Մամուկա Բախտաձե (վրաց.՝ მამუკა ბახტაძე, հունիսի 9, 1982(1982-06-09), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ), վրացի պետական և քաղաքական գործիչ, 2018 թվականի հունիսի 20-ից՝ Վրաստանի վարչապետ[1]։

Մամուկա Բախտաձե
მამუკა ბახტაძე
Դրոշ
Դրոշ
Վրաստանի վարչապետ
Դրոշ
Դրոշ
 հունիսի 20, 2018
Նախորդող Գիորգի Կվիրիկաշվիլի
 
Կուսակցություն՝ Վրացական երազանք
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն վրացի
Ծննդյան օր հունիսի 9, 1982(1982-06-09) (42 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ
Քաղաքացիություն  Վրաստան
 
Կայք՝ gov.ge/index.php?lang_id=ENG&sec_id=202
 
Ինքնագիր Изображение автографа

2017 թվականի նոյեմբերից զբաղեցրել է Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը։ Վարչապետի պաշտոնում ընտրվել է Թբիլիսիում սկսված զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում գործող կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականից հետո։ Անդամակցում է իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը[2]։

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Բախտաձեն ասել է[2]

Ինձ համար այս պաշտոնի ստանձնումը մեծ պատիվ է։ Իմ գործունեության ընթացքում հիմնական առաջնահերությունները լինելու են վրաց ժողովրդի աշխարհքաղաքական ընտրության` Եվրատլանտյան ինտեգրման գործընթացի հետագա ծավալումը, ինչպես նաև նորարարական, համապարփակ բարեփոխումների անցկացումը
- Մամուկա Բախտաձե

Կենսագրություն

խմբագրել

Մամուկա Բախտաձեն ծնվել է 1982 թվականի հունիսի 9-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Նախնական կրթությունը ստանալուց հետո ավարտել է Մոսկվայի և Թբիլիսիի պետական համալսարանները։ Չորս տարի շարունակ ղեկավարել է «Վրացական երկաթուղիներ» ՍՊԸ-ն։

2017 թվականի նոյեմբերի 13-ից զբաղեցրել է Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը։

2018 թվականի հունիսի 13-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց։ 2018 թվականի հունիսի 14-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրեց Բախտաձեի թեկնածությունը։ 2018 թվականի հունիսի 20-ին Քութաիսիում գումարված արտահերթ նիստի ժամանակ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հաստատեցին Բախտաձեի թեկնածությունը և կառավարության կազմը։ Հաստատված կառավարության անդամների մեծամասնությունը նախկին Նախարարների կաբինետի անդամներ էին։

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Բախտաձեն հայատարարել է իր հրաժարականի մասին։ Հաջորդ օրն իշխող կուսակցությունն առաջադրել է Ներքին գործերի նախարարաության ղեկավար Գեորգի Գախարիայի թեկնածությունը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Վրաստանի ֆինանսների նախարարը առաջադրվել է վարչապետի պաշտոնում». mof.ge (վրացերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  2. 2,0 2,1 «Մամուկա Բախտաձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  3. ««Принципиально ситуация не изменилась»: премьер-министр Грузии объявил об отставке» (ռուսերեն). RT на русском. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամուկա Բախտաձե» հոդվածին։