Թխկուտ ձորի ամրոց
Թխկուտ ձորի ամրոց, ռազմական կառույց Աղստևի վտակ Թալա գետից ոչ հեռու մի բարձունքի վրա Աստղի բլուր ամրոցից 4 կմ դեպի արևելք։ Հարավից և արևելքից պաշտպանված է լեռներով և կարիվ չի զգացել լրացուցիչ կառույցների։ Զբաղեցնում է 0.5 հեկտար տարածությունը։ Ամրոցը ուղղանկյունաձև է և արևելքից պաշտպանված երկշարք պարիսպներով։ Հարավային մասը և արևելյան ներքին պատը ամրոցը բաժանում են երկու մասի։ 3 մետր լայնությամբ պատի առաջին և երկրորդ շարքերը պահպանվել են։ Թխկուտ ձորի, ինչպես նաև Կոտայքի ամրոցները հանդիսացել են ռազմական պահակակետ՝ Թալա գետի կողմից Աստղի բլուր ամրոցը պաշտպանելու համար։
Տեսակ | ամրոց |
---|---|
Հասցե | գյուղից 4.5 կմ աե, Գետահովիտ գետի աջ ափին[1] |
Վարչական միավոր | Ենոքավան[1] |
Երկիր | Հայաստան[1] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
Գրականություն
խմբագրել- Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 33-36, էջեր 33-36 — 154 էջ։