Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ69
«I Need a Doctor» (հայերեն՝ «Ինձ բժիշկ է հարկավոր»), ամերիկացի ռեփեր Dr. Dre-ի երկրորդ պաշտոնական սինգլը նրա երրորդ` «Detox» ալբոմից։ Երգի ձայնագրությանը մասնակցել են նաև ռեփեր Էմինեմը և երգչուհի Սկայլար Գրեյը[1]։
Ստեղծման պատմություն
խմբագրելԵրգի պաշտոնական տարբերակի պրեմիերան կատարվել է Dr․ Dre-ի պաշտոնական կայքի միջոցով։ Երգի պրոդյուսերը Ալեքս դա Քիդն է, որը հայտնի է «Castle Walls» (ռեփեր T.I.-ի համար), «Massive Attack» (Նիքի Մինաժի համար) երգերի և «Airplanes» և «Love the Way You Lie» միջազգային հիթերի շնորհիվ։
«MTV» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ալեքսը պատմել է Dr. Dre-ի հետ աշխատանքից ստացած տպավորությունների մասին․
Դա զարմանալի էր։ Նա բոլոր ժամանակների իմ ամենասիրելի պրոդյուսերներից է: Բոլորն էլ գիտեն, թե նա ինչպիսի պերֆեկցիոնիստ է։ Նա արդեն 11 տարի աշխատում է իր ալբոմի վրա: Ինձ համար նույնիսկ դժվար է նկարագրել, թե ինչպես եմ ես զգում, երբ նա զանգեց ինձ, վստահեց և չվերահսկեց ինձ՝ թույլ տալով կատարել իմ ներդրումը: |
Երգը բաղկացած է երեք հատվածից։ Առաջին երկուսը կարդում է Էմինեմը։ Նա շնորհակալություն է հայտնում իր ուսուցչին գործունեության սկզբում իրեն վստահելու և մեր օրերում փառքը վերադարձնելիս իրեն օգնելու համար: Երրորդ հատվածն արդեն կարդացել է հենց ինքը՝ Dr. Dre-ն, որտեղ նա շնորհակալություն է հայտնում Էմինեմին դժվար օրերին իրեն չլքելու համար: Dre-ն նաև երգի մեջ ասում է, որ «Սև երաժշտությունը բարձրացրել է սպիտակ տղան»[2]։
Երաժշտական տեսահոլովակ
խմբագրելԵրգի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ: Ռեժիսորը «Սպառնալիք հասարակությանը», «Դժոխքից», «Եղիայի գիրքը» ֆիլմերի և «Հպում չարիքին» սերիալի բեմադրող Ալեն Հյուզն է[3][4]: Պրեմիերան կայացել է 2011 թվականի փետրվարի 24-ին։ Տեսանյութը պատրաստված է կինեմատոգրաֆիկ եղանակով։ Ներածության մեջ դոկտոր Դրեն կանգնած է ժայռի վրա և նայում է ծովին, այնուհետև նստում է ֆերրարին և սլանում ավտոճանապարհի երկայնքով։ Այս ամբողջ ընթացքում ցուցադրվում են ֆլեշբեքեր Dre-ի նախկին կյանքից, ինչպես նաև «Without Me» տեսահոլովակից։ Հանկարծ դժբախտ պատահար է տեղի ունենում, և Dre հայտնվում է հիվանդանոցում: Էմինեմը կարդում է իր հատվածները կաթիլային ընդունող Dre-ի դիմաց։ Գրեյի կրկներգը երգում է հրեշտակը, որը հոլոգրաֆիկ ձևով հայտնվում է հերոսների գլխավերևում (կերպարը պատրաստված է «300 սպարտացիները (ֆիլմ, 2006)» ֆիլմի պատգամախոսի ոճով)։ Գրեյը նկարահանվել է բժիշկներից մեկի կերպարում, ինչպես Ալեքս Դա Քիդը։ Վերջապես Dre-ն գիտակցության է գալիս, վերականգնվում և այցելում Էրիկ Ռայթի գերեզմանին։ Վերջինս ավելի հայտնի էր որպես ռեփեր Իզի Ի, որը սկսել է Dre-ի երաժշտական գործունեությունը՝ հիմնադրելով N.W.A-ը, և անդամակցել դրան Այս Քյուբի, Էմ Սի Ռենի և DJ Yella-ի հետ:
Երգի ներկայացումներ
խմբագրել«I Need a Doctor» երգը հնչել է 2011 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ՝ «Love the Way You Lie» երգի երկրորդ մասի հետ միասին: Կատարմանը մասնակցել են Էմինեմը, Սքայլար Գրեյը, Dr. Dre-ն, Ռիհաննան, Ադամ Լևինը և Maroon 5 խմբի ֆրոնթմենը[5]։
Քննադատական ակնարկներ
խմբագրելԵրգը քննադատների կողմից հիմնականում արժանացել է դրական գնահատականների։ «Digital Spy»-ի սյունակագիր Նիք Լևինը երգը գնահատել է հինգից հինգ աստղով՝ բարձր գնահատելով պրոդյուսեր Ալեքս դա Քիդի ոճը, Էմինեմի և Dre-ի հատվածները (նրանք, ըստ նրա, «բարձրացնում են երգի մակարդակը շատ լավից մինչև գերազանցի»)[6]։
Դիրք շքերթներում
խմբագրելՇքերթ (2011) | Առավելագույն դիրք |
---|---|
Ավստրալիա (ARIA Charts)[7] | 27 |
Ավստրալիա (ARIA Charts Urban Singles)[8] | 9 |
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[9] | 64 |
Բելգիա (Ultratop Фландрия)[10] | 13 |
Բելգիա (Ultratip Валлония)[11] | 35 |
Դանիա (Tracklisten)[12] | 40 |
Իռլանդիա (Ձայնագրված երաժշտության իռլանդական միություն)[13] | 23 |
Կանադա (Canadian Hot 100) | 8 |
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[14] | 34 |
ԱՄՆ Billboard Hot 100[15] | 4 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Dr. Dre Is 'Constantly Working,' Producer Alex Da Kid Says — Music, Celebrity, Artist News | MTV
- ↑ I Need a Doctor by Dr. Dre Songfacts
- ↑ Rap-Up.com || Dr. Dre Relaunches Website, Officially Debuts Single with Eminem
- ↑ «Eminem On Dr. Dre I Need A Doctor Music Video Shoot». Արխիվացված է օրիգինալից 2011-01-30-ին. Վերցված է 2011-02-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Dr. Dre Will Join Eminem For Grammy Awards Performance ! Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales ! HipHopDX». Արխիվացված է օրիգինալից 2011-03-02-ին. Վերցված է 2011-02-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Dr. Dre ft. Eminem, Skylar Grey: 'I Need A Doctor' Review by Nick Levine of Digital Spy. 2011-02-06
- ↑ «ARIA Top 50 Singles Chart" 7/03/2011». Австралийская ассоциация звукозаписывающих компаний. Արխիվացված է օրիգինալից 2011-07-03-ին. Վերցված է 2011-03-06-ին.
{{cite web}}
: Text "Australian Record Industry Association" ignored (օգնություն) - ↑ «Top 40 Urban Albums & Top 40 Urban Singles». ARIA Charts. (Australian Recording Industry Association). February 28, 2011. Արխիվացված է օրիգինալից 2011-02-27-ին. Վերցված է February 27, 2011-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Dr. Dre feat. Eminem & Skylar Grey – I Need a Doctor Austriancharts.at». Ö3 Austria Top 40. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին. Վերցված է 2011-03-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ultratop.be – Dr. Dre feat. Eminem & Skylar Grey – I Need a Doctor». Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին. Վերցված է 2011-03-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ultratop.be – Dr. Dre feat. Eminem & Skylar Grey – I Need a Doctor». Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին. Վերցված է 2011-03-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Danishcharts.com – Dr. Dre feat. Eminem & Skylar Grey – I Need a Doctor». Tracklisten. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին. Վերցված է 2011-02-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ irishcharts.com — Discography Eminem
- ↑ «Chart #1763 – Monday 7 March 2011: Top 40 Singles Chart». Recording Industry Association of New Zealand. 2011-03-07. Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին. Վերցված է 2011-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com