Նորբերտ Վիներ (նոյեմբերի 26, 1894(1894-11-26)[1][2][3][…], Քոլամբիա, Միսսուրի, ԱՄՆ[4] - մարտի 18, 1964(1964-03-18)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա) ամերիկացի մաթեմատիկոս էր։ Նա Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի մաթեմատիկայի պրոֆեսոր էր։ Հռչակավոր հրաշամանուկ, Վիները հետագայում դառնում է դեռահաս հետազոտող պատահական և noise պրոցեսներ բնագավառներում, իր ներդրումն է ունեցել էլեկտրոնային ճարտարագիտություն, էլեկտրոնային կապի միջոցներ, համակարգերի կառավարում ճյուղերում։ Վիները համարվում է Կիբեռնետիկայի հիմնադիր, հետադարձ կապ գաղափարի ձևակերպող, բազմաթիվ կիրառություններով հետևյալ ուղղությունների վրա՝ ճարտարագիտություն, կառավարման համակարգեր, կոմպյուտերային գիտություն, կենսաբանություն, փիլիսոփայություն, և հասարակության կազմակերպման վրա։ 1948 թվականին Փարիզում լույս է տեսնում իր «Կիբեռնետիկա» աշխատությանը։ Որի մեջ ձևակերպել է կիբեռնետիկա գիտության հիմնադրույթները։ Վիներն աշխատանքներ ունի նաև մաթեմատիկական անալիզի, հավանականությունների տեսության, էլեկտրական ցանցերի, հաշվողական տեխնիկայի վերաբերյալ։ Հայտնի է Վիներ-Հոպֆի հավասարումը աստղերի ճառագայթային հավասարակշռության վերաբերյալ։

Նորբերտ Վիներ
Norbert Wiener
Ծնվել էնոյեմբերի 26, 1894(1894-11-26)[1][2][3][…]
Քոլամբիա, Միսսուրի, ԱՄՆ[4]
Մահացել էմարտի 18, 1964(1964-03-18)[1][2][3][…] (69 տարեկան)
Ստոկհոլմ, Շվեդիա
ԳերեզմանVittum Hill Cemetery[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաշկենազի
Դավանանքհուդայականություն[6]
Մասնագիտությունմաթեմատիկոս, ինքնակենսագիր, համալսարանի դասախոս, հոգեբան, համակարգչային գիտնական, founder և գիտնական
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[2] և Aberdeen Proving Ground?[2]
Գործունեության ոլորտմաթեմատիկա, Կիբեռնետիկա, ինֆորմատիկա[7], կիրառական մաթեմատիկա[7], հավանականությունների տեսություն[7], Պատահական պրոցես[7] և փիլիսոփայություն[7]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան (1910)[2], Կոռնելի համալսարան (1911)[2], Թաֆթսի համալսարան (1909)[2], Peabody School? (1903)[2], Ayer High School? (1906)[2], Հարվարդի համալսարան (1913)[2], Քեմբրիջի համալսարան (1914)[2], Գյոթինգենի համալսարան (1915)[2] և Tufts University School of Engineering?
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[9][10] և ամերիկյան անգլերեն
Գիտական ղեկավարՋոսայա Ռոյս և Karl Schmidt?[11]
Եղել է գիտական ղեկավարAmar Bose?[11], Bernard Friedman?[11], Brockway McMillan?[11], Lee Yuk-Wing?[11], Donald Winston Tufts?[11], Abe Gelbart?[11], Sebastian Barkann Littauer?[11], James Graham Estes?[11], Henry Malin?[11], Donald George Brennan?[11], Gleason Willis Kenrick?[11], Carl Frederick Muckenhoupt?[11], Colin Cherry?[11], Shikao Ikehara?[11], Norman Levinson?[11], Dorothy Walcott Weeks?[11] և Ջորջ Զեյմս[11]
Հայտնի աշակերտներՌեյմոնդ Փեյլի[12]
Պարգևներ
Ամուսին(ներ)Margaret Engemann?
ՀայրԼեո Վիներ
Ստորագրություն
Изображение автографа
 Norbert Wiener Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Պատանեկություն

խմբագրել

Նորբերտ Վիները Լեո Վիների՝ հրեա Լեհաստանից և Բերտա Կահնի՝ գերմանացի առաջնեկն էր։ Նորբերտը ամենահայտնի հրաշամանուկը դարձավ։ Լեոն մինչ 1903 թ. ուսուցանում էր Նորբերտին իր ստեղծած ուսման մեթոդներով, բացառությամբ կարճ ընդմիջման, երբ Նորբերտը 7 տարեկան էր։

Լեոն իր ապրուստը հոգալով գերմաներեն և սլավոնական լեզուներ դասավանդելով, շատ էր կարդում և դիզել էր անձնական մեծ գրադարան, որից պատանի Նորբերտ մեծ օգուտ քաղեց։ Լեոն մաթեմատիկայում նույնպես գիտակ էր և իր որդուն սովորեցնում էր մինչ նրա տնից հեռանալը։

1906 թ. ավարտելով բարձրագույն դպրոցը 11 տարեկանում, Վիները ընդունվում է Tufts քոլեջ։ 1909 թ. 14 տարեկանում նա ստանում է բակալավրի աստիճան մաթեմատիկայում, որից հետո նա սկսում ուսանել կենդանաբանություն Հարվարդի համալսարանում։ 1910 թ. նա տեղափոխվում է Կորնելի համալսարան ուսումնասիրելու համար փիլիսոփայություն։

Հարվարդ և առաջին համաշխարհային պատերազմ

խմբագրել

Հաջորդ տարի նա վերադառնում է Հարվարդ, չնայած դեռևս շարունակելում էր իր փիլիսոփայական ուսումնասիրությունները։ 1912 թ. 17 տարեկանում, Հարվարդի համալսարանը Վիներին գիտությունների թեկնածուի աստիճան է շնորհում։ Նրա դիսերտացիան վերաբերում էր մաթեմատիկական տրամաբանությանը, որտեղ նա էական արդյունքներ էր ստացել։

1914 թ. Վիները ճամփորդում է Եվրոպայով, ուսանելու համար Բերտրան Ռասսելի և Գ. Հ. Հարդիի մոտ Քեմբրիջի համալսարանում, իսկ Դավիթ Հիլբերտի և Էդմունդ Լանդաուի մոտ Գյոթինգենի համալսարանում։

1915–16 թթ. Նա դասավանդում է փիլիսոփայություն Հարվարդում, այնուհետ աշխատում է որպես ինժեներ, Ջեներալ Էլեկտրիկում և գրում է Ամերիկյան հանրագիտարանի համար։

Վիները կարճ ժամանակ աշխատեց որպես լրագրող Boston Herald-ում, որտեղ նա գրեց Lawrence, Massachusetts-ի բանվորների աշխատանքային վատ պայմանների վերաբերյալ, սակայն շուտով նրան հեռացրին աշխատանքից, քանի որ նա չցանկացավ բարենպաստ հոդվածներ գրել քաղաքական գործիչների մասին։

Չնայած Վիները ի վերջո դարձավ համոզված խաղաղասեր, սակայն Առաջին համաշխարհային պատերազմում նա եռանդուն մասնակցում էր պատերազմական գործողություններին։ 1916 թ., Միացյալ Նահանգների պատերազմի մեջ մտնելու նախապատրաստվելուն մոտ Վիները այցելում է ռազմական սպաների մարզական ճամբար, սակայն քննությունը տապալում է։ Մի տարի անց նա կրկին փորձում է միանալ զինվորականներին, սակայն կառավարությունը նորից մերժում է նրան վատ տեսողության համար։ 1918 թ. ամռանը, Օսվալդ Վեբլենը Վիներին հրավիրում է աշխատել բալիստիկայի վրա Մերիլենդի Աբերդեն պոլիգոնում[16]։ 1919 թ. փետրվարին Վիները զորացրվում է[17]։

Պատերազմից հետո

խմբագրել
 
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում Վիները համարվում էր կիսալեգենդար գործիչ

Վիները չկարողացավ Հարվարդում մշտական դիրք գրավել, որի համար նա մեղադրում էր համալսարանում տիրող անտի-սեմիտիզմ իրավիճակը և մասնավորապես Հարվարդի մաթեմատիկոս Ջորջ Բիրղհոֆի անտիպատիան[18]։ Որոշակի դեգերումներից հետո Վիները հաստատվեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ նա անց կացրեց իր կարիերայի մնացած մասը ի վերջո առաջադրվելով պրոֆեսորի աստիճանի։

1926 թ. Վիները վերադառնում է Եվրոպա որպես Գուգենհեյմի գիտնական։ Այդ ընթացքում նա աշխատում է Բրոունյան շարժման, Ֆուրյեի ինտեգրալի, Դիրիխլեի պրոբլեմի, հարմոնիկ անալիզի և Տաուբերյան թեորեմների վրա։

1926 թ. Վիների ծնողները նրան ամուսնացնում են գերմանացի էմիգրանտ Մարգարետ Էնգեմանի հետ։ Նրանք ունեցան երկու դուստր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և հետո

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նրա աշխատանքները կապված զենիթային զենքից ավտոմատ նշանառության և հարվածելուն, որն էլ պատճառ է դառնում Կլոդ Շենոնից անկախ ուսումնասիրելու ինֆորմացիոն տեսությունը և հայտնագործելու Վիների ֆիլտրը։ Նրա զենիթային աշխատանքները արդյունքում ի վերջո նրան բերումեն կիբեռնետիկայի ձևակերպմանը։ Ի տարբերություն իր ժամանակակիցներից շատերի, Վիները հրավիրված չէր մասնակցելու Մանհեթեն նախագծում.[19] Պատերազմից հետո նրա համբավը օգնեց հավաքագրել ճանաչողական գիտության հետազոտական խումբ կազմված հետազոտողներից՝ նեյրոհոգեբանություն, մաթեմատիկա և նյարդահամակարգի բիոֆիզիկա բնագավառներից, այդ թվում Վորեն Սթարգիս Մկկուլոչին և Վալտեր Պիթսին։ Այս գիտնականները հետագայում առաջին ներդրումները կատարեցին կոմպյուտերային գիտության և արհեստական ինտելեկտի բնագավառում։ Շուտով խմբի ձևավորվելուց հետո Վիները հանկարծ ի զարմանս իր գործընկերների դադարեց նրանց հետ շփվել։ Ենթադրվում է, որ Վիների կինն էր կազմակերպել խզումը, քանի որ նա տանել չէր կարողանում Մկկուլոչի բոհեմական կյանքի ոճը[20]։

Ասույթներ

խմբագրել
  • «Ճշմարտությունը ծնվում է գիտությունների սահմանագծում»։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորբերտ Վիներ» հոդվածին։