Ջեյմս Գրեգորի (մաթեմատիկոս)
Ջեյմս Գրեգորի,(անգլ.՝ James Gregory, 1638[2][3][4][…], The Manse, Drumoak Kirk, Drumoak, Շոտլանդիայի թագավորություն[5] - 1675[2][3][4][…], Էդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն[6][7]), շոտլանդացի մաթեմատիկոս և աստղագետ։ Վալլիսի և Բարոյի հետ միասին նա հանդիսանում է մաթեմատիկական անալիզի հիմնադիրներից մեկը։ Նյուտոնը Գրեգորիին բարձր է գնահատել և նրան դասել է իր ուսուցիչների և ներշնչողների շարքում։
Ջեյմս Գրեգորի անգլ.՝ James Gregorie[1] | |
---|---|
Ծնվել է | 1638[2][3][4][…] |
Ծննդավայր | The Manse, Drumoak Kirk, Drumoak, Շոտլանդիայի թագավորություն[5] |
Մահացել է | 1675[2][3][4][…] |
Մահվան վայր | Էդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն[6][7] |
Քաղաքացիություն | Շոտլանդիայի թագավորություն |
Կրոն | Շոտլանդիայի եկեղեցի |
Կրթություն | Պադովայի համալսարան (1667)[8], Աբերդենի քերականական դպրոց (1653)[5] և Marischal College? (1657) |
Ազդվել է | Henry Briggs? |
Երկեր | Optica Promota?[2], Vera Circuli et Hyperbolae Quadratura?, Geometriae Pars Universalis?, Gregory's series?, Gregorian telescope?, Gregory coefficients? և fundamental theorem of calculus? |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, գյուտարար, համալսարանի դասախոս և գրող |
Աշխատավայր | Սենթ Էնդրյու համալսարան[5] և Էդինբուրգի համալսարան[5] |
Ծնողներ | հայր՝ Rev. John Gregorie?[9], մայր՝ Janet Anderson?[9] |
Զբաղեցրած պաշտոններ | Regius Professor of Mathematics? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
James Gregory (mathematician) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋեյմս Գրեգորին ծնվել է շոտլանդական Դրամոուկ գյուղում (անգլ.՝ Drumoak, Աբերդինշիր), բողոքական քահանայի ընտանիքում։ Նրա մայրը պատկանում էր Անդերսոն տոհմին։ Սովորել է Աբերդինում, այնուհետև ավարտել է Սենտ-Էնդրյուս համալսարանը։ Հավանաբար, նրա մոտ մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրություն է առաջացրել իր քեռին՝ Ալեքսանդր Անդերսոնը, որը հանդիսանում էր Վիետի աշակերտը։
1664 թվականին Գրեգորին գնացել է Լոնդոն, որտեղ ծանոթացել է Հուկի, Կոլինսի և այլ նշանավոր գիտնականների հետ։ 1664-1668 թվականներին ճանապարհորդել է դեպի Իտալիա՝ միաժամանակ ընդլայնելով իր մաթեմատիկական մտահորիզոնը։ Այնտեղ նա ծանոթացել է Կավալիերիի անբաժանելիների մեթոդին և սկսել իր սեփական հետազոտությունները` անվերջ փոքրերի կիրառման ոլորտում։
Գրեգորիի ամենակարևոր մաթեմատիկական աշխատանքները սկսվել են 1667 թվականից։ Նա մաթեմատիկական անալիզի վերաբերյալ հոդված է պատրաստել և ուղարկել Հյույգենսին։ Նա չի պատասխանել, բայց իր ամսագրում հրապարակել է հոդվածի ակնարկը, որտեղ սխալ է հայտարարել որոշ արդյունքներ, իսկ ճիշտ արդյունքների հետ կապված՝ հայտարարել է, որ ինքը դրանք հայտնաբերել է ավելի վաղ, քան Գրեգորին։ Հետագայում Գրեգորին խուսափել է հրապարակել իր առավել ակնառու ձեռքբերումները, և դրանք հայտնաբերվել են միայն նրա մահից հետո։
Անգլիայում Գրեգորիի աշխատանքներն անմիջապես գնահատվել են։ Նա 1668 թվականին ընտրվել է Թագավորական ընկերության անդամ։ Ընկերության նախագահի խնդրանքով Չարլզ II թագավորը Սենտ-Էնդրյուս համալսարանում հիմնադրել է մաթեմատիկայի ամբիոն Գրեգորիի համար, ով այնտեղ սկսել է աշխատել 1668 թվականի վերջից։
1669 թվականին Գրեգորին ամուսնացել է այրի Մերի Ջեյմսոնի (անգլ.՝ Mary Jamesone) հետ, որն իր մոր հեռավոր ազգականուհին էր։ Նրանք ունեցել են որդի և երկու դուստր։
Գրեգորին վեց տարի աշխատել է Սենտ-Էնդրյուս համալսարանում։ 1674 թվականին տեղափոխվել է Էդինբուրգի համալսարան, սակայն մահացել է մեկ տարի անց։
Գիտական գործունեություն
խմբագրել1663 թվականին 25-ամյա Գրեգորին ուշադրություն է գրավել՝ հրատարակելով «Optica Promota» գիրքը, որտեղ նա առաջին անգամ նկարագրել է հայելային աստղադիտակի կառուցվածքը։ Նա դիմել է լոնդոնյան արհեստավորներին՝ փորձելով պատվիրել սարքի արտադրությունը, սակայն հաջողության չի հասել։ Առաջին, գործնականում օգտագործելի ռեֆլեկտորը պատրաստել է Նյուտոնը, որն ունեցել է ավելի պարզ գործիքային միացում, քան Գրեգորիինը։ Այնուամենայնիվ, 10 տարի անց, Ռոբերտ Հուկին հաջողվել է կառուցել աստղադիտակ Գրեգորիի սխեմայի համաձայն։ Գրեգորիի գաղափարը մինչ այժմ օգտագործվում է[10]։ Նույն գրքում Գրեգորին առաջարկել է Երկրից մինչև Արևն ընկած հեռավորությունը չափելու նոր մեթոդ, որը շուտով հաջողությամբ օգտագործվել է Հալլեյի կողմից։
1667 թվականին, բնակվելով Պադովայում, Գրեգորին զբաղվել է մաթեմատիկական անալիզով։ Շատ շուտով նա սկսել է տիրապետել և ազատորեն գործողություններ կատարել նրանով, ինչը հետագայում կոչվել է «Թեյլորի շարք» (1671 թվական)։ Քոլինզին ուղղված նամակներում և իր «Vera Circuli et Hyperbolae Quadratura», «Geometriae pars universalis» և այլ աշխատություններում նա հրատարակել է բազմաթիվ վերլուծություններ անսահման շարքերի, այդ թվում նաև սինուսի, կոսինուսի, լոգարիթմի, եռանկյունաչափական ֆունկցիաների և հակադարձ եռանկյունաչափական ֆունկցիաների լոգարիթմների համար։ Մասնավորապես, նա հայտնաբերել է արկտանգենսի շարքի վերլուծությունը, որը երկու դար առաջ հայտնի էր հնդիկ մաթեմատիկոսներին։
որտեղ Այս բանաձևը և դրա վերափոխությունները թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հաշվարկել թվի արժեքը։
Գրեգորին ցույց է տվել, թե ինչպես կարելի է կիրառել այդ վերլուծությունները՝ մակերեսներ և պտտական մարմինների ծավալներ գտնելու համար։ Անկախ Բարոյից՝ Գրեգորին ձևակերպել է վերլուծության հիմնական թեորեմը։
Գրեգորիի հայտնագործությունները մեծ տպավորություն են թողել երիտասարդ Նյուտոնի վրա, որը Գրեգորիին միշտ դասել է իր գաղափարական նախորդների շարքում։ Շարքի վերլուծությունը դարձել է Նյուտոնի հիմնական մեթոդը և նրա ստեղծած մաթեմատիկական անալիզի կարևոր բաղադրիչը։ Կենսագիրները ենթադրում են, որ Գրեգորին կարող էր նաև Նյուտոնին մղել այնպիսի վաղ հայտնագործությունների, ինչպիսիք են բինոմի ընդհանուր բանաձևը և ինտերպոլյացիայի բանաձևը[11]։ Գրեգորին առաջիններից մեկն էր, ով բարձր էր գնահատել Նյուտոնի գիտական հայտնագործությունների նշանակությունը (այդ ժամանակ դեռևս չհրապարակված) և իր ուսմունքի մեջ օգտագործել է Նյուտոնյան գաղափարները։
Գրեգորիի այլ գիտական նվաճումներից են.
- Թվային ինտեգրման բանաձևի բացահայտում, որն այժմ կոչվում է «Սիմփսոնի բանաձև», չնայած որ Սիմփսոնը հրապարակել է այն 80 տարի անց (1743 թվական)։
- Եռանկյունաչափական և հիպերբոլական ֆունկցիաների միջև փոխադարձ կապի ստացումը։
- Դիֆրակցիոն ցանց, որի համար նա օգտագործել է թռչնի փետուր։
- e և թվերի հանրահաշվորեն անարտահայտելի լինելու ապացույցը։
- Անվերջ փոքրերի նշանակումը o-ով, որն իր աշխատություններում ամրագրվել է Նյուտոնի կողմից։
Հիմնական աշխատանքներ
խմբագրել- 1663 թվական - Օպտիկայի զարգացում (Optica promota)
- 1667 թվական - Շրջանի և հիպերբոլայի քառակուսացում (Vera circuli et hyperbolae quadratura)
- 1668 թվական - Երկրաչափական վարժություններ (Exercitationes geometricae)
- 1668 թվական - Երկրաչափության ընդհանուր բաժին (Geometriae pars universalis)
Հիշատակ
խմբագրելԳիտնականի պատվին անվանակոչված.
- Գրեգորի խառնարան Լուսնի հակառակ կողմում։
- Հեռադիտակ, որը տեղադրված է Տեներիֆե կղզում (Կանարյան կղզիներ) Տեյդե հրաբխի վրա։
- Գրեգորիի ինտերպոլյացիայի ինտեգրալի բանաձևը, որը Էյլեր-Մակլորենի գումարի բանաձևի անալոգն է, որտեղ դիֆերենցիալների փոխարեն վերջավոր տարբերություններ են, իսկ Բեռնուլիի թվերի փոխարեն Գրեգորիի թվերը (գործակիցներ)[12]։
- Գրեգորիի թվերը (գործակիցները) ռացիոնալ թվեր են, որոնք հիշատակվում են թվային ինտերպոլյացիայի ինտեգրալ բանաձևում (տե՛ս վերևում), ինչպես նաև թվերի տեսության մեջ։
Գրականություն
խմբագրել- Боголюбов А. Н. Грегори Джеймс // Математики. Механики. Биографический справочник. — Киев: Науков�� думка, 1983. — 639 с.
- Вилейтнер Г. История математики от Декарта до середины XIX столетия. — М.: ГИФМЛ, 1960. — 468 с.
- Математика XVII столетия // История математики / Под редакцией А. П. Юшкевича, в трёх томах. — М.: Наука, 1970. — Т. II.
- Петрова С. С., Романовска Д. А. К истории открытия ряда Тэйлора // Историко-математические исследования. — М.: Наука, 1980. — № 25. — С. 10—24.
- Петрова С. С., Митряева О. Е. О некоторых результатах Джеймса Грегори по интегральному исчислению // Историко-математические исследования. — М.: Наука, 1982. — № 26. — С. 40—51.
- Стиллвелл Д. Математика и её история. — Москва-Ижевск: Институт компьютерных исследований, 2004. — С. 186—190. — 530 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Джон Дж. О’Коннор и Эдмунд Ф. Робертсон. James Gregory (англ.) — биография в архиве MacTutor.
- Tunrbull, H. W. (1938). «Биографические материалы {англ.}». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Գիտական կենսագրության ամբողջական բառարան — Detroit: Charles Scribner's Sons, 2008. — ISBN 978-0-684-31559-1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 British Museum person-institution thesaurus
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 6,0 6,1 6,2 Грегори Джеймс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 7,0 7,1 7,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ https://articles.adsabs.harvard.edu//full/1938Obs....61..268T/0000268.000.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ «Jim Cordes Big Dish». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ См. Э. Уиттекер, Г. Робинсон. Математическая обработка результатов наблюдений. Л.-М., 1933, стр. 15.
- ↑ Н.М. Гюнтер и Р.О. Кузьмин Сборник задач по высшей математике. — 4-ое. — Ленинград: Гостехиздат, 1951. — Т. III. — С. 45.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Գրեգորի (մաթեմատիկոս)» հոդվածին։ |