Կերչ-Էլտիգենի դեսանտային գործողություն (1943)

Կերչ-Էլտիգենի դեսանտային գործողություն 1943 թվական, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հյուսիս-Կովկասյան ռազմաճակատի զորքերի, Սեծովյան նավատորմի և Ազովյան ռազմական նավատորմիկի ՝ Կերչի թերակղզին ազատագրելու համատեղ գործողություն հոկտեմբերի 31դեկտեմբերի 11։

Կերչ-Էլտիգենի դեսանտային գործողություն
Թվականհոկտեմբերի 31-դեկտեմբերի 11 1943
Մասն էՀայրենական մեծ պատերազմ
ՎայրԱզովի ծով, Սև ծով, Կերչի նեղուց, Կերչի թերակղզի
Հակառակորդներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Երրորդ ռեյխ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

հրամանատարներ

խմբագրել

Գլխավորում էր Հյուսիս-Կովկասյան ռազմաճակատի հրամանատար, գեներալ-գնդապետ Ի. Պետրովը։ 1943 թվականի նոյեմբերի սկզբին Սևծովյան նավատորմի (հրամանատար՝ դերծովակալ Լ. Վլադիմիրսկի) նավերը Կերչից հարավում ՝ Էլտիգենի շրջանում ցամաք հանեցին 18-րդ բանակի, իսկ Ազովյան նավատորմիկի (հրամանատար ՝ դերծովակալ Ս. Գորշկով) նավերը, Կերչից [1] հյուսիս-արևելքում ՝ 56-րդ բանակի զորքերը։ 18-րդ բանակի զորքերը, առափնյա հրետանու և նավատորմի ավիացիայի աջակցությամբ, ճեղքեցին հակառակորդի մարտակարգերը և միացան 56-րդ բանակի զորքերին, որոնք մոտեցան Կերչի հյուսիսարևելյան մատույցներին և անցան պաշտպանության։ Կերչի հենակետի զորքերը շուտով վերածվեցին Մերձծովյան առանձին բանակի, որը սկսեց ուժեր կուտակել հարձակման համար։ Կերչի և Էլտիգենի շրջանում գործող զորամասերի թվում էր հայկական 89-րդ հրաձգային դիվիզիան։ Էլտիգենում իջած առաջին դեսանտայինների մեջ էր փոխգնդապետ Գ. Բուլբուլյանի հրամանատարությամբ գործող հրաձգային գունդը։

Գրականություն

խմբագրել
  • Кононенко В. М., Керченско-Эльтигенская операция (31 октября — 10 декабря 1943 г.), М., 1954;
  • Гладков В. Ф., Десант на Эльтиген, 3 изд., М., 1981;
  • Кузнецов Н., Керченско-Эльтигенская десантная операция, «ВИЖ», 1974, № 8;
  • Кузнецов А. Я., Большой десант. Керченско-Эльтигенская операция, М.: Вече, 2011.
  • Авторский коллектив: М. И. Повалий (руководитель), Ю. В. Плотников (заместитель руководителя), И. М. Ананьев, А. В. Басов, В. А. Голиков, Е. П. Елисеев, А. Н. Копенкин, В. А. Марамзин, А. П. Марфин, С. С. Пахомов, В. Б. Сеоев, П. Ф. Шкорубский, Н. И. Яковлев. В подготовке книги принимал участие М. Х. Калашник. Восемнадцатая в сражениях за Родину: Боевой путь 18-й армии. — М.: Воениздат, 1982. — 528 с., ил.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Командующему Черноморским флотом вице-адмиралу тов. Владимирскому.
    Члену Военного Совета Черноморского флота контр-адмиралу тов. Кулакову.
    Военный Совет 18 армии. 19.11.43.
    Убывая из СКФ в распоряжении Ставки ВГК, Военный Совет 18 армии шлет Вам руководителям славных черноморцев свой привет и благодарит Вас от лица армии за совместную боевую работу.
    Желаем Вам боевых успехов и скорейшего освобождения Крыма от наших заклятых врагов.
    Крепко жмем руку. Будьте здоровы.
    К. Леселидзе С. Колонин Н. Павловский
    Центральный Архив Министерства обороны СССР (№ фонда 371, № описи 6376, № дела по описи 56, № л.638) (Центральный архив Министерства обороны Российской Федерации)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 393