Ռաֆայել Նունյես
Ռաֆայել Նունյես Մոլեդո (սեպտեմբերի 28, 1825[1], Նոր Կարթագեն, Կոլումբիա - սեպտեմբերի 18, 1894[2][1], Նոր Կարթագեն, Կոլումբիա), կոլումբիացի պահպանողական քաղաքական և պետական գործիչ, իրավաբան, գրող, լրագրող։ Գրել է Կոլումբիայի օրհներգի բառերը[3]։
Ռաֆայել Նունյես | |
Կուսակցություն՝ | Colombian Conservative Party? |
---|---|
Կրթություն՝ | University of Cartagena? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, փաստաբան, լրագրող, դատավոր և դիվանագետ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 28, 1825[1] |
Ծննդավայր | Նոր Կարթագեն, Կոլումբիա |
Վախճանի օր | սեպտեմբերի 18, 1894[2][1] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Նոր Կարթագեն, Կոլումբիա |
Քաղաքացիություն | Կոլումբիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ Rafael Wenceslao Núñez Moledo |
Ամուսին | Soledad Román de Núñez? |
Ինքնագիր | |
1876-1877 և 1879-1880 թվականներին եղել է Բոլիվար ինքնիշխան նահանգի նախագահը։
1887 թվականի հունիսի 4-ից մինչև 1887 թվականի դեկտեմբերի 12-ը և 1892 թվականի սեպտեմբերի 12-ից 1894 թվականի սեպտեմբերի 18-ը եղել է Կոլումբիայի Հանրապետության նախագահ։
Կենսագրություն
խմբագրել1848 թվականին Պանամայի Չիրիկի նահանգում ծառայել է որպես շրջանային դատավոր։ Նույն տարում Նունյեսը Կարտախենում ստեղծել է La Democracia թերթը։ Զբաղվել է քաղաքական գործունեությամբ։
1853 թվականին ընտրվել է խորհրդարանի անդամ։ 1854 թվականին նա դարձավ Բոլիվարի վարչության պետ։ 1855-1857 թվականներին եղել է Ֆինանսների և Պաշտպանության նախարար։
1855 թվականին հրապարակել է քաղաքական էսսե, որը կոչվում է La Federación:
Երկու տարի ապրել է Նյու Յորքում։ Այնուհետև Հավարայում ծառայել է որպես Կոլումբիայի դիվանագետ, հետագայում Լիվերպուլում նշանակվել է Կոլումբիայի հյուպատոս։
1878 թվականին Ռաֆայել Նունյեսը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն էր։ 1880 թվականին նա դարձավ երկրի նախագահ և անմիջապես ներկայացրեց Կոլումբիայի վերածնունդ վերնագրով իր ծրագիրը։ Նրա քաղաքական ծրագիրը նախատեսում էր մշակաբույսերի և ապրանքների արտահանում։ Կոլումբիայի հիմնական արտահանման ապրանքը սուրճն է։
Որպես նախագահ Նունյեսի լիազորությունները ավարտվել է 1882 թվականին։ 1884 թվականին վերընտրվել է Կոլումբիայի նախագահ։ 1878-1888 թվականներին նա գրել է հարյուրավոր կարևոր հոդվածներ՝ կապված սահմանադրական բարեփոխումների հետ։
1887 թվականին նա կրկին ստանձնեց նախագահի պաշտոնը, սակայն նույն տարվա դեկտեմբերին հրաժարական տվեց։ 1892 թվականի սեպտեմբերի 29-ին ընտրվել է երկրի նախագահ։ 1894 թվականի սեպտեմբերի 18-ին նա հիվանդության պատճառով հեռացավ նախագահի պաշտոնից։
Առաջին նախագահության ժամանակ Նունյեսը երկրում վերականգնել է խաղաղությունը և պետական կարգը։ Կոլումբիայից դուրս եկած կաթոլիկ եպիսկոպոսներին թույլ տվել վերադառնալ երկիր։ Նա հիմնեց Ռազմական և Երաժշտության ազգային ակադեմիա։ Նունյեսը վերականգնել է Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Երկրորդ պաշտոնավարման ընթացքում Նունյեսը պայքարել է երկրի քաղաքական կառուցվածքի հիմնարար վերակազմավորման համար, որը ավարտել է Կոլումբիայի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունմամբ։
Արտաքին հղումներ
խմբագրել- Rafael Núñez(անգլ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ Կոլումբիայի օրհներգը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Նունյես» հոդվածին։ |