Ջորջ Մաքքեյ
Ջորջ Էնդրյու Ջ. Մաքքեյ (անգլ.՝ George Andrew J. MacKay, մարտի 13, 1992, Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան։ Նկարահանվել է «Գողերի տիրակալը», «Տղաները վերադաձել են» (2009), «Շարքային Փիսֆուլը» (2012), «Ինչպես եմ ապրում հիմա» (2013), «Արևի շողերը Լեյթում» (2013), «Վտանգում գտնվողների համար» (2013), «Հպարտություն» (2014), «Կապիտան Ֆանտաստիկ» (2016), «Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը» (2018), «Օֆելյա» (2018) և «1917» (2019):
Ջորջ Մաքքեյ անգլ.՝ George MacKay | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր | Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | The Harrodian School? |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
George MacKay Վիքիպահեստում |
Մաքքեյը 2014 թվականին առաջադրվել է «BAFTA ծագող աստղ» մրցանակին, իսկ 2017 Կաննի կինոփառատոնի ժամանակ հաղթել է Trophée Chopard մրցանակը[1][2]։
Կյանք և կարիերա
խմբագրելՄաքքեյը ծնվել է Լոնդոնում, նա բրիտանացի հագուստի դիզայներ Կիմ Բեյքերի և ավստրալիացի (քաղաք Ադելաիդա) բեմի մենեջեր Փոլ Մաքքեյի որդին է[3][4][5]։ Իր տատիկներից մեկը Իռլանդիայի Քորկ քաղաքից է, նա ունի նաև շոտլանդական արմատներ[3][6]։
2002 թվականին Մաքքեյին նկատել է Հարոդիան դպրոցի դերասանության ուսուցիչը, որը նրան առաջարկում է նկարահանվել Փ․ Ջ․ Հոգանի 2003 թվականի «Փիթեր Փեն» ֆիլմում։ Նա մասնակցել է դասընթացների և շահել «Կորած տղաներից» մեկի՝ Քրլիի դերը։ 2005 թվականին՝ 13 տարեկան հասակում հաղթել է «Գողերի տիրակալը» ֆիլմի Ռիկիոյի դերը։ Նա նաև մարմնավորել է «Ջոնին և պայթուցիկը» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը։ Ավելի ուշ ներկայացվել, բայց չի հաղթել RADA և LAMDA մրցանակները[7]։
Մաքքեյը մի քանի աշխատանքներ է կատարել հեռուստատեսությունում, որոնցից էին Rose and Maloney-ը և Footprints in the Snow and The Brief-ը։
2008 թվականի Defiance Մաքքեյը կատարել է Էրոնի դերը, որը Բիելկի եղբայրներից կրտսերն էր։ Նա ընդամենը 16 տարեկան էր, երբ պրոդյուսեր Էդ Զուիքը նկարագրեց, որ Լիտվայում նկարահանումներից առաջ ավտովթարի էր ենթարկվել, նրա աչքը սևացել և փակվել էր, բայց նա մեծ ոգևորությամբ ցանկանում էր սկսել իր առաջին տեսարանի նկարահանումը[8]։
2009 թվականին The Boys Are Back ֆիլմում խաղացել է Հերիի դերը։
2012 թվականին Private Tommo Peaceful և «Շարքային Փիսֆուլը» ֆիլմերում կատարել է գլխավոր հերոսի կերպարը, հայտնվել՝ The Best of Men ֆիլմում։
2013 թվականին How I Live Now Մաքքեյը կատարել է Էդիի դերը, որի պրոդյուսերը Քևին Մաքդոնալդն է, Դևիի դերը՝ Sunshine on Leith մյուզիքլում, պրոդյուսերը Դեքստեր Ֆլետչերն է։
2014 թվականին Pride իրական պատմության վրա հիմնված ֆիլմում կատարել է 20 տարեկան Ջոյի դերը, որը ցանկանում էր 1984 թվականին ոտքի կանգնել հոմոֆոբ Բիտանիայում, խաղընկերներից էչ Բիլ Նային։ Ֆիլմում Ջոն ընկերներ է գտնում LGSM (Lesbians and Gays Support the Miners) կոչվող խմբում։
2015 թվականի ապրիլի 14-ից մայիսի 23-ը Մաքքեյը Ռիչարդ Միլերի Ah, Wilderness! պիեսում խաղացել է գլխավոր դերը, որի պրոդյուսերը Նատալի Աբրահամին էր։ The Daily Telegraph-ից Դոմինիք Քադենդիշը ասել է, որ տպավորված չէ Մաքքեյի խաղով, բայց նա լավ էր արտահայտում երիտասարդության անմեղությունը և ապահովությունը[9]։
2015 թվականի հուլիսին BBC-ի երկու մաս պարունակող Սեդի Ջոնսի The Outcast վեպի ադապտացիայում Մաքքեյը կատարել է Լյուիս Ալդրիջի դերը[10]։ 2016 թվականի փետրվարին Hulu կամակերպության թողարկած Սթիվեն Քինգի թրիլեր 11.22.63-ում կատարել է Բիլ Թուրքոթի դերը։
2016 թվականի մարտի 29-ից մայիսի 14-ը Մաքքեյը Լոնդոնի Old Vic թատրոնում խաղացել է Միքի դերը՝ Հարոլդ Փինթերի The Caretaker պիեսում, որի ռեժիսորը Մեթյու Ուորչուսն է։
2016 թվականին Մաքքեյը «Կապիտան Ֆանտաստիկ» ֆիլմում կատարել է Բոդևանի՝ Բեն Քեշի (Վիգո Մորտենսեն) ավագ որդու դերը։ Հաջորդ տարի կատարել է Ջեքի դերը, հոգեբանական սարսափ Marrowbone ֆիլմում, որի պրոդյուսերները և սցենարի հեղինակները Սերգիո Գ․ Սանչեզը, Անյա Թեյլոր-Ջոյը, Չարլի Հիթնը և Միա Գոթն են։ 2018 թվականին «Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը» ֆիլմում կատարել է Լուցի դերը, որը Նացիստական Գերմանիայի Հիտլերյան երիտասարդության ներկայացուցիչ էր, որը սիրահարվում է խառնարյուն աղջկա, ում դերակատարը Ամանդլա Սթենբերգն է։
2016-ից 2018 թվականների ընթացքում Մաքքեյի կարիերայում առաջընթաց է նկատվում։ Այս տարիների ծրագրերը, որտեղ նա ներգրավված էր, օգնում են նրան աչքի ընկնել Միացյալ Թագավորությունից դուրս աշխատող պրոդյուսերների մոտ[3]։ 2019 թվականին կատարում է Նեդ Քելիի դերը պրոդյուսեր Ջասթին Քուրզելի «Քելիի ավազակախմբի իրական պատմությունը» ֆիլմում։ Նա նաև Սեմ Մենդեսի «1917» ֆիլմում կատարել է Առաջին Համաշխարհային Պատերազմին մասնակցող զինվոր Ուիլիամ Սքոֆիլի դերը[11][12]։
Մաքքեյը 2020 թվականին պետք է նարկայանա Լիլի Ռոուզ Դեփի հետ «Նատալի Բիանչերիի գայլը» ֆիլմում[13]։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմեր, հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
2003 | Փիթեր Փեն | Peter Pan | Քրլի | |
2004 | Ռոուզը և Մելոնին | Rose and Maloney | երիտասարդ Քալում | 1 էպիզոդ |
2005 | Հետքեր ձյան վրա | Footprints in the Snow | Նաթան Հիլ | Հեռուստատեսություն |
2005 | Դատական գործ | The Brief | Զաք Ֆարմեր | Հեռուստատեսություն |
2006 | Գողերի տիրկալը | The Thief Lord | Ռիչիո | |
2006 | Ջոնին և պայթուցիկը | Johnny and the Bomb | Ջոի Մաքսուել | Հեռուստատեսություն |
2006 | Ցունամի | Tsunami: The Aftermath | Ադամ Պիբոդի | Հեռուստատեսություն |
2007 | Հնությունների կրպակ | The Old Curiosity Shop | Քիթ Նոբլզ | Հեռուստատեսություն |
2008 | Կանչ | Defiance | Արոն Բելսկի | |
2009 | Տղաները վերադառնում են | The Boys Are Back | Հերի | |
2011 | Այն, ինչ պետք է | Hunky Dory | Ջեյք Զեփի | |
2012 | Թռչնի երգը | Birdsong | շարքային Դուգլաս | Հեռուստատեսություն |
2012 | Լավագույնը տղամարդկանցից | The Best of Men | շարքային Ուիլիամ Հիթ | Հեռուստատեսություն |
2012 | Շարքային Փիսֆուլը | Private Peaceful | շարքային Թոմո Փիսֆուլ | |
2013 | ԻՆչպես եմ ապրում հիմա | How I Live Now | Էդի | |
2013 | Արեևի շողերը Լեյթում | Sunshine on Leith | Դեյվի | |
2013 | Նրանց համար ովքեր վտանգի մեջ են | For Those in Peril | Աարոն | BAFTA Scotland 2013 մրցանակաբաշխությանը նոմինացվել է «Լավագույն դերասան» անվանակարգին |
2013 | Նախաճաշ Ջոնի ՈՒիլքինսոնի հետ | Breakfast with Jonny Wilkinson | Ջեյք | |
2014 | Հպարտություն | Pride | Ջո «Բրոմլի» Կուպեր | |
2014 | Շրջայց | Bypass | Թիմ | |
2015 | Վտարվածը | The Outcast | Լյուիս Օլդրիջ | Հեռուստատեսություն |
2016 | Կապիտան Ֆանտաստիկ | Captain Fantastic | Բոդևան Քեշ | |
2016 | 11.22.63 | 11.22.63 | Բիլ Թրքոթ | Հեռուստատեսություն |
2017 | Անվերջություն | Infinite | Մայք Յանգ | Կարճամետրաժ ֆիլմ |
2017 | Ստվերների կացարան | Marrowbone | Ջեք | |
2017 | Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը | Where Hands Touch | Լուց | |
2018 | Վաղուց չէինք տեսնվել | Been So Long | Գիլ | |
2018 | Օֆելյա | Ophelia | Համլետ | Փոստ-փրադաքշն |
2019 | 1917 | 1917 | կրտսեր սերժանտ Սքոֆիլդ | |
2019 | Քելիի ավազակախմբի իրական պատմությունը]] | True History of the Kelly Gang | Նեդ Քելի |
Բեմ
խմբագրելՏարի | Անվանում | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2014 | The Cement Garden | Ջեք | Heritage Arts Company |
2015 | Ah, Wilderness! | Ռիչարդ | The Young Vic Company |
2016 | The Caretaker | Միք | The Old Vic |
Մրցանակներ
խմբագրելՏարի | Առաջադրված աշխատանք | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք | Ref. |
---|---|---|---|---|---|
2009 | «Տղաները վերադարձել են» | Բրիտանական անկախ ֆիլմերի մրցանակ | Սկսնակ խոստումնալից դերասան | Առաջադրված | |
2010 | Լոնդոնի ֆիլմի քննադատների մրցանակ | Տարվա երիտասարդ բրիտանական դերասան | Առաջադրված | ||
2013 | «Նրանց համար, ովքեր վտանգի մեջ են» | Ստոկհոլմի միջազգային ֆիլմի փառատոն | Լավագույն դերասան | Հաղթանակ | [14] |
BAFTA Շոտլանդիա | Ֆիլմի լավագույն դերասան | Հաղթանակ | [15] | ||
2014 | «Նախաճաշ Ջոնի Ուիլկինսոնի հետ», «Նրանց համար, ովքեր վտանգի մեջ են», «Ինչպես եմ ապրում հիմա», «Արևի շողերը Լեյթում» | Լոնդոնի ֆիլմի քննադատների մրցանակ | Տարվա երիտասարդ բրիտանական դերասան | Առաջադրված | |
«Նա» | Բեռլինի միջազգային ֆիլմի փառատոն | EFP-ի աստղ | Հաղթանակ | [16] | |
BAFTA | EE-ի ծագող աստղ | Առաջադրված | |||
«Արևի շողերը Լեյթում» | Empire Awards | Լավագույն արական սեռի նորեկ | Առաջադրված | ||
«Արևի շողերը Լեյթում» «Ինչպես եմ ապրում հիմա», «Արևի շողերը Լեյթում» | Ռիչարդ Աթենբորոու ֆիլմի մրցանակ | Բրիտանական առաջընթացի մրցանակ | Հաղթանակ | ||
2017 | «Կապիտան Ֆանտաստիկ» | Էկրանի դերասանների մրցական | Առանձնահատուկ խաղ | Առաջադրված | |
«Նա» | Կաննի կինոփառատոն | Հայտնութան մրցանակ | Հաղթանակ | ||
2019 | «1917» | Satellite մրցանակ | Լավագուն դերասան | Առաջադրված | |
2020 | Սանտա Բարբարա միջազգային ֆիլմի մրցանակ | Վիրտուոզ մրցանակ | Հաղթանակ | [17] | |
Ջորջայի ֆիլմի քննադատների ընկերություն | Առաջընթաց | Առաջադրված | [18] | ||
Օնլայն ֆիլմեր և հեռուստատեսություն ընկերություն | Կատարում, որը առջընթաց գրանցեց | Հաղթանակ | [19] | ||
«1917», «Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը» և «Օֆելյա» | Լոնդոնի ֆիլմի քննադատների մրցանակ | Լավագույն բրիտանացի/իռլանդացի դերասան | Առաջադրված | [20][21] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «BAFTA EE Rising Star in 2014». BAFTA. 2014 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Trophée Chopard 2017». Chopard Diary | Our official blog. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Siobhan Synnot (2013 թ․ սեպտեմբերի 30). «Interview: George MacKay, star of Sunshine on Leith». The Scotsman. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «The Harrodian Eye – December 2010». Harrodian.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ https://www.edfilmfest.org.uk/2018/person-george-mackay
- ↑ Brown, Debra (2018 թ․ հուլիսի 7). «Interview: George MacKay». The Scotsman (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Charles Gant (2013 թ․ հոկտեմբերի 3). «George MacKay: yours sincerely». The Guardian.
- ↑ «Director Sam Mendes discusses 1917». dga.org. Directors Guild of America. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Cavendish, Dominic (2015 թ․ ապրիլի 22). «Ah, Wilderness!, Young Vic, review: 'nice acting, shame about the sand'». The Daily Telegraph. London. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «BBC One: The Outcast: Episode 1 credits». BBC. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ McNary, Dave. «Russell Crowe, Nicholas Hoult, George MacKay Join 'True History of the Kelly Gang'». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «DREAMWORKS PICTURES TO BEGIN PRINCIPAL PHOTOGRAPHY ON 1917 FROM OSCAR®-WINNING FILMMAKER SAM MENDES». FilmInk (ավստրալիական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «George MacKay & Lily-Rose Depp To Star In Genre Film 'Wolf'». Deadline. 2020 թ․ փետրվարի 12.
- ↑ «Stockholm International Film Festival announces 2013 award winners». Cision. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «British Academy Scotland Awards: Winners in 2013». BAFTA Scotland. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Berlin International Film Festival». IMDb. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Lattanzio, Ryan. «Santa Barbara Film Fest Names 2020 Winners». IndieWire. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Neglia, Matt. «The 2019 Georgia Film Critics Association (GFCA) Winners». NextBestPicture. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «FILM: 24th Annual Film Award Winners». OFTA. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Grater, Tom. «'The Souvenir', 'The Irishman', '1917' Lead London Critics' Circle Film Award Nominees». Deadline. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Cline, Rich. «LONDON CRITICS NAME PARASITE FILM OF 2019». CriticsCircle (UK). Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.