Լճիկ
Լճիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[2]։ Գտնվում էր Քղի քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք, Բինգյոլ գետի ձախ ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Լճիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի գավառ | |
Գավառակ | Քղիի գավառակ | |
Այլ անվանումներ | Լեչիկ, Լզիկ, Լըզիկ, Լըճիկ, Լիշիկ, Լիչիկ, Լիճիկ, Լիչք, Լճիք, Լջիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
Բնակչություն | 172 մարդ (2020)[1] | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԳյուղի հայերի մեծ մասը բռնությամբ տեղահանվել և կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներից 30 հոգի ապաստանել են ԱՄՆ-ում։
Բնակչություն
խմբագրել1872-1783 թվականներին ուներ 27 տուն հայ, 12 տուն քուրդ բնակիչ, իսկ 1909 թվականին՝ 280 հայ և 70 քուրդ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԼճիկն ուներ 1156 թվականին կառուցված Ս. Սարգիս անունով եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր հայկական վարժարան, որն ուներ 20-25 աշակերտ[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.nufusune.com/6077-bingol-karliova-kaynarpinar-koy-nufusu
- ↑ «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 593
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 595)։ |