Ջոնաթան Դեյթոն
Ջոնաթան Դեյթոն (անգլ.՝ Jonathan Dayton, հոկտեմբերի 16, 1760[1], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 9, 1824[2][3], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ), Նյու Ջերսիի բնակիչ, ամենաերիտասարդ սահմանադրության հեղինակն աշխարհում. իր ժամանակին նա է գրել ԱՄՆ Սահմանադրությունը։
Ջոնաթան Դեյթոն անգլ.՝ Jonathan Dayton | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1760[1] |
Ծննդավայր | Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1824[2][3] (63 տարեկան) |
Մահվան վայր | Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Գերեզման | Նյու Ջերսի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Էլիաս Դեյթոն |
Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, Member of the New Jersey General Assembly?, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, Member of the State Senate of New Jersey?, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր և Delegate to the United States Constitutional Convention? |
Կուսակցություն | Pro-Administration Party? և Ֆեդերալիստական կուսակցություն |
Ստորագրություն | |
Jonathan Dayton Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտելով Նյու-Ջերսի Քոլեջը, ընդունվել է Կոնտինենտալ բանակի շարքերը։ Պատերազմի ավարտից հետո ստացել է իրավաբանական կրթություն և ստացել է փաստաբանի աստիճան։ Մասնակցության հրավեր է ստացել Սահմանադրության քննարկման գործընթացին և գրել է այն, անտեսելով նրա որոշ կետերի քննադատությունները։ 1787-1788 թթ. Նա Նյու Ջերսի նահանգի Կոնտինենտալ կոնգրեսի[4] անդամ էր։ Նրա հայրը՝ Էլիաս Դեյթոնը նույնպես կոնգրեսի անդամ էր, սակայն այդ տարիներին նա այնտեղ գնալ չէր կարող։ Չորս տարի անընդմեջ նա եղավ ԱՄՆ Կոնգրեսի անդամ, որպես Նյու Ջերսի նահանգի ներկայացուցիչ, նստում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։
1795-1799 թթ. Կոնգրեսում իր աշխատանքի չորրորդ և հինգերորդ շրջաններում նա Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում էր։ 1799-1805 թթ. ծառայել է ԱՄՆ Սենատում։
Նրա անունով է կոչվել Դեյթոն քաղաքը, որը գտնվում է Օյահո նահանգում։
Ժառանգություն
խմբագրելՕհայոի Դեյթոն քաղաքը կոչվել է Ջոնաթան Դեյթոնի անունով, թեև նա երբեք չի եղել այդ բնակավայրում։ Այն հիմնադրվել է 1796 թ.-ին, այն ժամանակ, երբ Դեյթոնը ստորագրեց Սահմանադրության հաստատման փաստաթուղթը։ Մինչ այդ քաղաքի տարածքը 250,000 ակր (1.011 կմ ²) պատկանում էր Արթուր Սենտ-Կլերի, Ջեյմս Ուիլկինսոնի և Իսրաիլ Լադլուի ընկերությանը (տարածք Մայամիի գետավազանում)։ Նրա անունով են կոչվել Նյու Ջերսի նահանգի Ջոնաթան Դեյթոնի ավագ դպրոցը, Նյու Ջերսի նահանգի Դեյթոն շրջանը, Նյու Ջերսիի Դեյթոն թաղամասը,Նյու Ջերսիի նահանգի Դեյթոնյան փողոցը, Դեյթոն թաղամասը և՛ Դեյթոնում, և՛ Նյու Ջերսիում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
- ↑ «ԱՄՆ-ի Սահմանադրության մշակումը և ընդունումը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրությունը «Ազգային արխիվներում»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Դեյթոն» հոդվածին։ |