Մարիա Զախարովա
Մարիա Վլադիմիրի Զախարովա (ռուս.՝ Мария Владимировна Захарова, դեկտեմբերի 24, 1975, Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, ունի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան (2015)[3]։
Մարիա Վլադիմիրի Զախարովա Захарова Мария Владимировна | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | ուղղափառ |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1998) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու (2003) |
Մասնագիտություն | դիվանագետ, լրագրող, քաղաքական գործիչ, ֆունկցիոներ, երգերի հեղինակ և կոմպոզիտոր |
Ամուսին | Andrei Makarov? |
Զբաղեցրած պաշտոններ | Տնօրեն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Տեղեկատվական եւ լրատվության վարչությունում |
Կուսակցություն | Միասնական Ռուսաստան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | աղջիկ (Մարիանա) |
Maria Zakharova Վիքիպահեստում |
2015 թվականի օգոստոսի 10-ից Զախարովան տնօրեն է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և լրատվության վարչությունում (նաև ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ)։ Պատմական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1975 թվականի դեկտեմբերի 24-ին։ Ծնողները եղել են դիվանագետներ։ Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը և մայրը։ Հայրը՝ Վլադիմիր Յուրիի Զախարովը, մասնագիտությամբ արևելագետ է։ Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում։
1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արևելագետի և լրագրողի մասնագիտությամբ։ Պրակտիկան անցել է Չինաստանում Ռուսաստանի դեսպանատանը։
2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձևափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով։
1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաև ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում։
2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության և լրատվության վարչությունը։
2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը։
2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության և լրատվության վարչությունը։
2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ։ Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել և անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաև համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը[4]։
Մարիա Զախարովան հայտնի դարձավ հատկապես ռուսաստանյան պետական հեռուստաալիքի կողմից կազմակերպվող քաղաքական թոք-շոուներին մասնակցելով և սոցիալական ցանցերում քաղաքական հարցերը մեկնաբանելով։ Ռուս դիվանագետների մեջ համարվում է ամենացիտվողը։
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է։ Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչև 2015 թվականի մարտի 31-ը)։ Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մի անգամ Զախարովային անվանել է «հակա-Պսակի»[5]
2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության և լրատվության վարչության տնօրեն[6]։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը[7]։ Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ։ Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում և արտասահմանյան փորձն է հաշվի առնում։
Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը։ Այդ մասին վկայում է նաև այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ։
Տիրապետում է անգլերեն և չինարեն լեզուների։ Ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական ռանգ[8]։ Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ[9]։ Գիտական աստիճանը` պատմական գիտություններ�� թեկնածու։
Քննադատություն
խմբագրելՄարիա Զախարովան քննադատության է ենթարկվել Ազատություն ռադիոկայանի կողմից` անձնական-հրապարակախոսական ոճի համար, որը ստացավ ագրեսիվ անվանումը և համեմատվեց սովետական թերթերի հրատարակումների հետ։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Мария Захарова и Алексей Венедиктов, 2015 год |
2015 թվականի դեկտեմբերի 30-ին ռուս դիվանագետի եթերը ընդհատվեց «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ` «Մոսկվայի ձայնը» ռադիոկայանում։ Հաղորդման հյուրը լեհ լրագրող Վացլավ Ռադզիվինովիչն էր, որը, ձևաչափի համաձայն, պետք է տար սեփական գնահատականը օրվա գլխավոր նորությունների վերաբերյալ։ Քննարկման ընթացքում տաղավարում հայտնվեց Զախարովան, որը հայտագրված չէր որպես ծրագրի մասնակից, բայց հրավիրված էր գլխավոր խմբագրի կողմից[10][11]:.
2016-ի մարտից «Ведомости» թերթի թղթակից Միխայիլ Օվերչենկոն մարդկանց ուշադրությունը հրավիրեց դիվանագիտական մի միջադեպի` Մարիա Զախարովայի մասկացությամբ։ Ռուս դիվանագետը հաշվել էր ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոներոմի կողմից ասված put up or shut up ֆրազը (նշանակում է կատարիր այն, ինչ ասել ես, կամ դադարիր այդ մասին խոսել) համարել է կոպիտ վիրավորանք Ռուսաստանի Դաշնության հասցեին:МИД России и трудности перевода «Ведомости», 01.03.2016</ref>. Ռուս քաղաքական մեկնաբան Օլեգ Կաշինը համարում էր, որ Զախարովայի խոսելաոճը զոռբայության հատուկ տարրեր ուներ և նշում էր, որ նման հեռոտորաբանությունը հատուկ չէ ԱԳՆ խոսնակին[12].
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի մեկ աղջիկ (Մարիանա)։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- Պատվոգիր Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից (2013)։
- Պատվոգիր Մոսկվայի ժուռնալիստների միության կողմից:(2016)[13].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Комсомольская правда (ռուս.) — Комсомольская правда, 1925. — 655000 экз. — ISSN 0233-433X; 1563-6372
- ↑ https://www.bbc.com/news/world-38012048
- ↑ Указ Президента РФ от 22.12.2015 г. № 653
- ↑ Ярослав Шимов. «Вы услышите, что такое российские „Грады“» «Радио Свобода», 10.08.2015
- ↑ Դաշնության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ դարձավ «հակա-Պսակի» Մարիա Զախարովան։ Քաղաքականություն։ Ռուսաստան:Lenta.ru(չաշխատող հղում)
- ↑ Մ. Վ. Զախարովան նշանակվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվական եւ լրատվության վարչության տնօրեն- Նորություններ- Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարություն
- ↑ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ դարձավ «հակա-Պսակի» Մարիա Զախարովան
- ↑ «Указ Президента Российской Федерации от 22.12.2015 г. № 653». Президент России. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Члены совета — З | Совет по внешней и оборонной политике
- ↑ Эхо Москвы :: Суть событий: Алексей Венедиктов
- ↑ Официальный представитель МИД РФ едва не сорвала радиоэфир с выдворенным из России польским журналистом «Росбалт», 31.12.2015
- ↑ Кашин, Олег (2015 թ․ դեկտեմբերի 25). «Государство-хулиган. Почему теперь принято говорить на языке подворотни». Slon.ru.
- ↑ Лучшие представители СМИ получили награды на приеме Союза журналистов Москвы | Союз журналистов Москвы
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարիա Զախարովայի կայքը
- Биография М. В. Захаровой на сайте ТАСС
- Биография М. В. Захаровой на сайте МИД РФ
- Մարիա Զախարովա Ֆեյսբուքում
- Մարիա Զախարովա Ինստագրամում
- Блог Марии Захаровой на «Эхе Москвы»
- «Особое мнение». Радио «Эхо Москвы», Вацлав Радзивинович и Мария Захарова, эфир 30 декабря 2015 г.
- «Лицом к событию». Радио «Свобода». Мария Захарова, эфир 26 марта 2016 г.