Նիկոլայ Դալլաքյան

բժիշկ-մանկաբույժ

Նիկոլայ Հովհաննեսի Դալլաքյան (հունիսի 15, 1954(1954-06-15), Հայաստան), բժիշկ-մանկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Հայկական մանկաբուժական ասոցիացիայի փոխնախագահ, առողջապահության նախարարության գլխավոր մանկական վիրաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի «Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոցի» տնօրեն։

Նիկոլայ Դալլաքյան
Ծնվել էհունիսի 15, 1954
ԾննդավայրՀայաստան
Քաղաքացիությունհայ
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունՄոսկվայի ասպիրատուրա
Մասնագիտությունմանկաբույժ
ԱշխատանքՍուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի «Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոցի» տնօրեն

Կենսագրություն

խմբագրել

Նիկոլայ Դալլաքյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 15-ին։ 1984 թվականին ավարտել է Մոսկվայի ասպիրատուրան[1]։ Նա 1989 թվականից մինչև օրս Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտն է, իսկ 2004 թվականից՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի «Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոցի» տնօրենը։

1984 թվականից մինչև 1989 թվականը եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, իսկ մինչև 1995 թվականը՝ Երևանի թիվ 3 մանկական հիվանդանոցի մանկական վիրաբույժ[2]։ 1995-2016 թվականներին եղել է Երևանի գլխավոր մանկական վիրաբույժը։

Նիկոլայ Դալլաքյանը 2007 թվականից մինչև օրս Հայկական մանկաբուժական ասոցիացիայի փոխնախագահն է[3], իսկ 2017 թվականից՝ Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր մանկական վիրաբույժ։

Նիկոլայ Դալլաքյանը ռեգուլար վերապատրաստումներ է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և արտերկրների համալսարանական հիվանդանոցներում։

2017 Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից եղել է պատգամավորության թեկնածու՝ թիվ 3-րդ ընտրատարածքում[4][5]

Գիտական գործունեություն

խմբագրել

Նիկոլայ Դալլաքյանը պաշտպանել է գիտական թեզ «Կենտրոնական և պերիֆերիկ հեմոդինամիկ խանգարումները և նրանց կորեկցիան աղիքային անանցանելիության ժամանակ» թեմայով և ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Ունի 55 գիտական հրապարակում։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Բժիշկը չի պատրաստվում վայր դնել մասնագիտական գործիքը. Նիկոլայ Դալլաքյան». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  2. «ՄԱՆԿԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  3. ՄԱՆԿԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ
  4. Թիվ 3 ընտրատարածքում պայքարը թեժ է լինելու. ռեյտինգային թեկնածուների ցանկը
  5. Ես վիրաբույժ եմ, սովոր եմ ցավ պատճառելով բուժել, այլ ոչ՝ հեքիաթ պատմելով. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյան