Պարաֆիմոզ
Պարաֆիմոզը, իրավիճակ, երբ առնանդամի գլխիկի մերկացնելուց հետո ծայրային թլիպը հնարավոր չի լինում բերել սկզբնական վիճակի։
Պարաֆիմոզ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուրոլոգիա |
ՀՄԴ-9 | 605 |
Paraphimosis Վիքիպահեստում |
Պատճառագիտությունը և ախտածագում
խմբագրելՖիմոզի կամ քրոնիկ բորբոքման հետևանքով ծայրային թլիպը նեղանում է և ետ բերելիս սեղմում է առնանդամի գլխիկը՝ առաջացնելով սեղմող օղակում (ստրանգուլյացիոն օղ), որը սովորաբար ինքնուրույն հնարավոր չի լինում ուղղել։ Արդյունքում առաջանում է երակային կանգ, առնանդամի գլխիկի այտուց, որն էլ ավելի է խորացնում օղակումը։ Պարաֆիմոզը չվերացնելու դեպքում հնարավոր է զարկերակի օկկլյուզիա և առնանդամի գլխիկի մեռուկացում (նեկրոզ)։
Բուժում
խմբագրելՆախ առնանդամի գլխիկը սեղմվում է մոտ 5 րոպե ժամկետով, որի արդյունքում չափսերը փոքրանում են, այտուցը պակասում է, և որևէ յուղային քսուք գլխիկին քսելով՝ փորձում են ուժ գործադրելով ուղղել ծայրային թլիպը։ Եթե վերջինս չի ուղղվում, ապա կատարում են ծայրային թլիպի հատում՝ մեջքային մակերեսով, որից հետո նշանակվում է հակաբորբոքային բուժում։ Բորբոքումը վերանալուց հետո կատարվում է թլպատում։
Աղբյուրներ
խմբագրել- Smith's General Urology, Seventeenth Edition (Authors, Donald Ridgeway Smith, Emil A. Tanagho, Jack W. McAninch)
- Campbell-Walsh Urology, 10th Edition (By Alan J. Wein, MD, PhD, Louis R. Kavoussi, MD, Andrew C. Novick, MD, Alan W. Partin, MD, PhD and Craig A. Peters, MD, FACS, FAAP)
Արտաքին հղումներ
խմբագրել- Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիա Արխիվացված 2017-09-22 Wayback Machine
- Հարցեր բժիշկներին - Անվճար բժշկական խորհրդատվություն
- ՀՀ ԱՆ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարաֆիմոզ» հոդվածին։ |