Թբիլիսի (երկաթուղային կայարան)

Թբիլիսի երկաթուղային կայարան կամ Թբիլիսի կենտրոնական երկաթուղային կայարան (վրաց.՝ თბილისის ცენტრალური სადგური), վրացական երկաթուղու կայարան, որը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Թբիլիսի
Տեսակերկաթուղային կայարան և station located on surface?
Երկիր Վրաստան
ՎարչատարածքԹբիլիսի
Ձևավորումհունվարի 11, 1872
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
ეს (Էս) սերիայի (ES-006) միջքաղաքային գնացքի հավաքածու, Թբիլիսի (2009)

Թբիլիսի կենտրոնական երկաթուղային կայարանը բացվել է 1872 թվականի հոկտեմբերի 10 -ին Փոթի-Թբիլիսի եկրաթգծի Զեստափոն - Թբիլիսի տեղամասի շինարարության ավարտից հետո, երբ Թբիլիսիից Փոթի շարժվեց առաջին գնացքը։ Այդ օրը համարվում է Վրացական երկաթգծի ծննդյան օր[1]։ Սկզբում կայարանն ուներ ուղևորափոխադրման երկու ուղևորահարթակ (տերմինալ)` Կենտրոնական և Բորժոմի։

Կենտրոնական կայարանի հին շենքը կառուցվել է 1872 թվականին։ Հետագայում այն քանդվել է և 1952 թվականին դրա փոխարեն կառուցվել է «Ստալինյան ամպիրի» ոճի նոր կայարան[2]։

1982 թվականին երկաթուղային հին կայարանը քանդելու և նոր կայարան կառուցելու մասին որոշում է կայացվել։ Հին կայարանը պետք է քանդվեր, սակայն հիմքերն այնքան ամուր էին, որ որոշվեց կայարանը պայթեցնել[3]։ Կայարանը պայթացնելուց հետո սկսվեց կենտրոնական նոր երկաթուղային կայարանի շենքի կառուցումը, որն այդպես էլ ավարտին չկարողացան հասցնել։

1991 թվականին շինությունը գործնականում պատրաստ էր, սակայն ԽՍՀՄ փլուզումը և դրան հաջորդած տնտեսական ճգնաժամը խանգարեցին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնելը։ Վրաց-աբխազական հակամարտության ավարտից հետո Թբիլիսի կենտրոնական երկաթուղային կայարանի շենքում տեղավորվեցին Աբխազիայի փախստական վրացիները, որոնք այնտեղ ապրեցին 2008 թվականը ներառյալ, երբ Թբիլիսիի քաղաքապետարանը որոշում կայացրեց երկաթուղային կայարանի շենքի հարդարման աշխատանքներն ավարտին հասցնել և կարգի բերել երկաթուղային հարթակները, իսկ փախստականներին այլ կացարաններ տրամադրվեցին։

Ներկայումս կայարանի շենքը վերափոխվել է հարմարեցվելով «Tbilisi-Central» մոլի համար, իսկ դրամարկղի ոչ մեծ սրահը և սպասասրահը վերակառուցվել են և գործում են։

Երկաթուղային կայարանը զարգացնելու և նոր կայարանի կառուցելու մասին նախագծերի երկու տարբերակներ են դիտարկվել[4].

  1. Թբիլիսյան Դիդուբե շրջանի շուկայի տեղում կառուցել Թբիլիսի-Արևմտյան ուղևորային կայարան, որը կընդունի Բաթում, Օզուրգեթ, Քութայիս, Զուգդիդ, Փոթի, Վալե, Բորժոմ և Գորի գնացող ուղևորային գնացքերը։ Վրաստանի արևելյան կողմերից եկող ուղևոափոխադրող գնացքների սպասարկան համար վերակառուցել Նավթլուգի կայարանը Սամգորի մետրոպոլիտենի կայարանի շրջանում։ Վերակառուցումից հետո կայարանին կարելի է տալ Թբիլիսի-Արևելյան անվանումը. այն կլինի Գարդաբանից, Թելավից և Ախալքալաքից Թբիլիսի եկող, ինչպես նաև Թբիլիսի օդանավակայանից գնացքների վերջին կայարանը։ Թբիլիսիով տարանցիկ բեռնատար գնացքները քաղաքը կշրջանցեն Թբիլիսյան ծովի կողքով կառուցվող մայրուղով։
  2. Երկաթգծի ամբողջ ենթակառուցվածքը Թբիլիսիից հանել։ Շրջանցող մայրուղու հետ միասին Թբիլիսյան ծովի ափերի մոտ կառուցել գնացքի դեպո, որն իր մեջ կմիավորի ինչպես ուղեւորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների շարժակազմերը։ Այդպիսով կառուցել ուղևորային նոր միասնական կայարան, որը պատասխանատու կլինի, ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան ուղղությունների համար։

2010 թվականին Վրացական երկաթգծի ղեկավարությունը և Վրաստանի Էկոնամիկայի նախարարությունը որոշում են ընդունել սկսվել «Թբիլիսի շրջանցող մայրուղու» կառուցումը, որը վերևում դիտարկվող տարբերակներից երկրորդին է նման։

2012 թվականի ապրիլի 12-ին «Վրացական եկաթուղին» ՍՊԸ -ից դարձել է Բաժնետիրական ընկերություն[1]։

Բորժոմի կայարան

խմբագրել

Բորժոմի երկաթուղային կայարանի ծածկած ուղեհարթակները կառուցվել են 1979 թվականին։ Մինչև 2011 թվականը Բորժոմ երկաթուղային կայարանը շահագործվել է որպես Արևմտյան Վրաստանից Թբիլիսի ժամանող էլեկտրագնացքների վերջին կայարան[5]։ 2011 թվականի փետրվարի 15-ին Բորժոմի կայարան ժամանեց վերջին մերձքաղաքային գնացքը։ 2011 թվականի փետրվարի 16-ից կայարանից ուղևորվող բոլոր էլեկտրագնացքների երթուղիները երկարացվեցին մինչը Թբիլիսի-Օդանավակայան կայարանը, իսկ Բորժոմ երկաթուղային կայարանը փակվեց[6]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «История железной дороги». Georgian Railway.
  2. История станции(չաշխատող հղում)
  3. Фото(չաշխատող հղում)
  4. «Проект развития вокзалов Дидубе и Навтлуги». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  5. Фото 2010 года(չաշխատող հղում)
  6. Закрытие Боржомского вокзала

Արտաքին հղումներ

խմբագրել