Իշկաթնուկ տիրուկալի

բույսերի տեսակ
Իշկաթնուկ տիրուկալի
Իշկաթնուկ տիրուկալի
Իշկաթնուկ տիրուկալի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Իշակաթնուկազգիներ (Euphorbiaceae)
Ենթատրիբա Euphorbiinae
Ցեղ Իշակաթնուկ (Euphorbia)
Ենթացեղ Euphorbia
Վերնատեսակ 'Tirucalli'
Տեսակ Իշկաթնուկ տիրուկալի (E. tirucalli)
Միջազգային անվանում
Euphorbia tirucalli
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Իշկաթնուկ տիրուկալի (լատին․՝ Euphórbia tirucálli), բազմամյա ծառանման բույս։

Տարածվածություն

խմբագրել

Լայնորեն տարածված է Հյուսիս-Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում, ինչպես նաև Արաբական թերակղզում։ Ժամանակին ներմուծվել է բազմաթիվ այլ արևադարձային երկրներ։ Իշկաթնուկ տիրուկալիի հնդկական ծագման վարկածը կասկածելի է։ Հնդկաստանում այն աճում է չոր կլիմա ունեցող շրջաններում և հաճախ օգտագործվում է որպես խոշոր եղջերավորների կեր ու կենդանի ցանկապատ։

Ձևաբանություն

խմբագրել

Խիստ ճուղավորված, ծառանման, 5-9 մետր բարձրության հասնող սուկուլենտ բույս է՝ գլանաձև, հարթ, կանաչ, 5-7 մմ հաստությամբ ճուղերով։ Հիմնականում գագաթներին աճող, թափվող տերևներն ունեն 6-12 մմ երկարություն, 1-1,5 մմ լայնք։ Ֆոտոսինթեզն հիմնականում իրականացվում է ճուղերում։ Ծաղիկները մանր են, դեղին գույնի։

Հատկություններ

խմբագրել

Բույսի թանձր կաթի նման հյութը թունավոր է և կարող է մաշկի լուրջ այրվացքներ առաջացնել։ Աչքերի մեջ ընկնելիս կարող է սուր ցավ և մինչև 7 օր տևողությամբ կուրություն առաջացնել։ Եթե բույսի հյութը մտել է աչքի մեջ, աչքը պետք է 15 րոպե լվալ ջրով և դիմել բժիշկի։ Այրվածքների նշանները կարող են երևալ ավելի քան 12 ժամ անց։ Բույսի հյութը խմելու դեպքում, կարելի է ստանալ շուրթերի, բերանի և լեզվի այրվածքներ։ Գրանցվել են նաև մահացու դեպքեր։

Էկոլոգիա

խմբագրել

Իշկաթնուկ տիրուկալիի պտուղները ուտում են կապիկները և այլ կենդանիներ։

Կիրառում

խմբագրել

Հայաստանում Իշկաթնուկ տիրուկալին կարող է աճեցվել որպես սենյակային բույս, բայց այդ պայմաններում այն չի ծաղկի կամ պտղաբերի։ Նախկինում այս բույսն ուներ որոշակի արտադրական նշանակություն. հյութից բնական կաուչուկ էին ստանում։ Քիմիկոս Մելվին Կելվինը (Melvin Ellis Calvin) ժամանակին առաջարկել է բույսի հյութից վերամշակմամբ նավթ ստանալ։ Այդ առաջարկը հրապուրում էր այնքանով, որ Իշկաթնուկ տիրուկալին կարող է աճել հացահատիկային կուլտուրաների մշակման համար անպիտան հողերում։ Կելվինը հաշվել էր, որ 1 ակր հողից (4046.86 ք.մ.) հնարավոր կլինի ստանալ 10-50 տակար (1589,87-7949,36 լիտր) նավթ։ 20-րդ դարի 80-ական թվականներին բրազիլական «Պետրոբռաս» (Petrobras) ընկերությունը Կելվինի գաղափարի փորձարկումներ արեց։

Կիրառում բժշկությունում

խմբագրել

Իշկաթնուկ տիրուկալին որոշ երկրներում (Բրազիլիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Մալազիա), առանց շոշափելի արդյունքների օգտագործվել է ոչ ավանդական բժշկությունում՝ քաղցկեղի և այլ ուռուցքների բուժման նպատակով։

Գրականություն

խմբագրել
  • Чуб В. В., Лезина К. Д. Полная энциклопедия комнатных растений. — М.: ЭКСМО-Пресс, 2001. — 416 с. — ISBN 5-04-006077-7
  • Белоусова Л.С., Денисова Л.В. Редкие растения мира. — М.: Лесная промышленность, 1983. — С. 145. — 344 с.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշկաթնուկ տիրուկալի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշկաթնուկ տիրուկալի» հոդվածին։