ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2013
2013 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2012-2013 մրցաշրջանի եզրափակիչ խաղը կազմակերպված ՈՒԵՖԱ-ի կողմից։
Իրադարձություն | 2013 UEFA Champions League Final | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 2013 թվականի մայիսի 25 | ||||||
Մարզադաշտ | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն | ||||||
Հանդիպման խաղացող | Արիեն Ռոբեն (Բավարիա Մյունխեն)[1] | ||||||
Գոլեր | Մարիո Մանջուկիչ[2], Իլկայ Գյունդոգան[2] և Արիեն Ռոբեն[2] | ||||||
Մրցավար | Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)[3] | ||||||
Հանդիսական | 86,298[4] | ||||||
Եղանակ | Արևոտ 14°С | ||||||
Խաղը կայացավ շաբաթ օրը 2013 թվականի մայիսի 25-ին Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում[5], գերմանական Բունդեսլիգան ներկայացնող Բորուսիա Դորտմունդի և Բավարիա Մյունխենի միջև։ Սա առաջին գերմանական եզրափակիչն էր և Բավարիան հաղթեց 2-1 հաշվով շնորհիվ Մարիո Մանջուկիչի և Արիեն Ռոբենի գոլերի, Բորուսիայի կողմից գոլի հեղինակ դարփավ Իլկայ Գյունդոգան։
Մեկ Շաբաթ անց Բավարիան հաղթեց Գերմանիայի գավաթում և արդեն հաղթել էր Բունդեսլիգա 2012–13-ում և ավարտեց մրցանակների հեթտրիքը։ Դառնալով չեմպիոն՝ Բավարիան իրավունք ստացավ մրցելու ՈՒԵՖԱ Եվրոպա լիգա 2012–13 հաղթող Չելսիի դեմ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2013-ի համար և նաև իրավունք ստացավ մասնակցելու ՖԻՖԱ Աշխարհի ակումբային գավաթ 2013-ին որպես ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ։ Նրանք նաև հաղթեցին այդ մրցույթներում։
Մարզադաշտ
խմբագրելՈւեմբլին Անգլիայի ազգային մարզադաշտն է և այստեղ տեղի են ունենում Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի տնային հանդիպումները։ Ուեմբլին հայտարարվեց 2013 թվականի եզրափակչի մարզադաշտ 2011 թվականի հունիսի 16-ին[6]։ Ընդունելով 2011 թվականի եզրափակիչը՝ Ուեմբլին ��արձավ առաջին մարզադաշտը, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ընդունում է երկու անգամ երեք տարում[7]։ Երկու եզրափակիչների հաճախ ընդունումը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին բացատրեց, որ նրանք տոնելու են ֆուտբոլի ստեղծման 150 ամյակը[8]։ Սա յոթերորդ անգամ էր, որ Ուեմբլին ընդունում է Եվրոպայի ամենահեղինակավոր գավաթի եզրափակիչը, մինչ այդ ընդունել է 1963, 1968, 1971,1978, 1992 և 2011 թվականների եզրափակիչները[9]։
Մինչ վերակառուցումը Ուեմբլին ընդունել է Եվրոպական գավաթների հինգ երզափակչներ։ 1968 և 1978 թվականների եզրափակիչներում հաղթել են անգլիական ակումբներ, համապատասխանաբար Մանչեսթեր Յունայթեդ հաղթել էր Բենֆիկային 4–1 հաշվով 1968 թվականին և Լիվերպուլը՝ Բրյուգգեին 1–0 հաշվով 1978 թվականին։ Բենֆիկան նաև պարտվել էր 1963 թվականի եզրափակչում Միլանի կողմից, իսկ Այաքսը հաղթել է եզրափակիչը Ուեմբլիում՝ 1971 թվականին հաղթելով Պանատինաիկոսին 2–0 հաշվով։ 1992 թվականի եզրափակչում իսպանական Բարսելոնան հաղթել է իտալական Սամպդորիային 1–0 հաշվով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Rodríguez, Alfredo (2013 թ․ մայիսի 26). «Robben: 'For a footballer, this is the peak'». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.uefa.com/newsfiles/ucl/2013/2009612_fr.pdf
- ↑ «Rizzoli to referee UEFA Champions League final». UEFA.com. Union of European Football Associations. 2013 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Full-time report» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2013 թ․ մայիսի 25. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «New Champions League season». UEFA.com. Union of European Football Associations. 2012 թ․ հունիսի 26. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «2013 final: Wembley Stadium». UEFA.com. Union of European Football Associations. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Wembley to host UEFA Champions League Final 2013». The Football Association. TheFA.com. 2011 թ․ հունիսի 16. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Wembley, Amsterdam ArenA, Prague get 2013 finals». UEFA.com. Union of European Football Associations. 2011 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Wembley's magnificent seventh». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.