Իռլանդական ռագու
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իռլանդական ռագու (իռլանդերեն՝ stobhach / stobhach Gaelach, անգլերեն՝ Irish stew), իռլանդական խոհանոցի ազգային կերակուր։ Համարվում է երկրի ազգային ու հայտնի ուտեստներից։
Իռլանդական ռագուի բաղադրիչները | |
Իռլանդիա | |
Ծագում | |
Տեսակ | ուտեստ |
Ենթատեսակ | ստյու և կերակուր |
Առաջացման երկիր | Իռլանդիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | կարտոֆիլ, միս, սոխ, մաղադանոս, չաման |
Հնարավոր | բանջարեղեններ |
Irish stew Վիքիպահեստում |
Դասական ռագուի բաղադրության մեջ մտնում են ոչխարի միս, կարտոֆիլ, սոխ, ինչպես նաև մաղադանոս ու չաման։ Ավելի հաճախ միսը կտրատում են փոքր կտորների, իսկ բանջարեղենները ընդհակառակը ավելի մեծ կտորների՝ 2 կամ 4 մասի։ Բաղադրամասերը լցնում են խորը ամանի մեջ, որից հետո վրան ավելացնում են ջուր և եփում մոտ 1 ժամ։
Գրականության մեջ
խմբագրելԻռլանդական ռագուին է նվիրված Ջերոմ Կ. Ջերոմի հումորային պատմությունը՝ «Երեքը նավակում, չհաշված շունը»։ Հեղինակը կատակում է մի քանի պահպանողականների վրա, ովքեր օրինակ ասում են որ, ռագուի մեջ այնպիսի բանջարեղեններ ավելացնելը, ինչպիսին է գազարը, միայն փչացնում է ռագուի համը։
Այս պատմության հերոսները երկար ժամանակ քաղցած մնալուց հետո, որոշում են պատրաստել իռլանդական ռագու ուտելիքների մնացորդներից։ Այդ ամենը գլխավորում էր Ջորջը, և նա չիմանալով իսկական բաղադրատոմսը, որոշում է մեջն ավելացնել օրինակ՝ պուդինգ, սաղմոն, բեկոն, կարտոֆիլ, կաղամբ, ոլոռ, ձու և այլն։ Շունը, ում հետ ճանապարհորդում էին հերոսները, բերում է սատկած ջրային առնետ, որի վրա շատ երկար լուրջ մտածում էին ավելացնել, թե՞ ոչ։ Իսկ վերջում չնայած այդ ամենին ռագուն բոլորը հավանում են։
Հին ու ծեծված ուտեստներից արդեն կշտացել էինք, իսկ այստեղ հիմա մենք փորձեցինք այնպիսի համային փունջ, որից ��րբեք չենք ուտի։
Կրիստինա Ագատայի «Moving Finger» ստեղծագործության մեջ հերոսուհին հրաժարվում է իռլանդական ռագուից ասելով. «Իռլանդական ռագու»։ Դա ավելի շուտ շների ճաշն է։ Ես գիտեմ դրա հիմքը կարտոֆիլն է ինչ-որ սոուսի մեջ։»