղի է ունեցել հուլիսի 15-ին «Չիտա» ակումբի դեմ խաղում (1:0)։ Ակումբի հետ դարձավ Ռուսաստանի երկրորդ առաջնության «Արևելք» շրջանի և ԱԶԼ գավաթների հաղթող։ 2015 թվականի փետրվարին համալրել է Տաշքենդի «Լոկոմոտիվի» կազմը[5], որի կազմում նորամուտը նշել է փետրվարի 25-ին Ասիայի չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած Սաուդյան «Ալ-Խիլյալա» ակումբի դեմ խաղում (1:3)։ Մարտի 8-ին խաղաց պետության Սուպերգավաթի խաղում՝ «Պախտակորա» ակումբի դեմ (4:0), որում աչքի ընկավ խփած գոլով։ Հուլիսին վերադարձավ Վլադիվոստոկ։ 2016 թվականի հունվարին Կորյանը համալրեց «ՍԿԱ-Էներգիա» ակումբի կազմը։

Հավաքականում

խմբագրել

2015 թվականի մարտի 29-ին նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում՝ Ալբանիայի հավաքականի դեմ խաղում (1:2), փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին՝ Արթուր Յեդիգարյանի փոխարեն[6]։

Արդյունքում։ 4 խաղ; 0 հաղթանակ, 1 ոչ ոքի, 3 պարտություն

Նվաճումներ

խմբագրել
  • Ուզբեկստանի Սուպերգավաթի հաղթող - 2015
  • Ռուսաստանի երկրորդ առաջնության «Արևելք» շրջանի հաղթող - 2012-13
  • ԱԶԼ Գավաթի հաղթող - 2014

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել