Մերձդնեպրյան ցածրավայր
Մերձդնեպրյան ցածրավայր կամ Դնեպրյան ցածրավայր (ուկրաիներեն՝ Придніпро́вська низовина́, Дніпровська низовина, նաև՝ Մերձդնեպրյան դաշտավայր, Դնեպրյան դաշտավայր), ցածրավայր Արևելաեվրոպական հարթավայրի հարավում, Դնեպր գետի ձախ ափին, Բելառուսիայի և Ուկրաինայի տարածքներում (Չեռնիգովի, Սումիի, Պոլտավայի և մասնակիորեն Կիևի, Չերկասիի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզեր)։
Մերձդնեպրյան ցածրավայրը բաղկացած է Դնեպրի լայն հովիտից նրա ողողադաշտի տերասներով։ Սահմանագծված է Միջինռուսական և Մերձդնեպրյան բարձրավայրերով։ Հարավում սահմանակից է Դոնեցկի և Մերձազովյան բարձրավայրերի և Մերձսևծովյան ցածրավայրի հետ։ Մերձդնեպրյան ցածրավայրի սահմաններում առանձնացնում են երկու ենթաշրջան՝ Մերձդնեպրյան հարթավայրը և Պոլտավայի հարթավայրը։
Ցածրավայրի բարձրությունները ընկած են 50 - 160 մ միջակայքում, ամենաբարձր կետը՝ 236 մ, լայնությունը հասնում է 120 կմ։ Կազմված է ֆլյուվիոգլյացիալ և ալյուվիալ-լճային ավազներից, ավազակավերից, լյոսերից։
Մերձդնեպրյան ցածրավայրի մեծ մասը մշակվում է։ Այստեղ զարգացած է գյուղատնտեսությունը, զարգացած անասնապահությամբ և հողագործությամբ։
Առկա են գազի և նավթի հանքավայրեր (Դնեպրո-Դոնեցկյան նավթագազային շրջան), քարաղ, շինարարական նյութեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 497)։ |