Հիմնական բնազդ 2
«Հիմնական բնազդ 2» (անգլ.՝ Basic Instinct 2), թրիլլեր, 1992 թվականին նկարահանված «Հիմնական բնազդ» ֆիլմի սիքվելը։ Գլխավոր դերակատարներն են Շերոն Սթոունը, Դևիդ Մորիսին, Շառլոտա Ռեմփլինգը և Դևիդ Թյուլիսը։ Սթոունը նորից խաղացել է կին գրող Քեթրին Թրամելի դերը, որը կասկածվում է սպանությունների մեջ։
Հիմնական բնազդ 2 անգլ.՝ Basic Instinct 2 | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Գերմանիա ԱՄՆ Իսպանիա |
Ժանր | քրեական ֆիլմ[1][2], հոգեբանական թրիլեր, թրիլեր[1][3], էրոտիկ թրիլեր, էրոտիկ ֆիլմ, մարտաֆիլմ և միստիկ ֆիլմ |
Թվական | մարտի 30, 2006[4][1] |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Մայքլ Քեյթոն-Ջոնս[1][5][6][…] |
Պրոդյուսեր | Մարիո Կասար[7], Ջոել Մայքլզ և Էնդրյու Վայնա |
Սցենարի հեղինակ | Հենրի Բին[8] |
Դերակատարներ | Շերոն Սթոուն[9][5][10][…], Դևիդ Մորիսի[9][5][11][…], Դևիդ Թյուլիս[9][12][2], Շառլոտա Ռեմփլինգ[9][5][11][…], Հյու Դենսի[9][12], Հիթքոութ Ուիլյամս[9][12], Սթեն Քոլիմոր[9][11][12][…], Էնն Քեյլոն[12], Չարլի Սիմփսոն[9], Ֆլորա Մոնտգոմերի[9], Ինդիրա Վարմա[9][12], Իեյն Ռոբերթսոն[9][12], Կատա Դոբո[9], Ջան Չափել[9], Նիլ Մեսքել, Թերենս Հարվի[8] և Էլեն Թոմաս[8] |
Օպերատոր | Գյուլա Պադոշ |
Երաժշտություն | Ջերրի Գոլդսմիթ |
Մոնտաժ | Ջոն Սքոթ |
Պատմվածքի վայր | Լոնդոն[1] |
Նկարահանման վայր | Լոնդոն և Pinewood Studios |
Կինոընկերություն | C2 Pictures, Intermedia և Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 111 րոպե |
Նախորդ | Հիմնական բնազդ |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմը նկարահանվել է 2005 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին և էկրաններ բարձրացել 2006 թվականի մարտի 31-ին։ Ի տարբերություն առաջին մասի՝ «Հիմնական բնազդ 2»-ը հաջողություն չի ունեցել։ Ֆիլմին բացասաբար են արձագանքել քննադա��ները և չի փոխհատուցվել 70 միլիոն դոլար բյուջեն՝ ամբողջ աշխարհով վարձույթում հավաքելով 35 միլիոն դոլար[13]։ Ձախողումը հատկապես նկատելի էր Միացյալ Նահանգներում, որտեղ ֆիլմը վարձույթից 17 օր անց չի ցուցադրվել։
Ֆիլմն առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի յոթ անվանակարգում և «հաղթել» դրանցից չորսում՝ «վատագույն ֆիլմ», «կնոջ վատագույն դեր» (Սթոուն), «վատագույն սիքվել» և «վատագույն սցենար»[14]։ Բացի այդ, Շերոն Սթոունի կրծքերն առաջադրվել են «վատագույն դերասանական դուետ» անվանակարգում[15]։
Սյուժե
խմբագրելՖիլմի սկզբում ամերիկացի կին գրող Քեթրին Թրամելն իր երիտասարդ սիրեկանի[16]՝ հայտնի անգլիացի ֆուտբոլիստ Քևին Ֆրենկսի հետ Spyker C8 ավտոմեքենայով գնում է Լոնդոնում։ Բայց վթար է տեղի ունենում, և մեքենան ընկնում է գետը։ Թրամելը դուրս է գալիս մեքենայից, Ֆրենկսը խեղդվում է։
Դատարանը Քեթրինին նշանակում է հոգեթերապիայի պարտադիր դասընթացներ, որոնք վարում է դոկտոր Մայքլ Գլասը։ Քեթրինն աստիճանաբար կորացնում է Գլասին և ավելի ու ավելի շատ տեղ է զբաղեցնում իր կյանքում (ճիշտ այնպես, ինչպես տեղի էր ունեցել դետեկտիվ Նիկ Կարենի հետ առաջին ֆիլմում)։
Մի անգամ Գլասին զանգում է նրա նախկին կինը և հաղորդում, որ հայտնաբերվել է սպանված լրագրող, որը Գլասի մասին անդուրեկան հոդված է գրել։ Այնուհետև հետևում է սպանությունների շղթան, որոնցից յուրաքանչյուրում Թրամելը կարող է խառնվել։ Գլասը վերջնականապես կորցնում է վերահսկողությունը տեղի ունեցածի նկատմամբ, նրա կարիերան փլուզվում է։
Ֆիլմը վերջանում է հոգեբուժական հիվանդանոցում տեսարանով, որտեղ գտնվում է ակնհայտորեն խելագարված Գլասը։ Թրամելը նրան հայտնում է, որ իր նոր գրքի հերոսը հոգեբան է, որն ակնհայտորեն ընդօրինակվել է Գլասից։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Շերոն Սթոուն | Քեթրին Թրամել |
Դևիդ Մորիսի | Մայքլ Գլաս |
Շառլոտա Ռեմփլինգ | Միլենա Գարդոշ |
Դևիդ Թյուլիս | Ռոյ Ուոշբըրն |
Հյու Դենսի | Ադամ Թաուերս |
Էնն Քեյլոն | Լեյնի Ուորդ |
Են Ռոբերտսոն | Փիթեր Ռիստեդես |
Սթեն Կոլիմոր | Քևին Ֆրենկս |
Կատա Դոբո | Մագդա |
Ֆլորա Մոնթգոմերի | Միշել Բրոդվին |
Յան Չափել | Անժելա |
Փաստեր ֆիլմի մասին
խմբագրել- Պաուլ Վերհուվենը հրավիրվել է նկարահանումներին որպես ռեժիսոր, բայց հրաժարվել է․
Իմ պայմանը ֆիլմում երկրորդ աստղի՝ Շերոն Սթոունի զուգընկերոջ լինելն էր։ Պրոդյուսերները համարել են, որ միայն Շերոնը բավարար կլինի։ Ես դա լրիվ զառանցանք եմ համարել, քանի որ գիտեի, թե որքան բան է արել Մայքլ Դուգլասը «Հիմնական բնազդ»-ի համար։ Գուցե հանդիսատեսը դա չի նկատել, քանի որ Շերոնը փայլում էր այդ կինոնկարում, դա նրա իսկական հայտնագործությունն էր։ Ամեն ինչ այդպես էլ եղավ, բայց դա տեղի ունեցավ հենց Մայքլի, նրա ուժի, խարիզմայի, նրա առատաձեռնության շնորհիվ։ Նրանց միջև հակակշիռ կար։ Շերոնը հիանալի խաղաց, քանի որ շատ էր հարգում Դուգլասին։ Նույնիսկ, ըստ երևույթին, վախենում էր նրանից։ Չէ՞ որ նա մեծ աստղ էր։ Ես անմիջապես հասկացա, որ Շերոնի կողքին կադրում պետք է լինի նա, ում նա հարգում է։ Եթե նա չի հարգում խաղընկերոջը, ոչինչ չի ստացվի։ Սիքվելի պրոդյուսերն ասել է. «Ոչ-ոչ, Շերոնը կփայլի միայնակ»։ «Հիանալի է, - պատասխանեցի ես, - այդպես էլ արեք, բայց առանց ինձ»։ Ես հրաժարվեցի այդ կինոնկարից, որովհետև գիտեի, որ ոչինչ չի ստացվելու։ Այդպես էլ եղավ[17]։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.imdb.com/title/tt0430912/
- ↑ 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/basic-instinct-2
- ↑ "Basic Instinct 2" heißer Anwärter auf "Goldene Himbeere" (գերմ.) // Der Spiegel — Spiegel-Verlag, 2007. — ISSN 0038-7452; 2195-1349
- ↑ http://kinokalender.com/film1126_basic-instinct-neues-spiel-fuer-catherine-tramell.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/nagi-instynkt-2
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-58082/
- ↑ http://www.sinemalar.com/film/1208/temel-icgudu-2
- ↑ 8,0 8,1 8,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 http://www.imdb.com/title/tt0430912/fullcredits
- ↑ http://www.filmaffinity.com/en/film775939.html
- ↑ 11,0 11,1 11,2 http://www.beyazperde.com/filmler/film-58082/
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 http://www.bbfc.co.uk/releases/basic-instinct-2-2006-2
- ↑ Основной инстинкт 2 на The-numbers.com
- ↑ Золотая малина — победители 2006года
- ↑ «24housing » News » Sharon Stone's breasts nominated for 'worst screen couple'» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Տարիքային տարբերությունը դերակատարներ Շերոն Սթոունի և Սթեն Կոլիմորի միջև 13 տարի է
- ↑ https://www.kp.ru/daily/26656/3676856/